ԼՐԱՀՈՍ
լրահոս
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
April 23, 2025, 11:57 pm
ԵՏՄ առաջին լուրջ ճաքը. Հայաստանը կլինի՞ հաջորդը. Lragir.am
May 16, 2020, 2:36 pm
3876
Բելառուսը ԱՄՆ-ից ստացել է նավթի առաջին խմբաքանակը, հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Մակեյը: Նրա խոսքով, դա շաբաթներ առաջ ԱՄՆ պետքարտուղարի Բելառուս կատարած այցի ժամանակ Լուկաշենկոյի հետ պայմանավորվածության արդյունքն է: Մայք Պոմպեոն Բելառուս կատարած այցի ժամանակ հայտնել էր, որ ԱՄՆ պատրաստ է Բելառուսին մատակարարել այնքան նավթ, որքան պետք է: Դա տեղի էր ունենում նավթի գնի շուրջ ռուս-բելառուսական կոնֆլիկտի ֆոնին:
Այն ժամանակ դեռեւս չէր եղել նավթի շուկայի կտրուկ գնանկումը: Փաստորեն, ԱՄՆ-Բելառուս պայմանավորվածությունը սկսում է իրագործվել: Ի՞նչ ընթացք կունենա այն, հատկապես որ ներկայում նավթի խնդրին ավելացել է նաեւ գազի հարցը: Նավթի կտրուկ գնանկումը միջազգային ասպարեզում նվազեցրել է նաեւ այն երկրների համար գազի գինը, որոնք պայմանավորվել են նավթի գնին փոխկապակցված մեխանիզմով:
Դա եվրոպական երկրներն են: Եվրասիական տարածքի երկրների համար Ռուսաստանն ունեցել է այլ պայմանավորվածություն: Նավթի բարձր գնի պայմաններում այդ պայմանավորվածությունը ստացվել է Եվրոպայից ավելի էժան՝ այսպես ասած սահմանային գնի առումով: Սակայն ներկայում պատկերը հակառակն է՝ Եվրոպայի համար գազը դարձել է զգալիորեն ավելի էժան, քան եվրասիական երկրների, օրինակ Բելառուսի ու առավել եւս Հայաստանի համար:
Երեւանն ու Մինսկը բարձրացրել են այդ հարցը, առայժմ բախվելով Մոսկվայի մերժմանը: Մինչ գազի պատը մնում է, փաստորեն ճեղքվում է նավթի պատը՝ ԱՄՆ նավթ է սկսում մատակարարել Բելառուս: Կունենա՞ այն շղթայական ռեակցիա:
Համենայն դեպս, առկա իրողությունն էական նշանակություն եւ իմաստ ունի, նաեւ այն պատճառով, որ ոչ ԵՏՄ անդամ նավթարդյունահանող տերությունը նավթ է մատակարարում ԵՏՄ անդամ պետության: Դա այն դեպքում, երբ ԵՏՄ անդամ են նավթարդյունաբերող Ռուսաստանը եւ Ղազախստանը: Միասնական տնտեսական տարածությունը ենթադրում է, ըստ տրամաբանության, որ այդ տարածության երկրները չեն կարող ունենալ էներգետիկ ավելի շահավետ գործընկեր, քան հենց տվյալ տարածության մեջ գտնվող երկրները:
Մինչդեռ, ստացվում է հակառակը, եւ այդ իմաստով Բելառուս ամերիկյան նավթի մատակարարումը ԵՏՄ քաղաքական ճեղքում է, եւ թերեւս առաջին խոշոր ճեղքումը:
Վարչապետ Փաշինյանը մի քանի առիթով հայտարարել է, որ էներգետիկ միասնական շուկայի բացակայության դեպքում հարց է առաջանում, թե որն է ԵՏՄ միասնական տնտեսական տարածքի իմաստը:
ԱՄՆ-Բելառուս պայմանավորվածությունը ընդգծում է այդ հարցադրումը: Հաջորդը կլինի՞ գազը: Եվ կլինի՞ արդյոք Հայաստանի որեւէ այլընտրանքային շահավետ պայմանավորվածություն: ԱՄՆ-Բելառուս գործարքը Մոսկվային կդարձնի ավելի ագրեսի՞վ, թե կստիպի հանձնվել: Թե՞ Մոսկվան ինքն է աստիճանաբար պատրաստվում դիրքերը հանձնելուն:
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ