ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

«ԱՆՋԱՏՈՒՄ ԵՎ ԼՎԱՑՈՒՄ» Միքայել Հայրապետյան

June 18, 2021, 5:45 pm

2775

Պահպանողական կուսակցության նախագահ, «Ազատ Հայրենիք» դաշինքի ցուցակը գլխավորող Միքայել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ԱՅՍՕՐ ԺԱՄԸ 22:00-ԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԼԱՅՎՈՎ ԿԴԻՄԵՄ ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ՏԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ՝ ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ԲԱՆ ԽՆԴՐԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՄՈԶԵԼՈՒ. ՎԻՃԱԿԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԲԱՐԴ Է, ՔԱՆ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ:

Իսկ մինչ այդ, որպես նախաբան, այս փոքրիկ հրապարակումը.

«ԱՆՋԱՏՈՒՄ ԵՎ ԼՎԱՑՈՒՄ»

Խոսքս, իհարկե, կոնկրետ ա՛յս «ընտրությունների» մի մութ կողմի մասին է, սակայն սկսեմ մի փոքր խորքից: Իսկ հայ ժողովրդի համար այդ ամենամութ կողմը բարոյականն է, արժեքայինը:

Երբ 1990թ. ԽՍՀՄ-ը ճոճվում էր ու փլուզվում, Հայաստանի խորհրդարան անցան մեր ժողովրդի նաև լավագույն ներկայացուցիչներից ոմանք: Հետագայում դա այլևս չկրկնվեց: Այդ լավագույն ներկայացուցիչներից էր մեծն Ուսուցիչ Ռաֆայել Իշխանյանը: Կասկածելի հանգամանքներում նրան ավտովթարի ենթարկեցին: Մեր Ուսուցչին մաշտոցականներով այցելում էինք հիվանդանոց, ապա երբ տուն տեղափոխվեց, նաև՝ տուն: Այցերից մեկի ժամանակ ինձ համար մի շատ ուսանելի զրույցի ականատես եղա: Երբ Իշխանյանը մեզ՝ իր մաշտոցական սաներին համազում էր, որ մեր ողջ էներգիան ծախսենք հայերենի պաշտպանության վրա և չխառնվենք Վազգեն-Լևոն քաղաքական սրված հակամարտությանը, սիրելի պրոֆեսորի հարգարժան տիկինն արձանագրեց մի փաստ, որի աքսիոմատիկ ճշմարտություն լինելու մեջ հետագա տասնամյակներում համոզվեցի լիուլի, թեև իմ պատանեկան հալածական կյանքն էլ պետք է, որ դա սովորեցրած լիներ հիմարիս: Անդրադառնալով «Ղարաբաղ» կոմիտեին և իշխանության եկած ՀՀՇ-ին՝ նա ասաց. «Հազար անգամ եմ ասել, որ հնարավոր չէ մի տեղում հավաքվեն հինգ հոգի, ու ԿԳԲ-ն այդտեղ գործակալ չներդնի»:

Մեծագույն առասպելաբան Ջոզեֆ Քեմբելն այսպիսի արտահայտություն ունի, որ նաև իր գրքերից մեկի վերնագիրն է՝ «Հազարադեմ հերոս»: Հազար ու հազար դեմքով են հանդես գալիս նաև չեկիստներն ու գործակալները – սկսած ամենապարզ ռուսական պնակալեզությունից մինչև տրամագծորեն հակառակը՝ ամենաթունդ «հայրենասերն» ու ամենաթունդ «արևմտականը», ամենաթունդ «պետականամետն» ու ամենաթունդ «կառուցողականը», ամենաթունդ «ավանդապաշտն» ու ամենաթունդ «գերժամանակակիցը»: Խնդիրը մեկն է՝ թույլ չտալ, որ կայանա քաղաքական Միտքը՝ Պետականությունը: Դրա համար ոչ միայն կլղոզեն ամեն բան, կփորձեն որպես հարազատ մասնիկ ներդրվել քաղաքակրթական դաշնակիցների՝ իրենց տիրոջ համար թշնամական ինստիտուտներում, այլև միջոցների առջև կանգ չեն առնի մեկուսացնելու, անլրջացնելու, նաև՝ ոչնչացնելու ցանկացած՝ հիրավի քաղաքական միտք ու դրա կրողներին: Այդ անելու համար իրենց զինանոցում ունեն հազար ու մի տեսակի մեթոդներ:

Այսօր մարող իմպերիան զորակոչել է ոչ միայն տեղական «սակավաթիվ դավաճաններին ու բազմաթիվ հիմարներին» ու Հայաստան է գործուղել ռուսահպատակ հայազգանուն մեծահարուստներից ու քրեականներից մինչև «մի կին՝ ատամնատեխնիկ» ու երիտասարդ դիպուկահարներ, այլև Բայդեն-Պուտին հանդիպումից ու իր ստացած վեցամսյա պայմանաժամկետից առաջ չափազանց շտապում է…

Ասպետականությունը պահանջում է, որ այս խոսքս շարունակեմ միայն «ընտրություններ» կոչվող այս ռուսական պրոյեկտի ավարտից հետո: Իսկ մինչ այդ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ պարոն Պետրոս Մակեյանին, ում հետ երկուսով դեռ պատերազմի օրերից ձեռնամուխ եղանք այն դաշինքի ստեղծմանը, որն այսօր կոչվում է ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ…»:

 

Նյութի աղբյուր. hima.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա