ԼՐԱՀՈՍ
լրահոս
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
April 23, 2025, 11:57 pm
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում
April 23, 2025, 6:38 pm
Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար
April 23, 2025, 6:33 pm
Բացառիկ մանրամասներ․ Գագիկ Խաչատրյանի որդիների խաղը ռուսական կողմի հետ․ շահերի բախում Ucom-ում. «Ժողովուրդ»
April 10, 2020, 8:41 pm
4260
Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի կապի օպերատոր եւ լայնաշերտ ինտերնետի ոլորտի առաջատար «Յուքոմի» ղեկավար անձնակազմն ամբողջությամբ հրաժարական է տվել։ Հրաժարական են տվել նաեւ Հայկ եւ Ալեքսանդր Եսայանները։ Եսայան եղբայրները «Յուքոմի» հիմնադիրներից են։ Պատճառը՝ Հայկ Եսայանի եւ Խաչատրյան որդիների միջեւ ստեղծված կոնֆլիկտն է։
Ով ով է կամ ում՝ ինչքան
Տեղեկացնենք, որ ընկերության հրապարակած տվյալների համաձայն` բաժնետոմսերի 31,05 տոկոսը պատկանում է IU Telecommunicate ընկերությանը, որի սեփականատերը Darison Management միջանկյալ ընկերությունն է։ Այն իր հերթին պատկանում է Խաչատրյանի երկու որդիներին` Գուրգենին ու Արտյոմին։ Նրանք բաժնետոմսերի 12,71 տոկոսի անմիջական սեփականատերերն են։ Եվս 5,98 տոկոսը պատկանում է Գագիկ Խաչատրյանի հորեղբոր տղային` Արամ Խաչատրյանին։ Բաժնետոմսերի 11,21 տոկոսը պատկանում է ռուսական «Ֆորա Բանկին», որը ներառված է Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբում։ Իսկ ահա բաժնեմասերի մոտ 6 բաժնետոմսերի պատկանում է ընկերության թոփ–մենեջերներին` Հայկ և Ալեքսանդր Եսայաններին։
Նրանց է վստահված եղել նաեւ ընկերության կառավարումը։
Հիմնադրի նամակը
ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել ընկերության հիմնադիրներից՝ Հայկ Եսայանի դիմումը, որտեղ նա գրել է, որ երկար ժամանակ է՝ Գագիկ Խաչատրյանի որդիների՝ Գուրգենի եւ Արտյոմի հետ մշտապես հակասություններ, խնդիրներ է ունեցել, զարգացման ծրագրեր է առաջարկել, որոնք մերժվել են։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ինքը՝ Հայկ Եսայանը, առաջարկել է Խաչատրյան որդիներին գնել իրեն պատկանող բաժնետոմսերը, դարձյալ մերժվել է։ Ըստ այդ նամակի՝ երբ շրջանառվել է, որ «Բիլայն»-ը պետք է միանա «Յուքոմ»-ին, այդ դեպքում անգամ չի դիտարկվել Եսայանի թեկնածությունը տնօրենի պաշտոնին։ Դա է պատճառը, որ Եսայանը որոշել է հեռանալ։ Ի դեպ, երեկ Հայկ Եսայանի ծննդյան օրն է եղել։ Պարզվում է՝ նրա հետ միասին մտադիր են հեռնալ նաեւ մի քանի հարյուրին հասնող աշխատողներ։ Ստացվում է, որ «Յուքոմ»-ը ղեկավարվելու է «Բիլայնի» կողմից նշանակված մարդկանց կողմից՝ խաղից հանելով Եսայան եղբայրներին։ Սա դեռ ամենը չէ։
Ռուսական կողմի հետ համագործակցելու գինը
Պարզվում է՝ Խաչատրյան եղբայրների՝ ռուսական կողմի հետ համագործակցելու արմատները խորն են։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Խաչատրյանները ռուսական կողմի հետ են խաղի մեջ են մտել իրենց հոր՝ Գագիկ Խաչատրյանի համար։ Տեսակետ է շրջանառվում այն մասին, որ ռուսական կողմը Խաչատրյան որդիներին հավաստիացրել է՝ եթե Անդրեյ Պյատախինը (Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն) նշանակվի տնօրեն, ապա կօգնեն նրանց հորը՝ Գագիկ Խաչատրյանին ազատել։ Ինչից եւ եղբայրները ոգեւորվել են։ Նշենք, որ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն արդեն վեց ամիս է, ինչ անազատության մեջ է․ 2019-ի օգոստոսի 27-ին նա ձերբակալվել, ապա երկու ամսով կալանավորվել է, որից հետո ԱԱԾ-ն արդեն երրորդ անգամ է նրա կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն ներկայացնում դատարան: Խաչատրյանը մեղադրում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը): Արդյոք եղբայրները կստանան իրենց ակնկալածը, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում, այժմ ազատվող աշխատողների դիմումները հասնում է 300-ի։ Հա, ի դեպ, չմոռանանք նշել, որ այս ընթացքում, որպեսզի ազատվող աշխատողների բացը լրացվի եւ ընկերության բաժանորդները չտուժեն, որոշվել է «Բիլայն»-ի աշխատողներին ներգրավվել այս գործընթացում։
Նյութի աղբյուր. armlur.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ