ԼՐԱՀՈՍ
լրահոս
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Տագնապալի լուր Բաքվից Անկարա. ռազմա-քաղաքական դեսանտ Բաքվում. Lragir.am
August 12, 2020, 11:36 pm
2724
Օգոստոսի 12-ին Բաքու է ժամանում Թուրքիայի ռազմական ղեկավարության մեծ պատվիրակությունը, որը հետեւելու է թուրք-ադրբեջանական զորավարժությանը: Այն պետք է ավարտվեր օգոստոսի 10-ին, սակայն երկարաձգվել է: Դրա հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել այն, որ Բաքվից տագնապալի լուրեր են գնացել Անկարա, որից հետո էլ թուրքական ռազմական մեծ բարձրաստիճան պատվիրակությունը մեկնում է Բաքու:
Բաքու են այցելում Թուրքիայի պաշտպանության նախարարը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, զորամիավորումների հրամանատարներ, սպաներ: Նախօրեին տեղեկություն եղավ, որ Անկարայում ընդունել էին Ադրբեջանի նոր նշանակված արտգործնախարար Բայրամովին: Դիվանագիտության հետ կապ չունեցած Բայրամովը այդ պաշտոնին նշանակվեց տավուշյան սադրանքին Ադրբեջանի ստացած հուժկու հարվածից հետո Բաքվի իշխանության ներքին լուրջ ցնցումների համատեքստում: Անկարա այցը Բայրամովի առաջին այցն էր, այսպես ասած նախարարական մկրտությունը: Նրա հետ Անկարա էր մեկնել նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Հասանովի մեկնումն ինքնին հուշում է թերեւս, որ Թուրքիայի ռազմական ղեկավարության Ադրբեջան այց պլանավորված չի եղել, այլապես ինչու պետք է Անկարա մեկներ Հասանովը: Ըստ ամենայնի, Հասանովն ու Բայրամովը Բաքվից ոչ այնքան լավ լուրեր են տարել Անկարա, կապված Ադրբեջանում ներքին իրավիճակի հետ: Թերեւս դրանից հետո կայացվել է Բաքու ռազմա-քաղաքական հրատապ դեսանտ գործուղելու որոշում, ինչն էլ քողարկելու համար երկարաձգվել է թուրք-ադրբեջանական զորավարժությունը:
Բաքվում խնդիրը թերեւս այն է, որ հասունանում է Անկարայի ազդեցության դեմ նկատելի դիմադրություն: Ադրբեջանի իշխանության համար Թուրքիայի եւ Ռուսաստանի հեռակա դիմակայությունը աստիճանաբար նկատելի է դառնում դեռեւս 2017 թվականից, ինչում ամենեւին երկրորդական դեր չուներ նաեւ ապրիլյան քառօրյայում հայկական բանակի ինքնիշխան դիմադրությունն ու Բաքվի առանցքով կառուցված ռազմա-քաղաքական ռեգիոնալ պլանների ձախողումը:
Իրավիճակն էլ ավելի սրեց Հայաստանում թավշյա հեղափոխությունը, իսկ Տավուշում 2020 թվականի հուլիսին տեղի ունեցածը խորապես փոխեց ռեգիոնալ իրողությունների տրամաբանությունը, առավել սրելով Ադրբեջանի համար ռուս-թուրքական մրցակցությունը: Անկարան փորձեց օգտվել հնարավորությունից եւ ամրացնել դիրքերը Բաքվում եւ Նախիջեւանում:
Սակայն, դրանից հետո կարծես թե սկսեց ուշքի գալ Ռուսաստանը, որտեղ իր քաղաքական մկրտությունը 2019-ի նոյեմբերին ստացավ Մեհրիբան Ալիեւան՝ Պուտինի շքանշանին զուգահեռ: Թեեւ դա բարեկամության գործում մեծ ավանդի համար էր, սակայն այդ շքանշանը իրական քաղաքականության առումով թերեւս ավանս էր, ոչ թե ավանդ: Ադրբեջանից ռուսական մամուլում սկսել են անուղղակի դժգոհել, որ Անկարան մղում է Ռուսաստանի հետ դիմակայության, մյուս կողմից էլ ադրբեջանական պրոպագանդիստական մեքենայի էջերում սկսել են ռեվերանս անել ԵՏՄ ուղղությամբ: Մեծ հաշվով հնարավոր է, որ Բաքվում այդ խաղը թույլ է տալիս Անկարան, բայց ռազմա-քաղաքական դեսանտի արտահերթ այցը վկայում է, որ այդուհանդերձ խաղը դուրս է Անկարայի վերահսկողությունից: Այլ հարց է՝ Ալիեւն է փորձում երկակի խաղալ, թե՞ Բաքվում աշխուժանում է իշխանության «հակաթուրքական» տարրը, եւ Մեհրիբան Ալիեւան է վերադարձնում ավանսը:
Մեկնաբան` ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ