ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Պուտին-Էրդողան պակտը խափանվեց վերջին պահին. Lrahir.am
March 9, 2020, 2:20 am
3966
Մարտի 5-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Պուտինը եւ Էրդողանը որոշակի համաձայնությունների եկան, կապված սիրիական Իդլիբում հրադադարի, առկա շփման գծի պահպանման եւ Մ 4 ռազմավարական մայրուղու համատեղ պարեկության հետ:
Չնայած այս համաձայնությանը, նախորդ օրերին Իդլիբում զինված միջադեպեր են գրանցվել: Սիրիական կողմը հայտնել է դեպի Հմեյմիմի ռուսական ավիաբազա ուղղված անօդաչու սարքեր խոցելու, ինչպես նաեւ ահաբեկչական տարբեր խմբերի կողմից հրադադարը խախտելու մասին:
Փորձագետները նշում են, որ Մոսկվայում Պուտին-Էրդողան համաձայնությունները միջանկյալ բնույթ ունեն, որոնց ճակատագիրն անհայտ է: Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ հետ չի կանգնելու Իդլիբն ամբողջությամբ ազատագրելու ծրագրից, միեւնույն ժամանակ, նրանք ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ բանակցությունների ժամանակ չի շոշափվում սիրիական Աֆրինի շրջանի մասին, որը լիովին անցել է Թուրքիայի վերահսկողության տակ:
Թուրքիան ու Ռուսաստանը Սիրիայում լուծում են տարբեր խնդիրներ: Անկարան փորձում է վերահսկողություն հաստատել Սիրիայի եւ Իրաքի հյուսիսային տարածքների վրա, դրանք համարելով իր կենսական տարածքներն անվտանգության եւ այլ առումներով:
Ռուսաստանը, բացի ռազմական ներկայությունից, սիրիական հակամարտության մեջ ներքաշվեց Արեւմուտքին երկխոսության հարկադրելու եւ պատժամիջոցները հանելու նպատակով: Ընդ որում, այս նպատակն իրագործելու համար Թուրքիան դիտվում էր հարմար գործընկեր, որը խնդիրներ ուներ Արեւմուտքի հետ, որի հետ էլ Մոսկվան սկսեց կառուցել ռազմա-քաղաքական ու տնտեսական նոր հարաբերություններ: Թուրքիան իր հերթին օգտվեց Ռուսաստանի վիճակից, Սիրիայում իր քաղաքականությունն իրականացնելու համար եւ գրանցելով ձեռքբերումներ:
Ուշադրության արժանի է որոշ փորձագետների կարծիքն այն մասին, որ Սիրիայում Ռուսաստանի նպատակներն առնչվում են ՆԱՏՕ-ին ու Եվրոպային, ԽՍՀՄ փլուզման համար աշխարհքաղաքական ռեւանշի քաղաքականության շրջանակում: Ընդ որում, որպես թիրախ նշվում են մերձբալթյան հանրապետություններն ու Ուկրաինան: Կրեմլի ինսայդերները պնդում են, որ Մոսկվան ծրագրում է ստեղծել Ռուսաստան-Բելառուս-Ուկրաինա միասնական պետություն:
Ինչ վերաբերվում է Մերձբալթյան երկրներին, ապա հավանական են համարվում թե ուղիղ ռազմական ներխուժումը, թե հիբրիդային որոշակի գործողությունները, այն հաշվարկով, որ ՆԱՏՕ-ն կվախենա միջամտել, այդպիսով ցույց տալով ռազմական այդ բլոկի անգործությունն ու անկենսունակությունը:
ՆԱՏՕ-ն պատրաստվում է լայնածավալ զորավարժություններ անցկացնել Մերձբալթյան շրջանում եւ ռազմական ուժ տեղակայել: Նշվում է, որ հենց այս ժամանակաշրջանն է Կրեմլի ծրագրերի իրագործման «պատուհանը»:
Սիրիայում Թուրքիայի հետ համագործակցությունը Ռուսաստանը դիտարկում է հենց այս համատեքստում: Պուտինը Սիրիայում պատրաստ է որոշակի զիջումներ անել Թուրքիային, որի դիմաց Անկարան պետք է Եվրոպայի վրա ճնշում գործադրի փախստականների խնդրով, ինչը լուրջ ճնշում կլինի Եվրոպայի վրա եւ կհեշտացնի ծրագրերի իրագործումը: Իդլիբում իրավիճակի սրումից հետո Թուրքիան սկսեց սպառնալ Եվրոպային 3 միլիոն փախստականներով եւ նույնիսկ փախստականների հոսքեր բեմադրեց:
Մոսկվայում Պուտին-Էրդողան հնարավոր համաձայնությունը համեմատվեց Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի հետ, որը սակայն վերջին պահին չկնքվեց: Նշվում է, որ Պուտինը պետք է լիակատար վստահություն ունենար, որ Էրդողանը պահելու է պայմանավորվածությունը: Արդյոք Էրդողանը չի կարողացել արժանանալ այդ վստահությանը:
Կրեմլի վերջին շրջանի ներքին ու արտաքին քաղաքականությունն ու պաշտոնական քարոզչությունը լիովին ենթարկված է պատերազմի նախապատրաստվելու տրամաբանությանը: Ռուսաստանը արտարժույթի ու ոսկու հսկայական ռեզերվներ է կուտակում, սոցիալ-տնտեսական տագնապի ու մշուշոտ հեռանկարի ֆոնին: Վերակազմակերպվում են իշխանության մարմինների լիազորությունները, որոնք հիշեցնում են ռազմական դրությունը գերկենտրոնացված պետական կառավարմամբ:
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ