ԼՐԱՀՈՍ

լրահոս

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

ԵԽ-ն ընդունել է բանաձև՝ պահանջելով բոլոր հայ գերիների անհապաղ և առանց պայմանների ազատ արձակումը

May 20, 2021, 11:13 pm

2980

Եվրոպական խորհրդարանը 607 կողմ ձայներով ընդունել է ռազմագերիների հարցով բանաձև, որով պահանջում է բոլոր հայ գերիների անհապաղ և առանց պայմանների ազատ արձակումը: «Արմենպրես»-ը ներկայացնում է բանաձևի տեքստից որոշ հատվածներ:

«Եվրոպական Խորհրդարանը

- հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ իր նախկին բանաձևերը

- հաշվի առնելով 2020թ. դեկտեմբերի 17-ի ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը և 2020թ. դեկտեմբերի 18-ի ԵՄ-Ադրբեջան գործընկերության խորհուրդը և նրանց համապատասխան եզրակացությունները

- հաշվի առնելով ՄԱԿ Կանոնակարգը, ՄԱԿ` խոշտանգումների դեմ կոնվենցիան, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Ժնևի` 1949թ. օգոստոսի 12-ի Ռազմագերիների հետ վարվելակերպի վերաբերյալ կոնվենցիան (III)

-հաշվի առնելով վերջին հակամարտությունից հետո գերիների վերաբերյալ ԵՄ հայտարարությունը

- հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` 2020թ. հոկտեմբերի 25-ի, 2020թ. հոկտեմբերի 30-ի, 2020թ. դեկտեմբերի 14-ի, 2021թ. ապրիլի 13-ի և 2021թ. մայիսի 5-ի հայտարարությունները

- հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Եվրոպայի նախարարների կոմիտեի Խորհրդին 2021թ. մարտի 9-ին ուղղված հաղորդագրությունը, Դատարանի Օրենքների 39-րդ Օրենքի համաձայն, որը վերաբերում է վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած ռազմական հակամարտության վերաբերյալ միջանկյալ միջոցներ ձեռնարկելուն

- հաշվի առնելով իր Գործընթացների Օրենքների 144-րդ Օրենքը

Ա. քանի որ 1988թ. մինչ 1994թ. տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից ի վեր միջազգային հանրությունը փորձել է երկար տևած ժամանակահատվածում բազմակողմանի խաղաղության հասնելու լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով,

Բ. քանի որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ սկսվեց, որը սանձազերծվել էր Ադրբեջանի կողմից, և ռազմական գործողություններն ավարտվեցին 44 օր անց Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ կնքված հայտարարությունով, որը ստորագրվեց 2020 թ. նոյեմբերի 9-ին և ուժի մեջ մտավ 2020 թ. նոյեմբերի 10-ին

Գ. քանի որ հրադադարի մասին եռակողմ հայտարարության 8-րդ կետը սահմանում է, որ պետք է իրականացվի ռազմագերիների, գերիների և գերեվարված այլ անձանց փոխանակում, ինչպես նաև աճյունների փոխանակում, և այդ փոխանակումները պետք է իրականացվեն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի համաձայն:

  1. Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին պատերազմի ընթացքում իրականացված բռնությունները, կարեկցում է զոհերի ընտանիքներին, դատապարտում է հրադադարի խախտումները, ինչը հանգեցրել է մարդկանց է՛լ ավելի տառապանքին, կյանքերի կորստին և ավերածություններին

2.Պահանջում է հակամարտության ընթացքում և դրանից հետո ձերբակալված բոլոր հայ գերիների՝ ռազմական և քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը՝ հիշեցնելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը նախատեսում է ռազմագերիների, գերիների և պահվող այլ անձանց փոխանակում, ինչպես նաև աճյունների փոխանակում

  1. Ադրբեջանի կառավարությանը հորդորում է տրամադրել զինված հակամարտության հետ կապված՝ իրենց մոտ գերության մեջ գտնվող բոլոր անձանց սպառիչ ցուցակները և տեղեկություններ տրամադրել նրանց գտնվելու վայրի և առողջության մասին
  2. Պահանջում է, որ Ադրբեջանի կառավարությունը հարգի իրավական երաշխիքները, թույլատրի փաստաբանների, բժիշկների, իրավապաշտպանների մուտքը հայ բանտարկյալների մոտ, հեշտացնի նրանց շփումը հարազատների հետ
  3. Ցավում է, որ հաղորդվել է ադրբեջանական կալանքի տակ գտնվող հայ ռազմագերիների խոշտանգումների մասին, պահանջում է, որ Ադրբեջանի իշխանությունները ձեռնպահ մնան ցանկացած բռնությունից, խոշտանգումներից՝ հայ ռազմագերիների նկատմամբ
  4. Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ հայ բանտարկյալների հարցում և կատարել դատարանի միջանկյալ միջոցները, որոնք Ադրբեջանին պարտավորեցնում են տեղեկություններ տրամադրել»:

Նյութի աղբյուր. armenpress.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա