ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

«Իմ քայլը»-ի պատգամավորը Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթացի առերևույթ հիմքեր է տեսնում

March 1, 2021, 1:06 am

3004

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ կարծիք է հայտնել, որ առերևույթ հիմքեր կան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով այն բանի համար, որ նա կամայական է իրացրել իր լիազորությունը՝ ԶՈՒ գխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն՝ իր առարկություններով վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերադարձնելիս։

Պատգամավորը նշել է, որ Սահմանադրության 139 հոդվածի համաձայն՝ նախագահն իրավունք ունի հրամանագրի նախագիծն առարկություններով վերադարձնել առաջարկությունը ներկայացրած մարմնին: «Առաջին հայացքից կարող է թվալ՝ Արմեն Սարգսյանը երեկ օգտվել է վերը նշված իր լիազորությունից՝ ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն՝ իր առարկություններով Վարչապետին վերադարձնելիս: Բայց ամենևին էլ այդպես չէ: Նախագահը չի կարող կամայական, երբ ցանկանա հրամանագրերի նախագծերը վերադարձնի առաջարկող մարմնին: Կոնկրետ ներկա իրավիճակում Վարչապետը Սահմանադրությամբ (155 հոդված) իրեն տրված լիազորությամբ առաջարկել է զբաղեցրած պաշտոնից ազատել ԳՇ պետին: Նույնիսկ ամենամիստիկ երևակայությունն ունեցող մարդը չի կարող այս գործընթացում հակասահմանադրության տարրեր տեսնել, թեկուզ՝ առերևույթ: Իրականում գործ ունենք Նախագահի կողմից իր լիազորությունը կամայական իրացնելու դեպքի հետ, ինչն անթույլատրելի է: Իր լիազորությունները կամայականորեն իրացնելիս Նախագահը կարող է վնասել պետության անվտանգությանը, երկիրը մղել անկայունության, ի չիք դարձնել օրենսդրական բարեփոխումները և այսպես շարունակ: Վերջին շրջանում Արմեն Սարգսյանի քայլերը կարծես հենց վերը նշված բացասական հետևանքներն առաջացնելուն են միտված: Ուստի, կարելի է արձանագրել, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով (141 հոդված)»,- գրել է Վահագն Հովակիմյանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առարկություններով վերադարձրել էր ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։ Վարչապետի աշխատակազմն անհիմն էր համարել և չէր ընդունել նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները, ինչի վերաբերյալ կներկայացնի իր հիմնավորումները՝ օրենքով սահմանված կարգով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կրկին հանրապետության նախագահին է ուղարկելու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու միջնորդությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 28-ին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտարարել է, որ Հանրապետության հրապարակում մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին անդրադարձ է կատարվելու ռազմական հեղաշրջման փորձին և Հանրապետության նախագահի կայացրած «անհասկանալի որոշմանը»։

«Ես ի ցույց կդնեմ, որ այդ որոշումը բացարձակապես անհիմն է, որևէ օրինական հենք չունի։ Սա շատ կարևոր խոսակցություն է, որպեսզի մենք արձանագրենք և հասկանանք, և այդ արձանագրումից, իհարկե, հնարավոր է նաև որոշակի հետևություններ կարվեն»,- հայտարարել է ՀՀ վարչապետը։

Նյութի աղբյուր. armenpress.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա