ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Չի բացառվում, որ առաջիկայում դասերը նորից հեռավար անցկացնելու միջնորդություն ներկայացվի

March 2, 2021, 5:50 pm

3475

Եռամսյա կայունությունից հետո Հայաստանում վերջին օրերին համաճարակային իրավիճակը կտրուկ փոփոխվել է: Հիվանդությունների վերահսկման կենտրոնը հոսպիտալային ֆոնդի խնդիր է տեսնում: Եթե վերջին ամիսներին կորոնավիրուսով հիվանդներին սպասարկելու համար բավական էր միայն մեկ բուժկենտրոն, այսօր արդեն քննարկվում է որոշ հիվանդանոցներ կրկին վերապրոֆիլավորելու հարցը:

Ռոմելլա Աբովյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - Սկսում ենք բացումը, որ չունենանք այն իրավիճակը, ինչ ունեինք հոկտեմբերին: 

Վարակման նոր դեպքերը նախորդ 2 շաբաթվա համեմատ 37 տոկոսով աճել են: Մասնագետները մոտ ապագայում քովիդի՝ առավել արագ տարածման ռիսկեր են տեսնում: Տնտեսվարողներին, քաղաքացիներին հիշեցնում են. հակահամաճարակային կանոնները խստորեն պետք է պահպանվեն: Քովիդը ոչ մի տեղ չի գնացել, բայց մարդիկ թուլացրել են զգոնությունը:

Ռոմելլա Աբովյան - Ականատես եմ եղել անձամբ, շատ ուշադիր եմ փողոցում, հանրային տրանսպորտում գրեթե դիմակ չեն կրում, հանրային սննդի կազմակերպություններում արդեն իսկ կան վայրեր, որտեղ ձեռքերի ախտահանիչներ չեմ տեսել, դիմակների մասին էլ չեմ խոսում, որ փակ տարածքներում դիմակների կրումը հավասարվել է զրոյի: 

Անհամեմատ աճել է երեխաների ու երիտասարդների վարակման ցուցանիշը: Հայաստանում մի քանի դպրոց ինքնաբուխ հեռավար ուսուցման է անցել: Դպրոցում վարակվածները չափազանց շատ էին: Չի բացառվում, որ առողջապահության նախարարությունն առաջիկայում դասերը հեռավար անցկացնելու միջնորդություն ուղարկի: Այս հարցն առայժմ քննարկման փուլում է:

Ռոմելլա Աբովյան - Եթե իրավիճակը այսպես շարունակվի, մենք լուրջ խնդիր կարող ենք ունենալ, վերադառնանք այն իրավիճակին, ինչ ունեինք մի քանի ամիս առաջ: 
Երեխաների ու երիտասարդների շրջանում վերջին 14 օրվա ընթացքում վարակման դեպքերն աճել են մինչև 4.8 անգամ: Սրանք միայն այն ցուցանիշներն են, երբ արդեն ախտանշաններով դիմել են բժշկական կենտրոններ:

Հանրահայտ-անհայտ վիրուսը շարունակում է անակնկալներ մատուցել. նախկինում միայն տարեցների ու քրոնիկ հիվանդների համար սպառնալիք հանդիսացող քովիդը, հավանաբար մուտացիաների հետևանքով, սկսել է նաև երիտասարդ օրգանիզմների վրա ծանր հետևանքներ թողնել:

Պետրոս Մանուկյան («Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեն) - Ունենք երիտասարդների շրջանում ավելի մեծ ծավալով թոքաբորբեր, ցավոք ունենում ենք նաև մահվան ելքով դեպքեր: Թոքաբորբի առկայությունը երիտասարդների մոտ նախկինում որ հազվադեպ էր լինում, այսօր, կարելի է ասել, ովքեր հայտնվում են հիվանդանոցում, բոլորի մոտ կա թոքաբորբ, և շատ հաճախ երիտասարդների մոտ լինում է ծանրագույն ընթացքով թոքաբորբ՝ շատ արագ ընթացող: 

Կորոնավիրուսի հետ կապված տարբեր հետազոտություններ անցկացնող Երևանի պետական բժշկական համալսարանը, ամփոփելով քովիդի՝ Հայաստան մուտք գործելու 1 տարին, ակադեմիական քննարկում էր կազմակերպել: Հետազոտությունների նախնական արդյունքով՝ վարակված-առողջացած մարդը, որն ունի հակամարմիններ, գոնե 10 ամիս նորից վարակվել չի կարող, բայց մասնագետները շարունակում են պնդել, որ պաշտպանության լավագույն միջոցը պատվաստումն է՝ նույնիսկ արդեն վարակված-առողջացածների դեպքում: Աշխարհի շատ երկրներում պատվաստման գործընթացն արդեն սկսված է:

Արմեն Մուրադյան (ԵՊԲՀ ռեկտոր) - Պատվաստվելու հարցը քննարկման չպետք է դրվի: Մենք համարում ենք, որ դա անհրաժեշտություն է: 

Մարտից պատվաստումներ կարվեն նաև Հայաստանում: Երեք փուլով, ռիսկի և այլ խմբերի անձանց պետպատվերով պատվաստում կառաջարկվի: Զուգահեռ չի բացառվում, որ մասնավոր ընկերություններն էլ այս ծառայության վճարովի տարբերակն առաջարկեն:

Lենա Նանուշյան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Հնարավորինս սերտ գործակցում ենք մեր միջազգային գործընկերների հետ, որպեսզի կարողանանք հնարավորինս շուտ ու որակյալ վակցինա բերել Հայաստան:

Վճարովի, թե անվճար՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր չի լինելու: Պարզապես աշխարհի թելադրած խաղի կանոնները կարող են մարդկանց ստիպել այդ քայլին գնալ: Որոշ երկրներ քննարկում են պատվաստումային անձնագիր ներդնելու հարցը: Սա նշանակում է, որ հատկապես զբոսաշրջիկները, եթե ոչ առողջապահական նպատակներով, ապա ուրեմն հանուն ճամփորդությունների պատվաստվելու են:

Այդ երկրները տուրիստներին իրենց երկիր մտնել թույլ չեն տա, եթե վերջինները չունենան պատվաստված լինելու մասին հավաստիացնող փաստաթուղթ:

Նյութի աղբյուր. 1lurer.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա