ԼՐԱՀՈՍ

լրահոս

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

April 26, 2025, 2:03 pm

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

April 25, 2025, 12:13 am

ԵՄ-ն աջակցում է Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

March 30, 2020, 9:12 pm

2967

Կորոնավիրուսային համավարակի բռնկումներին ուղղված գլոբալ արձագանքման գործողությունների շրջանակներում, Եվրահանձնաժողովը սատարում է Արևելյան գործընկեր երկրներին և վերաբաշխել է 140 միլիոն եվրո աջակցությունն,այդ թվում՝ Հայաստանի առավել անմիջական կարիքների արձագանքման համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԵՄ գրասենյակից։

Բացի այդ, Հանձնաժողովը կվերաձևակերպի մինչև 700 մլն․ եվրո արժողությամբ ամբողջ տարածաշրջանում կիրառվող ֆինանսավորման գործիքների նպատակայնությունը՝ ուղղելով դրանք ի նպաստ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի սոցիալ-տնտեսական վնասների մեղմմանը:

«Շատ դժվարին ժամանակներ են ոչ միայն ԵՄ-ի, այլև մեր գործընկեր երկրների, նաև՝ Հայաստանի համար: Մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի մեղմենք կորոնավիրուսային համավարակի ազդեցությունը մարդկանց կյանքի և կենսակերպի վրա: Այսօրվա փաթեթը արձագանքում է ինչպես առողջապահական համակարգերի անհապաղ կարիքներին, այնպես էլհասարակության առավել խոցելի խմբերի, մասնավորապես՝ փոքր և միջին ձեռնարկությունների ավելի երկարաժամկետ կարիքների արձագանքմանը, որոնք կազմում են վեց երկրների տնտեսությունների ողնաշարը», նշել է  ԵՄ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին։ 

Արձագանք անհապաղ կարիքներին, մասնավորապես՝

Աջակցություն Հայաստանի առողջապահական համակարգին

Գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի խնդրանքով, Հանձնաժողովը կարձագանքի անհապաղ կարիքներին՝ աջակցելով բժշկական սարքերի և անձնական պարագաների այդ թվում՝   բժշկական օդափոխիչների, լաբորատոր պարագաների, հավաքածուների, դիմակների, ակնոցների, բժշկական համազգեստի  և անհատական պաշտպանիչ համազգեստների մատակարարմանը։ Եվրահանձնաժողովը աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ`30 միլիոն եվրո արժողությամբ աջակցության փաթեթտեղակայելու նպատակով և  ապահովելու,որպեսզի առաջիկա շաբաթների ընթացքում այդ անհրաժեշտ պարագաները համատեղ կարգով  ձեռք բերվեն և արդյունավետ մատակարարվեն վեց երկրների առողջապահական համակարգերին:Աջակցություն կտրամադրվի նաև բժշկական և լաբորատորիաների անձնակազմի վերապատրաստմանը և ավելի լայն հասարակության իրազեկման միջոցառումներին:

Աջակցություն ճգնաժամից առավել տուժած մարդկանց և քաղաքացիական գործընկերներին

 ԵՄ-ն  տարածաշրջանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար հասանելի է դարձրել ավելի քան 11,3 միլիոն եվրո ծավալով փոքր դրամաշնորհներ: Այս միջոցներն արդեն իսկ արձագանքում են անհապաղ կարիքներին՝ տարածաշրջանային «Արագ արձագանքման մեխանիզմ»  ընթացիկ ծրագրի միջոցով:  Մոտակա օրերին Հայաստանում կգործարկվի Կարմիր խաչի և այլ տեղական ՀԿ-ների հետ համատեղ ծրագրեր  ուղղված՝ տարեցների, անապահով ընտանիքների և հաշմանդամություն ունեցող անձանց աջակցությանը, այդ թվում մարզերում: Այս փաթեթի շրջանակներում մինչև ամառ Հանձնաժողովը կհայտարարի «Արևելյան գործընկերության համերաշխության ծրագիրը», որը կուղղվի բնակչության առավել տուժած հատվածների, քաղհասարակության կազմակերպությունների աջակցությանը, մասնավորապես՝ հատկացնելով ենթադրամաշնորհներ տեղական, ավելի փոքր կազմակերպություններին։ Միաժամանակ, ս․թ․մարտի 25-ին հայտարարվել է ընդհանուր 3 միլիոն եվրո բյուջե Հայտամրցույթ՝ աջակցելու  քաղհասարակության կազմակերպություններին, որոնք նպաստելու են սոցիալական բարեկեցությանը, այդ թվում՝ COVID-19 համավարակի բռնկման հետևանքների վերականգնմանը։

 Աջակցություն Հայաստանի տնտեսությանը, մասնավորապես՝ փոքր և միջին ձեռնարկություններին.

ԵՄ-ն սերտ համագործակցում է Միջազգային ֆինանսական հաստատությունների (ՄՖՀ) ԵՄ անդամ պետությունների համապատասխան ֆինանսական կառույցների հետ՝ TEAM EUROPE ծրագրի ներքո ապահովելով համակարգված եվրոպական արձագանք իրական տնտեսությունների, ներառյալ ՓՄՁ-ների կարիքներին։

Այսպես՝

  • Կգործարկվի 100 մլն եվրո աջակցության տրամադրման տարածաշրջանային նոր ծրագիր, որըկօգնիՓՄՁ-ներին, ներառյալ ինքնազբաղված անձանց և այլոց, հեշտությամբ ստանալ հայկական դրամով վարկեր և ճգնաժամից հետո խթանել իրենց բիզնեսը:Այն համալրվելու է հայաստանյան ՓՄՁ-ների համար հասանելի 13 մլն․, եվրո արժողությամբ աջակցության նոր ծրագրով։
  • ԵՄ-ն և ՀՀ կառավարությունը համատեղ ուսումնասիրում եննաև Հայաստանի համար Հարևանության ներդրումային պլատֆորմի շրջանակներում ավելի քան 30 միլիոն եվրո մոբիլիզացնելու հնարավորությունը, գոյություն ունեցող ծրագրերի միջոցով։  
  • Դյուրացնել, պարզեցնել, արագացնել և ամրապնդել տեղական արժույթով ՓՄՁ-ներին ուղղված վարկային գծերի և դրամաշնորհների իրացումը, որը կազմում է 200 մլն․, եվրո ամբողջ տարածաշրջանի համար, այդ թվում նաև EU4Business ծրագրի միջոցով:
  • Բացի այդ, ներկա ճգնաժամային իրավիճակում ԵՄ-ն հասանելի է դարձրել 500 միլիոն եվրո Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի (ԿԶԵՀ) ներքո հիմնական ռիսկերի նվազեցման գործիքակազմի միջոցներից։ Այն կապահովի լիկվիդայնության արագ տրամադրում և կարող է անհապաղ տեղակայվել ՄՖՀ գործընկերների կողմից`ԵՄ հարևանության տարածքում լիկվիդայնության տրամադրումը դյուրացնելու  նպատակով, այդ թվում՝ շրջանառու կապիտալի, առևտրի ֆինանսավորման կամ պարտքերի սպասարկման մորատորիումի իրականացման միջոցով:

Եվրոպական միությունը միաժամանակ աշխատում է ընթացիկ ծրագրերի վերաձևակերպման ուղղությամբ՝ արձագանքելու Հայաստանի կարիքներին`համաճարակի դեմ պայքարում: Այս տրամաբանությամբ նախորդ շաբաթ իրականացվել է 1,75 միլիոն եվրո հատկացում՝ Պետական ֆինանսների քաղաքականությանը ԵՄ բյուջետային աջակցության ընթացիկ ծրագրի շրջանակներում:Նույն տրամաբանությամբ, քննարկումներ են ընթանում ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետմիասին Հայաստանում COVID-19 վարակի կանխարգելման և կառավարման նպատակով տեխնոլոգիական լուծումների ուսումնասիրության  և աջակցության հնարավորությունների վերաբերյալ։

Զուգահեռաբար, արդեն հաստատվել է և առաջիկայում կմեկնարկի քաղաքացիական պաշտպանության բարելավմանը և աղետների ռիսկերի կառավարմանը միտված՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության նոր Թվինինգ ծրագիրը Շվեդիայի և Լիտվայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունների հետ համատեղ։

Հանձնաժողովը պատրաստ է նաև օժանդակել Հայաստանին ԹԱՅԵՔՍ-ի՝  գործընկերային գործիքի միջոցով՝ օգտագործելով ԵՄ անդամ երկրների փորձագիտությունը, փորձը և գործելակերպի լավագույն օրինակները՝ արտակարգ իրավիճակների պատրաստվածության արձագանքման սխեման և առողջապահական համակարգերը գնահատելու համար։

COVID-19 համավարակի բռնկումն արագացրեց առասպելների ապատեղեկատվության տարածումը իր, որոք հոսում են Եվրամիության ներսում և դրանից դուրս գտնվող տարբեր աղբյուրներից:Իմացեք ավելին`կորոնավիրուսային համավարակի մասին ապատեղեկատվության վերաբերյալ զեկույցում:

 

Նյութի աղբյուր. armenpress.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա