ԼՐԱՀՈՍ
լրահոս
Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ
June 6, 2026, 12:39 am
Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ
June 6, 2026, 12:37 am
Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի
May 25, 2026, 1:16 am
19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան
May 6, 2026, 10:27 pm
«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ
April 5, 2026, 6:37 pm
ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները
March 12, 2026, 11:10 pm
Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու, պատերազմը կարող է շուտով ավարտվել. Թրամփ
March 11, 2026, 10:37 pm
Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա
March 10, 2026, 9:00 pm
«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ
March 7, 2026, 4:11 pm
Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին
March 3, 2026, 11:14 pm
Հայաստանը կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ամբողջությամբ
February 9, 2026, 10:30 pm
ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստան կժամանի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը
February 8, 2026, 9:48 pm
Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ նմուշներ
February 8, 2026, 9:26 pm
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ
January 22, 2026, 11:00 pm
Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով
December 5, 2025, 10:02 pm
Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան
November 15, 2025, 9:31 pm
Բրիտանական ոստիկանությունը որոնում է սխալմամբ ազատ արձակված երկու բանտարկյալի. BBC
November 6, 2025, 12:14 pm
Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են
October 20, 2025, 12:20 pm
Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ
October 17, 2025, 4:51 pm
ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար
October 17, 2025, 11:53 am
Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց
October 16, 2025, 11:04 am
Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է
October 13, 2025, 11:08 pm
Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն
October 12, 2025, 12:09 am
«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին
October 2, 2025, 11:20 pm
ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից
October 2, 2025, 8:47 pm
Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Փաշինյան
October 1, 2025, 9:52 pm
Ամենամեծ զորակոչը 2016-ից ի վեր. Պուտինը հրամանագիր է ստորագրել
September 30, 2025, 9:35 am
Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն
September 23, 2025, 11:55 am
Լեհաստանը զգուշացրել է ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք մտած բոլոր օբյեկտները կխոցվեն
September 22, 2025, 11:06 pm
Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է
September 19, 2025, 11:25 pm
Գերմանիայում շարունակվում են «Գորշ գայլերի»՝ հայերին ուղղված մահվան սպառնալիքները
December 4, 2020, 6:15 pm
2853
Վերջին ժամանակաշրջանում թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման անդամները անվտանգության սպառնալիք են դարձել Եվրոպայի համար։ Հայտնում է Ermenihaber-ը՝ հենվելով քրդական «ANF News» լրատվական կայքի տեղեկությունների վրա։ Պարբերականը գրում է, որ դեռևս նոյեմբերի 4-ին Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես որոշեց երկրի տարածքում արգելել թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։
Որոշման պատճառը հոկտեմբերի 29-ին Ֆրանսիայի Դիժոն քաղաքում «Գորշ գայլերի» կազմակերպած քայլերթն էր, որի ընթացքում հայերի դեմ բռնության և ատելության կոչեր էին հնչել։ Ֆրանսիայում տեղի ունեցած դեպքերից հետո Գերմանիայում էլ ընդդիմադիր և իշխող կուսակցության մի շարք ներկայացուցիչներ բազմաթիվ նախաձեռնություններով հանդես եկան՝ արգելելու այդ կազմակերպության գործունեությունը։
Մասնավորապես նոյեմբերի 19-ին Բունդեսթագում ընդունվեց օրինագիծ, որով դաշնային կառավարությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Եվրոպայում «Գորշ գայլերի» ազգայնամոլական շարժման ազդեցությունը ճնշելու ուղղությամբ, իրազեկել հանրությանը և հաստատություններին այդ շարժման թիրախների մասին և օգտագործել իրավական բոլոր հնարավորությունները ծայրահեղականների քարոզչությանը հակազդելու համար։
Չնայած եվրոպական երկրներում ձեռնարկված այդ միջոցներին, թուրք ծայրահեղականները վերջին օրերին, մասնավորապես՝ Գերմանիայում բնակվող հայերին սպառնալիք պարունակող բազմաթիվ նամակներ են ուղարկում։ Գերմանական «Die Welt» թերթի հաղորդմամբ՝ ամենից շատ հայերին ուղղված սպառնալիքներ են հնչեցվել Գերմանիայի Հանաու, Օսնաբրյուկ և Համբուրգ քաղաքներում։
Թերթը նաև նշում է, որ նույնաբովանդակ նամակների զգալի աճ է նկատվել արցախյան երկրորդ պատերազմից հետո։ Գերմանաբնակ հայ փաստաբան Իլիաս Ույարը «Die Welt» թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ Քյոլնում և Բեռլինում ապրող հայերին նույն հեռախոսահամարից զանգահարելով՝ մահով են սպառնում։ Այս միջադեպերի կապակցությամբ Գերմանահայոց առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը նամակով դիմել է Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային նահանգի ներքին հարցերով պատասխանատու Հերբերտ Ռոյլին՝ ներկայացնելով այդ երկրում ապրող հայերի մտահոգությունները։ Քրդական լրատվական կայքը նաև նշել է, որ տարիներով Եվրոպան աչք փակելով թուրք ազգայնականների գործողությունների վրա, վերջապես վերջին մեկ ամսվա ընթացքում քայլեր է ձեռնարկում այս խմբերի գործունեությունն արգելելու համար։
Նյութի աղբյուր. 1lurer.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ