ԼՐԱՀՈՍ
լրահոս
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Միջազգային դիտորդները դրական են գնահատել ընտրությունների ընթացը և ձայների հաշվարկը
June 21, 2021, 8:06 pm
2194
Միջազգային դիտորդական առաքելության գնահատմամբ՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են մրցակցային և կարճ ժամանակահատվածում լավ կազմակերպված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասացին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համատեղ դիտորդական առաքելության ներկայացուցիչները ասուլիսում:
«Մեր ընդհանուր եզրակացությունն այն է, որ 2021-ի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները կարճ ժամանակահատվածում մրցակցային էին և լավ կազմակերպված»,-ասաց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Քարի Հենրիկսենը:
Այնուամենայնիվ, դիտորդները նկատել են ինտենսիվ բևեռացում և մրցակիցների շրջանում բորբոքված հռետորաբանություն: Առաքելությունը եզրակացրել է, որ ընտրական իրավական դաշտը հիմնականում ընդգրկուն է եղել, բայց որոշ թերություններ դեռ կան: Նա նշեց, որ Ընտրական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունների իրագործման համար սահմանափակ ժամանակ է եղել: ԿԸՀ-ն իրականացրել է իր աշխատանքը՝ թափանցիկ, կոլեգիալ և պրոֆեսիոնալ ձևով:
«Մեր առաքելության ճնշող մեծամասնությունն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում ընտրությունների օրը՝ ներառյալ ձայների հաշվարկը»,-ասաց Հենրիկսենը:
Նա նկատեց, որ քարոզարշավի ընթացքում ցուցակի կանայք մեծապես բացակայել են: «Կարևոր է, որ կանայք, ոչ միայն հավասարապես ներկայացված լինեն, այլ նաև հնարավորություն ունենան ակտիվորեն ներգրավվել հանրային և քաղաքական կյանքում»,-ասաց նա:
Ըստ դիտորդական առաքելության հայտարարության՝ նախընտրական շրջանում, քարոզարշավի ընթացքում ազգային անվտանգության խնդիրները գերակշռել են քաղաքական դիսկուրսին: Ընտրությունների օրը, ընդհանուր առմամբ, խաղաղ է անցել, և դիտորդները ճնշող մեծամասնությունը դրական գնահատական է տվել այցելած տեղամասերում քվեարկության գործընթացներին: Այնուամենայնիվ, նշվում է, որ շատ ընտրատեղամասեր անհասանելի են եղել հաշմանդամություն ունեցող ընտրողների համար:
Միևնույն ժամանակ, դիտորդները նկատել են, որ ձայների հաշվարկի գործընթացը անցել է լավ և շատ թափանցիկ: «Խորը բևեռացումը չի խանգարել լավ անցկացված ընտրություններին», - նշել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ջորջ Կատրուգալոսը:
Նա հույս է հայտնել, որ արդյունքները կընդունվեն բոլոր քաղաքական ուժերի կողմից:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մըրֆին էլ հավելել է. «Բոլոր թեկնածուները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել ընտրությունների ողջ ընթացքում: Հիմնարար իրավունքները հարգվել են»:
Հայաստանի խորհրդարանական ընտրություններին միջազգային դիտորդական առաքելությունն ընդհանուր առմամբ ներկայացրել են 37 երկրից 341 դիտորդներ:
Նյութի աղբյուր. armenpress.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ