ԼՐԱՀՈՍ
լրահոս
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Արթուր Վանեցյանը գիտե «բարի ավանդույթի» մասին. հայտարարության հակառակ կողմը. Lragir.am
June 12, 2020, 6:22 pm
2679
Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հեռուստաեթերում ասել է, որ Հայաստանի ԱԱԾ վրա երբեք չի եղել ռուսական ազդեցություն: Այդ հայտարարությունը առաջացրել է հանրային բուռն արձագանք: Բանն այն է, որ Հայաստանի անվտանգության ծառայության հանդեպ ռուսական ազդեցության վերաբերյալ համոզումը գրեթե տոտալ է, ու այն ամենեւին չի բխում լոկ նախապաշարումներից եւ քարոզչությունից, այլ կառուցված է կոնկրետ տնտեսական, քաղաքական, նաեւ անվտանգային իրողությունների վրա:
Եթե փոքր ինչ մեղմասացության դաշտ բերենք հարցը, ապա անկասկած է, որ ժամանակակից մի շարք մարտահրավերներ Հայաստանի անվտանգության ծառայությունը հաղթահարում է ռուսական հատուկ ծառայության հետ գործակցված: Այստեղ կա թե սուբյեկտիվ, թե օբյեկտիվ հանգամանք: Օբյեկտիվ այնքանով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո պատերազմող երկիր Հայաստանի համար չափազանց բարդ էր ահռելի մարտահրավերների եւ դիմակայության պայմաններում ձեռնամուխ լինել լիովին նոր անվտանգության համակարգի, այդ ընթացքում չթուլացնելով եղած պաշտպանական սխեմաները:
Այլ հարց է, որ ռազմա-ֆեոդալական, հետո քրեաօլիգարխիկ կարգի կառավարման հետեւանքով Հայաստանը անցնող մոտ երեք տասնամյակի ընթացքում չի կարողացել աստիճանաբար էապես չեզոքացնել ռուսական ազդեցությունը, ոչ միայն անվտանգային, այլ ընդհանրապես ռազմա-քաղաքական համալիր իմաստով:
Եվ մեծ հաշվով այդ ազդեցության հետեւանքն են տարբեր տարիների մի շարք տնտեսական, քաղաքական որոշումները, որոնցով էական հարված է հասցվել Հայաստանի ինքնիշխանությանը:
Դա չի լինում առանց ազդեցության, դա չի լինում առանց այսպես ասած խորը ներթափանցման, միայն արտաքին հարթությունից եկած ճնշումով:
Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանը բարձրաձայնել է այդ հարցը, սակայն ոչ ուղիղ հռետորաբանությամբ: Նա մի քանի անգամ խոսել է քաղաքական դաշտում այլ երկրների գործակալություն իրականացնողների խնդրի մասին: Ինչու՞ չեն հնչել ուղիղ հայտարարություններ եւ անգամ անուններ: Գուցե այն պատճառով, որ այդ «հրեշը» չունի շատ հստակ սկիզբ ու վերջ, հստակ սահման հենց այն պատճառով, որ կա բավականին մեծ արտաքին ազդեցություն:
Ըստ այդմ, կարեւորը խնդրի քաղաքական ձեւակերպումն ու գիտակցումն է, եւ քայլ առ քայլ դրա չեզոքացումը, որը պահանջելու է երկարատեւ ու համառ աշխատանք: Ընդ որում, Փաշինյանը գործնականում դրա մասին ակնարկեց ԱԱԾ նոր պետ Արգիշտի Քյարամյանին ներկայացնելիս, խոսելով այն մասին, որ խնդիրների շարքում է Հայաստանի քաղաքացիների քաղաքական անվտանգության ապահովումը:
Կստացվի՞, թե ոչ, այլ հարց է: Կա տարածված կարծիք, որ չի ստացվի ոչինչ, քանի չի եղել լյուստրացիա: Լյուստրացիան գայթակղիչ գաղափար է, սակայն գործնականում նշանակում է ուղիղ եւ բաց առճակտում Ռուսաստանի հետ: Մի բան, որի ընդհանուր արդյունավետությունը կարող է խիստ կասկածելի լինել, եթե օրինակ Հայաստանը չունենա համարժեք ուժեղ աշխարհաքաղաքական աջակցություն այլ տեղից: Գործնականում, հետխորհրդային լյուստրացիոն բոլոր օրինակները գտնվում են այդ տիրույթում, այսինքն եղել են երկրներում, որտեղ եղել է Արեւմուտքի ընդգծված եւ կոնկրետ ռազմա-քաղաքական աջակցություն:
Բայց, դա էլ իր հերթին կարող է պարունակել մի ազդեցության հարցը լուծելուց հետո մեկ այլ ազդեցության տակ հայտնվելու ռիսկ: Իրավիճակը իրապես բարդ է, եթե խնդիրը լոկ պատասխանատվությունից ազատ դաշտում հռչակագրային լուծումներ բարձրաձայնելը չէ:
Միաժամանակ, խնդրի մասին հանրային դաշտում պետք է բարձրաձայնել պարբերաբար, եւ ԱԱԾ նախկին պետը տվել է դրա առիթը, առավել եւս դիտարկելով նաեւ այն հանգամանքը, որ Վանեցյանը, հաշվի առնելով նրա քաղաքական դիրքավորման հանդեպ հանրային վերաբերմունքը, խնդրի վրա հանրային ուշադրություն կարող էր բեւեռել հենց այդպես: Այսինքն, նա կարող էր բուռն արձագանք խթանել հերքելով ռուսական ազդեցության իրողությունը, լավ պատկերացնելով, որ հանրության հակառակ արձագանքը այդ դեպքում լինելու էր ավելի ուժեղ: Բազմափորձ գործիչը չէր կարող չունենալ այդ հաշվարկը: Եվ նա միաժամանակ չէր կարող չպատկերացնել այն, որ համաշխարհային նոր իրողություններում Հայաստանի վրա ռուսական «ավանդական» ազդեցությունը մարտահրավեր է բոլորի համար, որովհետեւ Մոսկվան ունի բոլոր կարգի «դաշնակիցներին» հանձնելու բարի ավանդույթ:
Մեկնաբան` ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ