ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Ի՞նչ խնդիր են լուծում Վազգեն Մանուկյանը և 17-ը․ Ութ հարց և ութ պատասխան․ Ժիրայր Լիպարիտյան
December 8, 2020, 10:26 pm
2255
1991-1997 թթ. ՀՀ նախագահի ավագ խորհրդական, պատմաբան, պրոֆեսոր, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Դիվանագետը գրել է․
Փորձում եմ մտածել. ի՞նչ խնդիր են լուծում Վազգեն Մանուկյանն ու իր 17 դաշնակիցները։
1․ Արդյոք լուծո՞ւմ են նոյեմբերի 10-ի հայտարարության ստեղծած իրավիճակը:
Ոչ, որովհետև Վազգեն Մանուկյանը լեզվական ճարպկությամբ լոկ խաղում է ժողովրդի սրտի լարերի հետ։
«Մենք չեն հաշտվի այդ հայտարարության հետ» ասելուց անմիջապես հետո նա ասում է. «Մենք չենք կարող հրաժարվել դրանից»։
2․ Արդյոք նրանք լուծո՞ւմ են զոհված ու վիրավոր զինվորների հետ կապված հարցերն ու նրանց ընտանիքների ծանր խնդիրները:
Ոչ մի փաստ չկա, որ նրանք մտահոգ են այդ հարցերով, որ նրանք տարբեր մոտեցում են ունենալու, քան որևէ մեկը, որն իշխանության մեջ է։
Նրանք օգտագործում են այդ ընտանիքների և ընդհանրապես մեր ժողովրդի անասելի ծանր վիշտն ու բարկությունը, ինչպես նաև ժողովրդի մի մասի հուսախաբությունը ժողովրդավարությունից՝ հասնելու համար իշխանության:
Հասնել նրան, ինչին ժողովրդի քվեով չկարողացան հասնել։ Դա է եղել պատմության մեջ իշխանության հասնելու հիտլերների ճանապարհը։
3․ Արդյոք լուծո՞ւմ են իշխանության օրինակարգ փոփոխության խնդիրը:
Ոչ, պարզապես պահանջում են, որ իշխանությունը Մանուկյանին հանձնվի և վերջ։
4․ Արդյոք լուծո՞ւմ են վտանգված ժողովրդավարության խնդիրը:
Ո՛չ, որովհետև Մանուկյանի պատկերացմամբ՝ վարչապետն ու իր թիմը, այսինքն՝ կառավարությունն ու Ազգային ժողովը պետք է հեռանան և իշխանությունը Մանուկյանին հանձնեն, իր խոսքով՝ մի տարի ժամանակով, առանց նոր ընտրությունների։
Արդեն տեսնում ենք անհանդուրժողականության նախանշանները, երբ Մանուկյանը այլ պետությունների գործակալ, այսինքն՝ դավաճան է հռչակում ժողովրդի մեկ կարևոր մասին, նրանց, ովքեր իր և իր ընկերների հետ համաձայն չեն։ Եվ նա խոսում է նրանց «մաքրելու մասին»։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է սա նշանակում:
5․ Արդյոք լուծո՞ւմ է քաղաքական օրինակարգության հարցը:
Ո՛չ, որովհետև իրենք իշխանություն են պահանջում իրե՛նց համար, այլապես «գազազած» մարդկանց հրավիրում են վարչապետ «հոշոտելու»:
6․ Արդյոք լուծո՞ւմ են հարցը՝ Արցախի և արցախցիների համար փրկելու այն, ինչը տակավին կարելի է փրկել նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո:
Ո՛չ. թեև Մանուկյանն ասում է՝ դա է անելու, սակայն ոչ մի քննադատության չի ենթարկում իր և իր դաշնակիցների մտայնությունը, որի հետևանքով հասանք այս պատերազմին։ Նա և իր 17-ի ընկերները այս՝ քսանից ավելի տարիների ընթացքում ստեղծել են Ղարաբաղյան խնդիրը լուծելու մի քսղաքականություն, որով իրենց հույսը՝ խաղաքարտը դրել են պատերազմի՛ վրա, և ո՛չ խաղաղության, կամ աջակցել են այդ մտայնությանը:
Ոչ մի պատճառ չկա այժմ մտածելու, որ սրանից հետո տարբեր արդյունքի են հասցնելու մեր խնդիրը։
Նա Հայաստանի դիվանագիտությունը ի սկզբանե ձախողության է դատապարտում։
Դրա գինը կարող է լինել նաև մնացյալի կորուստը։
7․ Արդյոք այս պատերազմից և պատմական մասշտաբի պարտությունից հետո նրանք դաս չե՞ն քաղել:
Թերևս քաղել են, սակայն ո՛չ այն դասը, որ մնացյալներիս համար հստակ է։
Ինչպես նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն էին արել անցյալ օգոստոսին, Վազգեն Մանուկյանը և իր ընկերներն այժմ իրենց պատերազմն են հռչակում Թուրքիայի դեմ, երբ Մանուկյանը հայտարարում է, թե Հայաստանը միանալու է Թուրքիայի դեմ կազմվող պետությունների որևէ խմբի։
Ընդհանուր գծերով՝ Թուրքիան գործում է Ռուսաստանի հետ։ Թուրքիան անսակարկ դաշնակիցն է և գլխավոր զորակցողը՝ Ադրբեջանի։ Ո՞ր երկրների հետ է բանակցելու կամ հաշվի նստելու Մանուկյանը, որպեսզի նոյեմբերի 10-ի հայտարարությունից առավելագույն օգուտը ստանանք։ Շվեյցարիայի՞։
Մանուկյանի և իր ընկերների մոտ ոչ մի նշույլ չկա զգոնության և իմաստնության, որոնք անհրաժեշտ են այս կացությունից դուրս գալու համար։
Ընդհակառակը. տեսնում ենք, որ փոխանակ անցյալի սխալներն ընդունելու, առավել խորանալով այդ սխալների մեջ՝ փորձում են ցույց տալ, որ իրենք սխալ չեն գործել։ Եվ դա սկսում են պատմության ու նույնիսկ անմիջական անցյալի դեպքերի նենգափոխությամբ։
8․ Արդյոք պետականության ուժեղացման խնդի՞րն են լուծում:
Ի՞նչ ճանապարհով են ուզում այդ «ուժեղացումը» իրագործել, երբ առաջարկում են անտեսել Սահմանադրությունը, Ազգային ժողովը և մենատիրություն հաստատել։
Վազգեն Մանուկյանն ու իր 17 գործակիցները այս հարցերից ոչ մեկը չեն լուծում։ Թե ինչ հարց են լուծում, թողնում եմ ընթերցողի դատողությանը։ Եթե ճիշտ է, որ վարչապետ Փաշինյանը պետք է հեռանա, ապա դա չի նշանակում որ նրա պաշտոնը պետք է ստանձնի մեկը կամ մի խումբ, որը ոչ միայն արտաքին քաղաքականության դաշտում արկածախնդրությունից բացի այլ բան չի անելու, այլև նվազագույն հարգանքը չունի Սահմանադրության, պետական կառույցների և ժողովրդավարության նկատմամբ։
Պատմության մեջ ամենամեծ վնասը հասցրել են նրանք, ովքեր գործել են որպես «փրկիչներ» և «ժողովրդի ցավը ապրողներ», և ովքեր այդ «զգացմունքի» հիման վրա էլ իշխանություն են պահանջել ու ստանալուց հետո այն ի չարն օգտագործել։
Ժիրայր Լիպարիտյան
8 դեկտեմբեր, 2020
Նյութի աղբյուր. 1lurer.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ