ԼՐԱՀՈՍ
լրահոս
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Մոսկվայի շքերթի հարցում ինչ որ բան է կատարվել. Պուտինը քաղում է պտուղները. Lragir.am
June 21, 2020, 3:07 pm
3685
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը ներողություն է խնդրել ու ասել, որ իրեն չսպասեն Մոսկվայում հունիսի 24-ին Հաղթանակի շքերթին։ Պարզվեց, որ հունիսի 29-ին Թուրքմենբաշին կդառնա 63 տարեկան, իսկ դա Մարգարեի տարիքն է եւ այն պետք է տոնել ընտանիքի ու հարազատների շրջանակում։ Եթե Մոսկվա գնա, գրել է Բերիդմուհամեդովը, ապա երկու շաբաթ ստիպված պետք է ինքնամեկուսանա։
Մոսկվա այցից հրաժարվել են նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։ Ավելի վաղ հրավերը մերժել էր Իլհամ Ալիեւը, իսկ նրանից առաջ էլ հայտնի էր դարձել, որ չեն մեկնի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը։
Զորահանդեսը, որը պետք է կայանար մայիսի 9-ին, կորոնավիրուսի պատճառով հետաձգել էին մինչեւ հունիսի 24։ Սկզբում սեպտեմբեր էին ուզում, բայց հետո, հավանաբար, առաջացել է սուր անհրաժեշտություն ցույց տալու, որ Մոսկվան Յալթայի աշխարհի կենտրոնն է, եւ անգամ զոհերն ու պարտվածներն են դա ընդունում։
Օրերս Վլադիմիր Պուտինը հոդված է հրապարակել The National Interest-ում, որում փորձել է ներկայացնել, որ գործող աշխարհակարգը ձեւավորվել է Երկրորդ, այլ ոչ թե Առաջին համաշխարհային պատերազմից հետո։
Նա հայտարարել է, որ Վերսալյան խաղաղությունն ընդամենը հրադադար էր, իսկ իրական խաղաղությունը եկել է ֆաշիզմի դեմ հաղթանակից հետո։ «Հաղթող տերությունները մեզ թողել են համակարգ, որը դարձել է մի քանի դարի մտավոր ու քաղաքական որոնումների քվինթէսենցիան»։
Թեհրանի, Յալթայի, Սան Ֆրանցիսկոյի, Պոտսդամի համաժողովները դրել են հիմք, որ աշխարհն արդեն 75 տարի, չնայած սուր հակասություններին, ապրում է առանց գլոբալ պատերազմների։
Պատմական ռեւիզիոնիզմը, որի դրսեւորումները տեսնում ենք Արեւմուտքում, ընդ որում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ու դրա արդյունքների նկատմամբ, վտանգավոր է նրանով, որ կոպտորեն ու ցինիկորեն աղավաղում է համաշխարհային զարգացման սկզբունքների ընկալումը, որոնք դրվել են 1945 թվականին Յալթայի ու Սան Ֆրանցիսկոյի համաժողովներով, գրել է Պուտինը։
Հոդվածի, ինչպես եւ Պուտինի քաղաքականության ողջ էությունը հանգում է նրան, որ աշխարհակարգը, որին մասնակից է Ռուսաստանը, չփլուզվի եւ նոր աշխարհակարգ չձեւավորվի, որտեղ Ռուսաստանը երկրորդական դեր կունենա։
Դրա համար էլ մեծ զորահանդես էր պատրաստվել, որտեղ դաշնակիցներն ու ոչ այնքան դաշնակիցները կճանաչեին Ռուսաստանի գերիշխող դերը։ Ռուսաստանի տեղեկատվական մեքենան տարիներ շարունակ աշխարհը նախապատրաստում էր տրիումֆին, բայց այն պայթեց։ Ոչ ոք չի ուզում այդ ներկայացման մեջ վիճակագիր դառնալ, եւ ամեն մեկը փորձում է ցույց տալ, որ կա ավելի կարեւոր բան, քան պուտինյան տրիումֆը։
Միլոշ Զեմանը հրաժարվել է Մոսկվա մեկնել Կոնեւի արձանի վերջին սկանդալից հետո, Աբեն չի ուզել գնալ Կուրիլների պատճառով, Փաշինյանն ու Ալիեւը հղում են արել համավարակին, իսկ Բերդիմուհամեդովն ասել է, որ իր ծննդյան օրն ավելի կարեւոր է պուտինյան մեծապետական պատրանքներից։
Պուտինն իր հոդվածում նորից հիշեցնում է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին առաջարկել է հանդիպել ու քննարկել աշխարհի ապագան։ Պուտինը գիտի, որ Յալթայի աշխարհը, որն ըստ էության ավարտվել է ԽՍՀՄ ու Վարշավայի պայմանագրի փլուզումից հետո, ապրում է իր վերջին ամիսները, եւ նա փորձում է մտնել նոր պայմանագրի մշակողների ակումբ։ Բայց, դատելով զորահանդեսից, ոչ ոք նրան այլեւս չի աջակցում այդ հարցում։
Մեկնաբան` ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ