ԼՐԱՀՈՍ
լրահոս
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայաստանի մասին տարօրինակ հայտարարություն Եվրոպական խորհրդարանում. Lragir.am
June 11, 2020, 7:05 pm
3280
Եվրոպական խորհրդարանում Հայաստան-Ադրբեջան-Վրաստան-ԵՄ պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Եվրոպական խորհրդարանում Հայաստանի մշտական զեկուցող Տրայան Բասեսկուն և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցման վերաբերյալ։ Նրանք մտահոգություն են հայտնում նախաձեռնության վերաբերյալ:
Այդ մտահոգությունը Հայաստանում դարձել է կառավարող մեծամասնության հանդեպ նախկին համակարգի տարբեր շրջանակների քաննադատության նոր առիթ:
Եվրախորհրդարանում այդ համատեղ հայտարարությունն առաջացնում է Հայաստանի եվրոպական ուղղությամբ դիվանագիտությանը, մասնավորապես խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր: Եվ անկախ նրանից, թե ինչ շարժառիթով է նախկին համակարգի որեւէ խումբ քննադատում կառավարող ուժին Եվխարոհրդարանում այդպիսի հայտարարության տարածումը չկանխելու համար, քննադատությունը թերեւս տեղին է:
Մյուս կողմից, գաղտնիք չէ, որ եվրոպական ուղղությամբ Ադրբեջանը շատ վաղուց ծավալել է խավիարային հայտնի դիվանագիտությունը: Եվ գործնականում իհարկե բարդ է պատկերացնել, որ հնարավոր լինի ընդհանրապես բացառել այդօրինակ հայտարարություններ: Ավելին, դրանք բազմաթիվ են եղել հենց այն ուժերի իշխանության շրջանում, որոնք պատասխանատու են եղել նաեւ այդօրինակ հայտարարությունների համար:
Այդ իմաստով, եվրոպական ուղղությամբ այդպիսի քաղաքական ակտերը Հայաստանի ներքաղաքական կյանքի դերակատարներից պետք է պահանջի ոչ թե դրանցով միմյանց հարվածելու, այլ դրանք միասնական գաղափարական հենքով հետ մղելու ջանք, որովհետեւ այստեղ շոշափվում են իսկապես խորքային խնդիրներ:
Խոսքն այն մասին է, որ Եվրախորհրդարանում տարածվող հայտարարությունը փաստորեն քննադատում է հայկական պետականության ազգային անվտանգության ապահովման քաղաքականությունը: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը պետք է տա հավաքական պատասխան: Մասնավորապես. «Որպես սկզբունք, մենք աջակցում ենք այն ծրագրերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, փոխկապակցվածությանը և մարդկանց միջև շփումներին Արևելյան հարևանության տարածքում», հայտարարում են Եվրախորհրդարանից տարածված տեքստի հեղինակները:
Ու՞ր են նրանք, ուր է Եվրախորհրդարանը, ուր են եվրոպական մյուս կառույցները, երբ Ադրբեջանի նախագահը եւ նրա պաշտոնական ամբողջ թիմը, պաշտոնական քարոզչամեքենան, ամենօրյա ռեժիմով հակամարդկային եւ հակամարդասիրական հռետորաբանություն են տեղում Արցախի եւ Հայաստանի նկատմամբ:
Ու՞ր էին նրանք, երբ Ադրբեջանը 2016-ի ապրիլին հռետորաբանությունը վերածեց մասշտաբային ագրեսիայի:
Ու՞ր են եվրոպական կառույցները, երբ խոսքը վերաբերում է Արցախի հետ թեկուզ հանրային շրջանակում ուղիղ շփումներ հաստատելուն, որ կարող է ապահովվել տարբեր ծրագրերով, հենց այն սկզբունքների համար, որոնք հիշատակվում են: «Հետևաբար, մենք շատ մտահոգված ենք այս նախաձեռնությամբ, քանի որ այն չի օգնում վստահության, խաղաղության և հաշտեցման պայմանների ստեղծմանը», ասում են եվրոպացի հեղինակները: Նավթի, կամ խավիարի հոտ գալի՞ս է հայտարարությունից՝ ինչպես կասեր երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը, թե ոչ, դժվար է ասել։ Բայց դա հետաքրքիր էլ չէ, իհարկե:
Փաստ է այն, որ սկզբունքները, որոնք մատնանշում են եվրոպացի պաշտոնյաներն իրենց հայտարարությունում, իրականում ռեգիոնալ մասշտաբով ապահովում է հայկական զինուժը, ապահովում են Հայաստանն ու Արցախը, եւ հենց խաղաղության եւ մարդասիրության սկզբունքից ելնելով էլ կառուցվում է Հայաստան-Արցախ երրորդ ճանապարհը: Որովհետեւ, որքան շատ են այդ կապերը, այնքան ավելի ամուր է հայկական պետականությունը: Իսկ որքան ամուր է հայկական պետականությունը, որքան ամուր է հայկական անվտանգության համակարգը, այնքան ամուր է ռեգիոնալ անվտանգությունը: Իսկ որքան ամուր է ռեգիոնալ անվտանգությունը, այդքան գոնե այդ առումով անվտանգ է Եվրոպան: Դա հասկանալու համար եվրոպացիները կարող են պարզ հայացք գցել Ադրբեջանի «ավագի»՝ Թուրքիայի վարքագծին:
Եվրոպան պետք է խորհի այդ մասին: Այն Եվրոպան, որտեղից անհասկանալի մտահոգություն է արտահայտվում հայկական անվտանգության համակարգի փաստացի ամրացման կապակցությամբ, մեծ հաշվով հարվածի տակ դնելով նաեւ Հայաստանում Եվրոպայի վարկը՝ որպես ռազմա-քաղաքական կարեւոր գործընկեր: Դա պետք է մտահոգի Եվրոպայի քաղաքական ղեկավարներին, թե ու՞մ է ձեռնտու Հայաստանի հանրության աչքում Եվրոպան ներկայացնել որպես անվտանգային անբարյացակամության սուբյեկտ եւ հենց Եվրոպայից սկսել եվրոպական անվտանգության լայն համակարգի կազմաքանդումը:
Մեկնաբան` ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ