ԼՐԱՀՈՍ
լրահոս
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Փաշինյանը մանրանասներ է ներկայացրել Մակրոնի հետ հանդիպումից և Պուտինի հետ հեռախոսազրույցից
June 2, 2021, 1:57 pm
2774
Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դեսպանությունում հայ համայնքի հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից։ Նիկոլ Փաշինյանի արձանագրմամբ, Ֆրանսիան մտադիր է ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն վարել տարածաշրջանում կայունություն ապահովելու համար։
«Այսօրվա քննարկման ժամանակ ես արձանագրեցի, որ նախագահ Մակրոնը հետաքրքրված է և մտադիր է ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն վարել, որպեսզի միջազգային կառույցները, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի շատ ներգրավված լինեն մեր տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու համար։ Ես մի քանի օր առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի նիստում իրադրության (խմբ,֊Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը ՀՀ տարածք) հաղթահարման կոնկրետ առաջարկ էի ներկայացրել, և այսօր արձանագրեցի, որ Ֆրանսիայի համար ընդունելի է այդ մոտեցումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ նախագահ Մակրոնի հետ քննարկել են նաև, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել Ղարաբաղյան հարցի կարգավորման գերծընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում վերականգնելու համար։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՌԴ֊ն Հայաստսնի անվտանգային ոլորտի թիվ մեկ գործընկերն է, ռազմավարական դաշնակիցը։
«Անընդհատ կապի մեջ ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ։ Վերջին անգամ երեկ եմ (խմբ.-մայիսի 31֊ին) հեռախոսազրույց ունեցել ՌԴ նախագահի հետ և կարող եմ արձանագրել, որ մենք, ըստ էության, նույնական մոտեցում ունենք իրադրության լուծման վերաբերյալ, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն Հայաստանի Հանրապետության սահմանից, և որն է ՀՀ սահմանը։ Դա հայտնի է բոլորին, դա Խորհրդային Հայաստանի վարչական սահմանն է։ Եվ Խորհրդային Միության վարչական սահմանը, տվյալ դեպքում Հայաստանի պետական սահմանն է։ Եվ, ընդ որում, այդ հատվածում պետական սահմանը խորհրդային ժամանակներում դեմարկացված և դելիմիտացված է» ,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ Ադրբեջանը պետք է հետ քաշվի։ Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը այս դիրքորոշումը հստակ կձևակերպի։
«Ընդ որում մենք սա անում ենք՝ հստակ արձանագրելով, որ մեր ձեռքի տակ եղած քարտեզները, որոնք վավերացվել են Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի կնիքներով նույնական են ՌԴ արխիվներում եղած քարտեզների հետ և երբ այդ փաստն արձանագրվի, ապա Ադրբեջանը պետք է հետ քաշվի այդ բնագծերից։ Այդ փաստի արձանագրումից հետո նրանց հետ չքաշվելը նշանակում է, որ ուժի մեջ է մտնում ՀԱՊԿ֊ի 4֊րդ հոդվածը, որը տվյալ գործողությունը որակում է որպես ագրեսիա անդամ երկրի նկատմամբ։ Եվ որպես առաջին քայլ մենք ակնկալում ենք որ և ՌԴ֊ն, և ՀԱՊԿ ֊ը հստակ, հրապարակային այս հարցով դիրքորոշում կարտահայտեն։ Մեր ընկալումն այն է, որ այս իրավիճակը պետք է դիվանագիտական ճանապարհներով լուծվի, մենք այս պահին տեսնում ենք այդ հնարավորությունը և մենք շարունակելու ենք ջանքերն այդ ուղղությամբ։
Կան ՀԱՊԿ֊ի աշխատանքային փաստաթղթեր, որով ժամկետներն ու ընթացակարգերը ձևակերպվել են։ Եվ մենք հույս ունենք, որ այդ ընթացակարգերը կմեկնարկեն պատշաճ ժամկետներում կհասնեն իրենց տրամաբանական հանգուցալուծմանը»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Նյութի աղբյուր. armenpress.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ