ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թուրքիայի վրա ԵՄ ճնշման լծակները

October 28, 2020, 3:24 pm

2326

Թուրքիայի և Եվրամիության միջև լարվածությունը մեծացել է հատկապես այն բանից հետո, երբ նախագահ Էրդողանը հայտարարեց, որ Էմանուել Մակրոնը պետք է ստուգի իր հոգեկան վիճակըч գրում է Euronews-ը: Թուրքը ֆրանսիացուն մեղադրեց իսլամը վիրավորելու համար և կոչ արեց բոյկոտել ֆրանսիական ապրանքները: Մյուս երկրները, առաջին հերթին Հունաստանը, իրենց դժգոհությունն են հայտնում Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունների կապակցությամբ:

Դեռ պատասխան միջոցներ չեն ձեռնարկվել, բայց Բրյուսելը սպառնացել է Անկարայի դեմ օգտագործել տնտեսական լծակներ:

Այսօր ԵՄ-ն Թուրքիայի արտադրանքի հիմնական ներմուծողն է (ընդհանուր շրջանառության 32,3%), հիմնական արտահանողը (42,4%), ինչպես նաև ներդրումների հիմնական աղբյուրը: Առանձին երկրներից Թուրքիա հիմնական արտահանողներն են Գերմանիան (21 միլիարդ եվրո), Իտալիան (8 միլիարդ եվրո), Նիդեռլանդները (6 միլիարդ եվրո):

Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարն ասել է, որ չնայած համագործակցության պահպանման գործում ազգային շահերի առկայությանը՝ Միությունը պետք է Էրդողանի հետ խոսի մեկ ձայնով:

«Սա հունական խնդիր չէ, սա կիպրոսյան խնդիր չէ, սա ֆրանսիական խնդիր չէ, սա եվրոպական մակարդակի լուծման կարիք ունեցող խնդիր է: Մենք պետք է հավաքական պատասխանենք Եվրամիության դեմ այս հարձակումներին: Եթե ​​Նախագահ Էրդողանն այժմ արգելում է ֆրանսիական արտադրանքի հոսքը դեպի Թուրքիա, ապա նա պետք է հասկանա, որ այս ամենը տեղի է ունենում մաքսային միության շրջանակներում: Եվրոպական խորհուրդը պետք է քննարկի ներկա մաքսային միությունը փոխելու և վերակազմակերպելու հարցը»,- ասել է Մանֆրեդ Վեբերը:

Այնուամենայնիվ, ԵՄ անդամ տարբեր երկրներ տարբեր շահեր ունեն Թուրքիայի հետ՝ առևտրի, ներդրումների և բանկային համագործակցության, ինչպես նաև զենքի մատակարարման ոլորտներում:

Հունաստանը Գերմանիային, Իսպանիային և Իտալիային խնդրել էր կասեցնել այս ոլորտում Թուրքիային տրված բոլոր լիցենզիաները՝ պատճառաբանելով, որ դրանք կարող են օգտագործվել ԵՄ անդամ երկրների դեմ: Բայց նման որոշում չկայացվեց:

Ըստ վերջին տվյալների՝ ԵՄ-ից Թուրքիա զենքի ամենամեծ արտահանողները Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան և Գերմանիան են, չնայած 2019-ի հոկտեմբերից Ֆրանսիան մասնակի էմբարգո է սահմանել Թուրքիայի դեմ՝ կապված Սիրիայում ահաբեկչություններին նրա ներգրավվածության հետ:

Մյուս կողմից, Թուրքիան ռազմավարական նշանակություն ունի տարբեր պատճառներով, ինչպիսիք են միգրացիոն հոսքը զսպելու անհրաժեշտությունը, ուստի նրա հետ երկխոսության ուղիները ամեն դեպքում պետք է բաց մնան:

«Դժվար չէ հասկանալ, որ Էրդողանը խաղում է մեզ հետ»,- շարունակել է Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավորը:- «Հանուն մեր հանդեպ վստահության պահպանման՝ մենք պետք է գործենք» բառերը քիչ են: Մենք պետք է օգտագործենք մեր տնտեսական հզորությունը: Եվրամիությունը Թուրքիայի համար շատ ավելի կարևոր է, քան Թուրքիան՝ մեզ համար»:

ԵՄ առաջնորդները բազմիցս փորձել են սիրալիր խոսել Թուրքիայի նախագահի հետ, բայց դրա դիմաց նա բարի կամք չի ցուցաբերել: Ուստի Բրյուսելին մնում է ընտրել Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելը: Եվ նույնիսկ այդպիսի միջոցառումների վերջնաժամկետը՝ դեկտեմբերը, այժմ շատ հեռու է թվում եվրոպական մի շարք ղեկավարների համար:

Նյութի աղբյուր. 1lurer.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա