ԼՐԱՀՈՍ

լրահոս

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ ՉԻ ՆԿԱՏՎՈՒՄ

May 8, 2020, 12:15 am

4792

Վերջին շրջանում լրատվամիջոցները հաճախ են անդրադառնում Հայաստանի անշարժ գույքի շուկայում սպասվող հնարավոր զարգացումներին և հիմնականում ներկայացնում են անշարժ գույքի առք ու վաճառով զբաղվող գործակալությունների աշխատակիցների կանխատեսումները, որոնք զուտ ենթադրություններ են:

Հաշվի առնելով համավարակի հետևանքով առաջացած աննախադեպ տնտեսական ճգնաժամը, ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում՝ իհարկե ենթադրելի է, որ այն կանդրադառնա նաև անշարժ գույքի շուկայի վրա: Սակայն այս պահին դժվար է հիմնավոր վերլուծություններ և կանխատեսումներ անել այն մասին, թե ինչ զարգացումներ կլինեն կոնկրետ Հայաստանի անշարժ գույքի շուկայում:

Տարբեր գործակալություններ իրարից էականորեն տարբերվող կանխատեսումներ են ներկայացնում, օրինակ` որ նորակառույց շենքերում գների անկում չի լինի, սակայն երկրորդային շուկայում գները կտրուկ կնվազեն, կամ կանխատեսում են գնանկում նույնիսկ հստակ որոշելով անկման չափը՝ տոկոսային արտահայտմամբ, ասենք՝ 50%-ով կնվազեն վարձակալության արժեքները, 30%-ով ՝ վաճառքի: Կան նույնիսկ կանխատեսումներ, ըստ որոնց գնանկում է ենթադրվում ըստ տարածաշրջանների կամ ըստ անշարժ գույքի գործառնական նշանակությունների: Այսպիսով` տպավորություն է ստեղծվում, որ շուկայում գործող մասնագետները ներկայացնում են կանխատեսումներ, որոնք ոչ թե հիմնված են տնտեսական վերլուծությունների վրա (ինչը ներկա պայմաններում գործնականում անհնար է անել), այլ յուրաքանչյուրն իր ենթադրությունը կառուցում է իր գործունեության համար նպաստավոր սցենարով:

Այսպիով՝ իրականում ո՞րն է քիչ թե շատ հավանական սցենարը: Արդեն ասացի, որ գործնականում հնարավոր չէ կանխատեսել շուկայի զարգացումներն այնքանով, որքանով որ մի ամբողջ գիտական աշխարհ չի կարողանում կանխատեսել համավարակի հետագա վարքը, ինչը թույլ կտար որոշակի տնտեսական վերլուծություններ և կանխատեսումներ անել: Սակայն, քանի որ շատ են այն ենթադրությունները, թե ինչ կարող է լինել, եկեք փորձենք հասկանալ, թե ինչ կարող է չլինել:

  • Քանի որ անշարժ գույքի արժեքը պայմանավորված է նաև գույքի եկամտաբերությամբ, տրամաբանական է, որ վարձակալության գների կտրուկ անկումը բացասաբար կազդի նաև վաճառքի գների վրա: Իմիջայլոց, վարձակալության գների կտրուկ անկում առանձնապես չի նկատվում, եթե հաշվի չառնենք Երևանի կենտրոնի բնակարանների վարձակալության գները, որոնց բարձր լինելը պայմանավորված էր զբոսաշրջիկների հոսքով, առավել ևս օրավարձով հանձնվող բնակարաններինը (այս դեպքում նման բնակարանների սեփականատերերի եկամուտները ոչ թե նվազել են, այլ համարյա զրոյացել): Սակայն հաշվի առնելով, որ սեփականատերերի այդ վնասը հնարավոր է կարճաժամկետ կամ ընդամենը մեկ սեզոնի համար լինի, հետևաբար այն ուղղակի չի հասցնի ազդել վաճառքի գների վրա: Այսինքն` հնարավոր է, որ անշարժ գույքի եկամտաբերությամբ պայմանավորված գնանկում չլինի:
  • Քանի որ վերջին երկու տարում Հայաստանում արձանագրված գների աճը այնքան էլ պայմանավորված չէր անշարժ գույքի գների վրա ազդող հայտնի հիմնական տնտեսական գործոններով, դրանք են` բնակչության եկամուտների և վճարունակության մակարդակը, ֆինանսավորման (վարկավորման) հասանելիության մակարդակն ու պայմանները, բնակչության աճը, միգրացիոն իրավիճակը և այլն, այլ հիմնականում պայմանավորված էր իշխանափոխությունից հետո ձևավորված դրական սպասումներով (ինչը նույնպես լուրջ գործոն է), ապա հնարավոր է, որ ստեղծված տնտեսական անորոշությունը նույնպես չհասցնի անդրադառնալ գների վրա:
  • Եվ վերջապես, քանի որ, ինչպես հայտնի է, անշարժ գույքի շուկայում գների աճը կամ անկումը երբեք շատ կտրուկ չի լինում, այսինքն` միջինը 6 ամսից մինչև 1 տարվա ընթացքում, եղած գործարքների վիճակագրությամբ է միայն հնարավոր դառնում տեսնել տատանումը. հնարավոր է, որ ստեղծված իրավիճակի դրական կամ գոնե ոչ շատ վնասաբեր զարգացումը ուղղակի չհասցնի բացասաբար ազդել գների վրա:

Իսկ ի՞նչ ունենք այսօր. վերջին երկու ամսում կատարված (հիմնականում գնառաջարկների մասով) դիտակումները ցույց են տալիս, որ անշարժ գույքի շուկայում գների որևէ տատանում չի նկատվում:

Անշարժ գույքի շուկայի փորձագետ՝ Վահե Ավետիյան

Նյութի աղբյուր. hima.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա