ԼՐԱՀՈՍ

լրահոս

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Սերժ Սարգսյանի սենսացիոն բացահայտումը. Lragir.am

August 19, 2020, 6:33 pm

2406

Այսօր հրավիրած ասուլիսում Սերժ Սարգսյանն, անդրադառնալով ապրիլյան պատերազմի թեմային, ասաց, որ մարտի դաշտում կրելով պարտություն՝ Ադրբեջանը ստիպված էր նստել բանակցային սեղանի շուրջ՝ Ռուսաստանի մասնակցությամբ։

«Մեզանից ակնկալվում էր, որ համաձայնեինք հրադադարի նոր համաձայնագրի ստորագրման ադրբեջանական առաջարկին, բայց մենք մերժեցինք՝ պնդելով, որ վերահաստատվի 1994 թվականի մայիսյան հրադադարի անժամկետ բնույթը, այսինքն՝ հրաժարվեցինք կնքել նոր հրադադարի փասատաթուղթ, որով փաստորեն Արցախը դուրս կմղվեր որպես հակամարտության իրավահավասար կողմ։ Ավելի ուշ ստացանք նաև համանախագահների հստակ դիրքորոշումը՝ ԵԱՀԿ-ում տարածված պաշտոնական հայտարարությամբ, որով մեկ անգամ ևս ընդգծվում էր 1994 թվականի եռակողմ հրադադարի անժամկետ բնույթը», ասաց Սարգսյանը։

Նա ասել է, որ Մոսկվայում հրադադարի շուրջ բանակցությունների ժամանակ մենք հասել ենք նրան, որ հրադադարի նոր պայմանագիր չկնքվի, եւ ուժի մեջ մնա 1994 թ. համաձայնագիրը: Նա ասել է, որ բանակցության համար հայկական կողմը ընտրել էր Թբիլիսին, սակայն ադրբեջանցիները պնդել էին, որ հանդիպումը կայանա Մոսկվայում: Սերժ Սարգսյանի խոսքով, Ադրբեջանը չի համաձայնել դիրքերը վերադարձնել նախկին դասավորությանը, քանի որ մեծ կորուստներ են կրել, հայկական կողմն էլ պնդել է, որ նոր համաձայնագիր չստորագրվի: Ստացվում է փոխզիջո՞ւմ՝ Ալիեւի դեմքը փրկելու համար:

Սա սենսացիոն բացահայտում է, այն առումով, որ հաստատում է շատ փորձագետների կարծիքը, ըստ որի՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը փորձել են սեպարատ ճանապարհով հասնել 1994 թ. փաստաթղթի փաստացի չեղարկմանը, որն ըստ էության Ղարաբաղի ճանաչման փաստաթուղթ է: Նույնը թերեւս վերաբերվում է Վիեննայի օրակարգին, որին, ըստ Սերժ Սարգսյանի, Բաքուն ստիպված էր համաձայնվել սկզբնական շրջանում: Հետաքրքիր է, որ հետո Մոսկվան ու Բաքուն պաշտոնական մակարդակներում պնդեցին, որ Ալիեւը չի համաձայնվել Վիեննայի օրակարգին:

2016 թ. ապրիլյան քառօրյայից հետո Մոսկվայում հրադադարի համաձայնությունը ՀՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբերի պետերի մասնակցությամբ շարունակում է պատված լինել խորհրդավորության քողով, թեեւ Սերժ Սարգսյանը որոշակի լույս է սփռում այդ իրողության վրա: Թեեւ, նա մի առիթով խոստովանել էր, որ դրա մանրամասներին տեղյակ չէր:

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա