ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Թուրքիան նման հարված չէր սպասում. Lragir.am
February 24, 2020, 12:57 am
3108
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է Սիրիայում «առավել վճռական գործողություններ» նախաձեռնելու Անկարայի մտադրության մասին, հայտնում է NTV-ն։
«Պայքարը մեզ հեշտ չի տրվում, մենք զոհեր ունենք։ Մենք բախվում ենք նոր թակարդների»,- հայտարարել է Էրդողանը։ Նա խոսել է նաեւ Իդլիբում իրավիճակի շուրջ նախագահներ Վլադիմիր Պուտինի, Էմանուել Մակրոնի, ինչպես նաեւ կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների մասին։
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ «ենթարկվել գլոբալ տերությունների սցենարներին», եւ Սիրիայում եւ Լիբիայում Թուրքիայի գործողությունները թելադրված են ազգային շահերով։
Իդլիբում Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ լարվածությունը հանգեց ուղիղ ռազմական բախումների: Ավելի վաղ Էրդողանն ասել էր, թե չի հավատում Սիրիայում վատ սցենարին Ռուսաստանի մասնակցությանը, պատասխանելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակի հայտարարությանը, թե վատագույն սցենարը կլինի, եթե Թուրքիայի նախագահը Սիրիայի տարածքում ռազմական գործողություն սկսի սիրիական բանակի դեմ:
Մինչ այդ Էրդողանը հայտարարել էր, որ Իդլիբ քաղաքում թուրքական զինված ուժերի նոր ռազմական գործողությունը սոսկ ժամանակի հարց է: «Թուրքիան ավարտել է պատրաստությունը, որպեսզի իրագործի Իդլիբին վերաբերող իր պլանները, ինչպես մենք դա անում էինք նախորդ գործողությունների ժամանակ: Անկեղծ ասած, Իդլիբում գործողությունը սոսկ ժամանակի հարց է: Թուրքիան Իդլիբը չի թողնի ռեժիմի կամայականությանը», ասել էր Թուրքիայի նախագահը:
Իդլիբի շուրջ ռուս-թուրքական երկու փուլով բանակցությունները արդյունք չեն տվել, քննարկվում է Աստանայի եռակողմ կամ Պուտին-Էրդողան ձեւաչափում խնդիրը քննարկելու հնարավորությունը:
Էրդողանն Իդլիբում լուծում է մի քանի խնդիր: Նա փորձում է փոխել այդ շրջանի ժողովրդագրական իրավիճակը, այնտեղ վերաբնակեցնելով թուրքոմաններին, այդպիսով թույլ չտալով քրդական ինքնավարության ստեղծումը Սիրիայի հյուսիսում, իր սահմանին: Բացի այդ, Իդլիբում վերաբնակեցվում են ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի մարտիկները: Իդլիբում կայունությունը Էրդողանի համար կարեւոր է նաեւ նրանով, որ այդ զինված խմբերին Էրդողանն ուղարկում է Լիբիա՝ Տրիպոլիի կառավարությանն աջակցելու համար:
Բացի այդ, առկա է փախստականների խնդիրը, որոնց թիվը տարբեր տվյալներով տատանվում է 1,5-2 միլիոնի սահմաններում, եւ որը թուրքական կառավարության շանտաժի մշտական առարկան է Եվրոպայի հետ հարաբերություններում: Էրդողանն ասում է, որ Ասադի բանակի գրոհի դեպքում Իդլիբից փախստականների զանգվածային հոսք կսկսի Թուրքիա, այնտեղից էլ Եվրոպա: Ֆրանսիան ու Գերմանիան ներգրավվել են Իդլիբի շուրջ բանակցություններին, փորձելով կանխել այս խնդիրը:
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որն ինքը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցներ են ունեցել Էրդողանի եւ Պուտինի հետ: Ըստ նրա` Ֆրանսիան եւ Գերմանիան կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել եւ վերսկսել քաղաքական երկխոսությունը, ինչպես նաեւ ստամբուլյան ձեւաչափով քառանկյուն հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Թուրքիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ:
Ընդ որում, տեղի ունեցողի համար Մակրոնը մեղադրել է Միացյալ Նահանգներին: Իդլիբում ռազմական լուծում չի կարող լինել: Ամբողջ տեղի ունեցողը ԱՄՆ-ի` Սիրիայից դուրս գալու հետեւողական սխալների արդյունք է, որը թողեց իրավիճակը Իդլիբում այս երկու գերտերությունների ձեռքում (Ռուսաստան եւ Թուրքիա), ասել է նա:
Ռուսաստանն Իդլիբի հարցում երկիմաստ վիճակում է: Ռուսաստանի գլխավոր խնդիրը Սիրիայում իր երկու բազաներն են: Ռուսաստանն աջակցում է Սիրիայի վարչակարգին, միեւնույն ժամանակ Մոսկվան չի կարող թույլ տալ Էրդողանի պլանների իրագործումը, քանի որ դա հարված կլիներ Պուտինի հեղինակությանը ոչ միայն Սիրիայում ու Մերձավոր Արեւելքում, այլեւ Ռուսաստանում:
Մյուս կողմից, Ռուսաստանը չի կարող թույլ տալ Թուրքիայի պարտությունը, քանի որ այդ երկրի հետ Մոսկվան մեծ հույսեր է կապում: Ըստ ռուս փորձագետների, Թուրքիան Մոսկվային անհրաժեշտ է ՆԱՏՕ-ում պառակտում մտցնելու համար, որը լիովին տեղավորվում է ԽՍՀՄ փլուզման համար Մոսկվայի ռեւանշի քաղաքական կուրսի տրամաբանության մեջ: Ընդ որում, նշվում է, որ այս խնդիրը լուծելու պարագայում Մոսկվան կարող է նաեւ միջուկային զենք տրամադրել Թուրքիային:
Իր հերթին, խնդիր է նաեւ Սիրիայի ու Իրանի դիրքորոշումը, որոնք չեն ցանկանում Թուրքիայի պլանների իրագործումն Իդլիբում: Սիրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչումն այս դիրքորոշման արտահայտությունն է, միեւնույն ժամանակ նաեւ ակնարկ Ռուսաստանին՝ Իդլիբում ռուս-թուրքական ավանդական «հայկական» սխեման թույլ չտալու վերաբերյալ:
Ռուսաստանը բանակցությանը զուգահեռ ուղիղ հարվածներ է հասցրել թուրքական ուժերին եւ նրա դաշնակիցներին, ինչն անսպասելի է եղել Թուրքիայի համար: Այդ երկրի պաշտպանության նախարար Աքարը հայտարարել է, որ հնարավոր ամեն ինչ արվում է ռուսական ու թուրքական զորքերի միջեւ բախումը կանխելու համար: Միեւնույն ժամանակ թուրք նախարարը նշել է, որ Իդլիբում խնդիրը կհաջողվի լուծել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը «մի կողմ քաշվի»:
Ինչպես է լուծվելու Իդլիբի թնջուկը, կհաջողվի՞ խուսափել ռազմական մասշտաբային բախումներից:
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ