ԼՐԱՀՈՍ

լրահոս

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Գերմանիայի ապտակը Թուրքիային. ռազմական օդանավը վայրէջք է կատարել Երևանում. Lragir.am

August 29, 2020, 4:18 pm

3032

Գերմանական Շպիգել հեղինակավոր պարբերականը տեղեկություն է հաղորդել, որ հուլիսի վերջին Թուրքիան արգելափակել է գերմանական զինուժի օդանավի ճանապարհը դեպի Երեւան, թույլ չտալով անցնել իր օդային տարածքով: Թուրքական կողմը չի ներկայացրել արգելքի որեւէ պատճառաբանություն: Իսկ օդանավի Հայաստան ուղեւորվելու նպատակը եղել է Հայաստանից զինուժի մի խումբ զինծառայողների Գերմանիա տեղափոխելը՝ ուսուցման նպատակով:

Գերմանական օդանավը ստիպված է եղել վերադառնալ Քյոլն, որտեղից օդ էր բարձրացել Երեւան ուղղվելու համար: Հետագայում Թուրքիան չի փոխել իր դիրքորոշումն արգելքի հարցում: Օգոստոսի կեսին սակայն Գերմանիայի ԶՈՒ օդանավն այդուհանդերձ ժամանել է Երեւան եւ հայ զինծառայողներին տեղափոխել Գերմանիա ուսուցման: Այդ առաքելությունն իրականացնելու համար գերմանական օդանավը ընտրել է ավելի երկար երթուղի՝ Ռուսաստանի օդային տարածքով:

Թուրքիայի վարքագիծն անշուշտ պայմանավորված է Տավուշի իրադարձություններով, որտեղ ռազմական պարտություն կրեց Ադրբեջանը, իսկ Թուրքիան հայտնվեց ռազմա-քաղաքական էական անհարմարության մեջ:

Հատկանշական է, որ գերմանական կողմը, ըստ մեր աղբյուրի, հայկական կողմին խնդրել է չհրապարակել թուրքական օդային տարածությամբ օդանավի թռիչքի արգելքի մասին տեղեկություն: Սակայն որոշ ժամանակ անց այդ տեղեկությունը հրապարակվել է հենց գերմանական հեղինակավոր Շպիգելում: Դա թերեւս վկայում է թուրք-գերմանական հարաբերության տիրույթում շոշափելի փոփոխության մասին, ինչն էլ հանգեցրել է նրան, որ Բեռլինը որոշել է տեղեկատվական ապտակ հասցնել Թուրքիային:

Այստեղ կա թերեւս մի քանի նուրբ շերտ: Եթե Թուրքիան արգելել է օդանավի թռիչքը, որը պետք է Երեւանից զինծառայողներ տեղափոխեր Գերմանիա ուսումնական նպատակով, ապա այդ արգելքը խոսում է թուրքական ղեկավարության նյարդային վիճակի մասին: Այդ դեպքում ստացվում է, որ հանրայնացնելով տեղեկությունը՝ դեպքից մոտ մեկ ամիս անց, գերմանական կողմը փաստորեն ցույց է տալիս տավուշյան հաղթանակից հետո Թուրքիայի ռազմա-քաղաքական ղեկավարության հոգեվիճակը, առավել եւս Ադրբեջանում խրոխտ զորավարժության ֆոնին, որը ամենեւին չի համադրվում գերմանական օդանավի առաքելության հանդեպ մանրախնդիր որոշմանը:

Թե ինչու՞ է Գերմանիան որոշում ցուցադրել դա այժմ, ալ հարց է, եւ կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով՝ թուրք-գերմանական, ՆԱՏՕ-Թուրքիա, Գերմանիա-Ռուսաստան հարաբերություններով: Հատկանշական է, որ Հայաստան ուղեւորվելու հարցում Գերմանիան պայմանավորվել է Ռուսաստանի հետ:

Արդյոք Անկարան կասկածել է, որ հայ զինծառայողներին Գերմանիա տեղափոխելու նպատակով թռչող օդանավը Հայաստան է տեղափոխում ռազմական կարեւոր նշանակության բեռ: Արժե հիշել, թե ինչպես էր մոտ երկու շաբաթ առաջ Ալիեւը զանգահարել ՌԴ նախագահ Պուտինին եւ դժգոհել հուլիսյան մարտերից հետո Հայաստան ռազմական բեռներ տեղափոխելու կապակցությամբ:

Մեկնաբան` ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա