ԼՐԱՀՈՍ
լրահոս
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մոսկվայից Հայաստանին՝ ձեր սահմանները որոշելու ենք Բաքվի հետ. Ռուսաստանը Հայաստանում կստանա այն, ինչն ամենաքիչն էր սպասում. Lragir.am
May 19, 2021, 7:14 pm
2951
Թուրքերը դուրս կգան, թե դուրս չեն գա Հայաստանի տարածքից, Մուրադովը արդյունքի հասավ բանակցություններում, թե ոչ, թուրքերի քարտեզները կեղծված են, թե ոչ, ՀԱՊԿ-ը կմիջամտի, թե ոչ. Հայաստանում սովորաբար ընկնում են «դետալների» հետեւից՝ ընդհանուր պատկերը չտեսնելով կամ չտեսնելու տալով: Իսկ Մոսկվան Բաքվի հետ շարունակում է Լավրովի պլանի ընդլայնված կիրառումը Հայաստանում, տվյալ դեպքում Սյունիքի մարզի օտարումը, Բաքվի զինված նախաձեռնությունները խրախուսելով:
Մոսկվայից ի պատասխան պայմանագրային պարտավորությունների կատարման արդեն հայտարարել են, որ «օգնությունը» Հայաստանին պայմանավորված է Բաքվի համաձայնության հետ, եւ դա չի լինելու այն «օգնությունը», որը պատկերացնում են Հայաստանում:
Լավրովն այսօր հայտնել է, որ ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները Հայաստանի խնդրանքով քննարկել են իրավիճակը Սյունիքի մարզում։ «Երեկ կազմակերպված հանդիպմանը մենք քննարկել ենք մեր հայ գործընկերների խնդրանքը։ Այդ խնդրանքին համապատասխան՝ մենք քննարկել ենք իրավիճակը Երևանի ու Բաքվի հարաբերություններում», ասել է Լավրովը։
Նկատենք՝ ի տարբերություն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի հայտարարությունների՝ Ռուսաստանը չի համարում, որ կա սահմանի խախտում, այլ կան վատ հարաբերություններ եւ սահմանի բացակայություն: Ըստ այդմ, որեւէ հարց Բաքվի կամ Մոսկվայի հետ ներկայացվել եւ ներկայացվելու է Երեւանի հետ Մոսկվայի վատ հարաբերությունների եւ «եռակողմ հայտարարության անվերապահ կատարման» լույսի ներքո: Սա Երեւանի հանդեպ թշնամական քաղաքականության դրսեւորում է:
Դառնալով սահմաններին, Լավրովն ավելի վաղ հայտնել էր, որ պետք է լինի սահմանազատում, եւ պատրաստ են տրամադրել քարտեզագրական նյութեր: Դժվար չէ ենթադրել, թե ինչ քարտեզներ են դրանք լինելու, նկատի առնելով Լավրովի պլանի ընդլայնված կիրառման նպատակները: Դա Հայաստանի տարածքը «անվտանգության միջանցքներով» մասնատելն է եւ ինքնիշխանության վերացումը: Թուրքերի ներխուժման ուղղությունները համընկնում են այդ «միջանցքներին»: Այս տրամաբանությամբ ՀԱՊԿ-ը կարող է եւ միջամտել՝ Հայաստանի սահմանները «ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն համապատասխանեցնելու» ՀՀ վարչապետի հույսը փարատելու եւ «միջանցքների անվտանգությունն ապահովելու» նպատակով:
Միեւնույն ժամանակ, ի հեճուկս Մոսկվայի համոզվածության, Հայաստանում մեծանում է դիմադրությունը ռուս-թուրքական ծրագրերին: Դրանց անխափան իրագործման համար Մոսկվան 6 ամիս ներսից քանդում է Հայաստանը, «ներքաղաքական դաշտ» նետելով իր գործակալներին ու տարբեր մաստի խեղկատակների՝ «երկբեւեռ ընտրությամբ» ձեւավորելիք խորհրդարանում այդ ծրագրերի «լեգիտիմացումն» ապահովելու համար: Այդ ամենը հանրության մեջ գիտակցվել է, իսկ մոսկովյան խեղկատակությունը տվել է հակառակ արդյունք՝ դիմադրության անհրաժեշտության գիտակցումը: Ռուսաստանը Հայաստանում կստանա այն, ինչն ամենաքիչն էր սպասում:
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ