ԼՐԱՀՈՍ
լրահոս
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
April 23, 2025, 11:57 pm
Ինչ են պայմանավորվել Թուրքիան ու Ռուսաստանը. Lragir.am
September 20, 2020, 7:40 pm
2844
Կիպրոսը կրկին արգելափակել է Բելառուսի դեմ Եվրամիության պատժամիջոցները։ Կիպրոսն իր դիրքորոշումը բացատրում է Թուրքիայի դեմ եւս սահմանափակող միջոցներ կիրառելու ձգտմամբ, որը գազ է որոնում Միջերկրական ծովի վիճելի ջրերում։ Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով պետքարտուղար Կլեման Բոնն աջակցել է Կիպրոսի դիրքորոշմանն Անկարայի դեմ պատժամիջոցների հարցում։ Ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավորները հակաթուրքական բանաձեւ են ընդունել՝ լիակատար համերաշխություն հայտնելով Հունաստանին ու Կիպրոսին։
Չնայած Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ոչ Եվրախորհրդարանը, ոչ Եվրամիությունը, ոչ ԵՄ անդամ պետությունները լիազորություն չունեն որոշելու երրորդ երկրների սահմաններն ու իրավազորությունը, Անկարան հետ է քաշել իր հետախուզական նավը վիճելի ջրերից։ Հնարավոր է, դա պայմանավորված է Ռուսաստանի դիրքորոշմամբ։
Ռուսաստանը փորձում է օգտվել Թուրքիայի վրա Եվրոպայի ճնշումից, որն սկսում է Թուրքիային դուրս մղել Լիբիայից ու Սիրիայից։ Լիբիայի թուրքամետ ղեկավարը հայտարարել է, որ որոշել է հրաժարական տալ, իսկ նրա հետ հակամարտության մեջ գտնվող Հաֆթարը հայտարարել է նավթարդյունահանում սկսելու մասին։ Ինչ վերաբերում է Սիրիային, Մոսկվան փորձում է Թուրքիային դուրս մղել Իդլիբից։ Ռուսաստանը փորձում է Սիրիայում զբաղեցնել ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ ԱՄՆ ու քրդերի տեղը։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ աջակցությունը վայելող Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող վարչակազմը, որտեղ առաջին ջութակը քրդերն են, գործողություններ է անում, որոնք Սիրիայի միասնության համար հղի են ավերիչ հետեւանքներով։
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Սիրիայի արեւելքում ամերիկյան խմբավորման վերջին որոշումները, որը քրդերի հետ համաձայնություն է ստորագրել, թույլ են տալիս ամերիկյան նավթային ընկերություններին ածխաջրածիններ արդյունահանել ինքնիշխան Սիրիայի տարածքում, որը միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների կոպտագույն խախտում է։
Այն բանից հետո, երբ թուրքական կողմը հրաժարվեց հետ քաշել իր դիտակետերը եւ պնդեց, որ դրանք պահպանվեն, որոշվեց կրճատել Իդլիբում թուրքական ուժերի թվաքանակը եւ դուրս բերել ծանր սպառազինությունը, հայտնում են ռուսական աղբյուրները։
Ընդ որում, Սիրիայում ահաբեկիչների դեմ հարձակման ժամանակ ռուս զինվորականները ոչնչացրել են օբյեկտներ, որտեղ օտարերկրյա մասնավոր ռազմական ընկերությունները վարժեցնում էին գրոհայինների։ Նշվում է, որ նրանց դեմ առաջին անգամ կիրառվել է Իսկանդեր-Մ համալիր, որը կարող է վկայել Թուրքիայի դիրքերի ուղղությամբ սիրիացիների խոշոր հարձակման նախապատրաստության մասին։
Ինչպես նշում են փորձագետները, Եվրամիությանն ու ԱՄՆ-ին մտահոգում է այն, որ Թուրքիայի դեմ ուժեղ ճնշումը կարող է հանգեցնել Ռուսաստանի ուժեղացմանը, երբ Անկարան որոշակի զիջումներ կանի Ռուսաստանին Իդլիբում՝ դրա դիմաց ստանալով ինչ-որ այլ բան։
Սեպտեմբերի սկզբին Սերգեյ Լավրովն անսպասելի այցելեց Սիրիա, առաջին անգամ 2012 թվականից հետո։ Մինչ այդ Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցել էր քրդական եւ թուրքական պատվիրակությունների հետ։
Ռուսաստանը խաղում է երկու ուղղությամբ՝ մի կողմից փորձում է Կիպրոսի օգնությամբ արգելափակել Բելառուսի դեմ պատժամիջոցները, մյուս կողմից՝ Թուրքիային ճնշել Միջերկրականում՝ առաջ մղելով իր նավթային ու աշխարհքաղաքական շահերը։ Եվրամիությունը կկարողանա՞ այս իրավիճակում որոշումներ մշակել։
Մեկնաբան` ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ