ԼՐԱՀՈՍ
լրահոս
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Վարչապետի ուժգին հակահարվածը. Lragir.am
June 18, 2020, 3:33 am
2758
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուժգին պատասխան է տվել պաշտպանության նախարարի փոխարեն, նրա հանդեպ հեգնական արտահայտություն արած Ծառուկյան խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի փոխարեն:
Տիգրան Ուրիխանյանը հարց է ունեցել, կապված ՊՆ գործունեության դրվագի հետ, եւ այդ հարցում շոշափելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի անունը, թույլ է տվել հեգնական բնութագրում՝ «top 10 of the ministers պաշտպանության նախարարը»:
Վարչապետն արձագանքել էր պատգամավոր Ուրիխանյանին, ընդ որում՝ բավականին հնչեղ եւ կոշտ: Խոսքն այն մասին չէ լոկ, որ Փաշինյանը հիշեցրել է ԲՀԿ պատգամավորների հավատարմության երդում-թղթերը, որոնք ԱԱԾ-ն հայտնաբերել էր Գագիկ Ծառուկյանի տնից: Վարչապետը շոշափել է շատ ավելի կարեւոր եւ խորքային խնդիր, նշելով, թե կան պատգամավորներ, որոնք հարգալից են երրորդ պետության չորրորդական կարգի պաշտոնյաների հանդեպ, սակայն իրենց հեգնական արտահայտություն են թույլ տալիս Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ:
Նիկոլ Փաշինյանը բավական թափանցիկ ակնարկել է այն մասին, որ խորհրդարանի պատգամավորը փաստացի զբաղված է կոլաբորացիոնիզմով, կամ ինչպես նախկինում ինքն է շոշափել խնդիրը՝ Հայաստանի քաղաքական դաշտում այլ պետության շահ սպասարկելով: Միաժամանակ, Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացին դուրս է հանելու այդպիսի պատգամավորներին խորհրդարանից:
Հետաքրքիր է, ինչպե՞ս: Արդյոք նախանշվում է խորհրդարանի մոտալուտ արտահերթ ընտրություն, թե՞ Տիգրան Ուրիխանյանը կարող է համալրել Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրյալների շարքը:
Միով բանիվ, Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքը թերեւս խոսում է քաղաքական լայն գործընթացների տողատակի մասին, որում պաշտպանության նախարարի թիրախավորումը ամենեւին զարմանալի չէ: Հատկապես այն շրջափուլում, երբ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Հայաստանի զինուժի զարգացման եւ անվտանգային գործողությունների իր տեսլականը, դրանում անելով Հայաստանի ինքնիշխան սուբյեկտության արձանագրումներ:
Միաժամանակ, Հայաստանում թերեւս կարիք կա ավելի բարձր մակարդակ տեղափոխել կոլաբորացիոնիզմի կամ քաղաքական դաշտում օտար երկրի շահի սպասարկման դեմ պայքարը, թե իրավական, թե նաեւ արժեհամակարգային առումով:
Մեկնաբան՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ