ԼՐԱՀՈՍ

լրահոս

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

April 26, 2025, 2:03 pm

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

April 25, 2025, 12:13 am

Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին

April 24, 2025, 11:03 pm

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու

April 24, 2025, 1:40 pm

Ազատամարտիկների Դաշինքի ուղերձը Միասնական Հայրենիք կուսակցության համագումարին

February 10, 2020, 9:17 pm

5159

Միասնական Հայրենիք կուսակցության արտահերթ համագումարի սիրելի պատվիրակներ. Ազատամարտիկների Դաշինքը ողջունում է բոլորիդ և հաջողություն է մաղթում ինչպես կուսակցության ընթացիկ համագումարի, այնպես էլ ձեր մյուս բոլոր ազգանպաստ ձեռնարկումների մեջ:

Ազատամարտիկների Դաշինքը, իսկ մինչ կազմակերպության ձևավորումը, դրա հիմքը կազմող տասնյակ անվանի հրամանատարներն ու հարյուրավոր ազատամարտիկները ավելի քան քսան տարի պայքարել են մեր երկրում արդարության իրավահավասարության ու ժողովրդավարության հաստատման համար: Արտաքին թշնամու դեմ համոզիչ հաղթանակ տարած ու հաղթանակով տուն վերադարձած մեր ընկերները ստիպված էին հիմա էլ տանը, ասել է թե փողոցներում ու հրապարակներում պայքարել ներքին թշնամու՝ երկրի իշխանությունը ապօրինաբար բռնազավթած, ինքնիրավչության, կոռուպցիայի ու գանձագողության մեջ թաթախված վարչախմբի դեմ: Թե՛ 2008 թվականի մարտյան դեպքերի, թե՛ դրան հաջորդած ժողովրդական շարժումների և թե 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ մենք մշտապես կանգնած ենք եղել պայքարող ժողովրդի կողքին, ավելին՝ մեր շարքերը որպես ջրբաժան են ծառայել պայքարող ժողովրդի ու մահակավոր ոստիկանության միջև: Մենք չենք ընկրկել պատերազմի ժամանակ, չենք ընկրկում հիմա, երբ հանցագործ նախկինները ռևանշի վտանգավոր դավեր են նյութում, փորձելով ապակայունացնել երկրի իրավիճակը, չենք ընկրկելու նաև ապագայում: Սա սոսկ հայտարարություն չէ, ոչ էլ նույնիսկ քաղաքական դիրքորոշում. սա մեր տեսակի կենսակերպն է, և հենց սա է պատճառը, որ երբ Արցախի հերոս, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Սամվել Բաբայանը հայտարարեց մեծ քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին, Ազատամարտիկների Դաշինքն իր անվերապահ աջակցությունն ու սատարումը հայտնեց նրան և իր քաղաքական թիմին: Սիրելի բարեկամներ. մեզանից շատերը պատիվ են ունեցել կռվելու Սամվել Բաբայանի հրամանատարության ներքո և ճանաչում են նրան ոչ միայն որպես տաղանդավոր հրամանատարի և հավատարիմ մարտական ընկերոջ, այլևս որպես չափազանց բարդ ու հակասական իրավիճակներում արագ կողմնորոշվող և համարձակ ու յուրօրինակ որոշումներ կայացնող գործչի: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Արցախյան ազատամարտի ամենածանր շրջանում, երբ հակառակորդի մի քանի անգամ գերազանցող ուժերը լրջորեն սասանել էին մեր պաշտպանական բնագծերը, հենց Սամվել Բաբայանը կարողացավ ի մի բերել շփոթված, որոշ դեպքերում նաև բարոյալքված ջոկատներն ու զորամիավորումներ և ոչ միայն կանգնեցրեց, այլև հետ շպրտեց արագորեն առաջ շարժվող թշնամուն: Սամվել Բաբայանի մասին կարելի է երկար խոսել, սակայն այսօր արդեն խոսքը ոչ թե գեներալի կամ ոչ միայն գեներալի, այլև մեր խորին համոզմամբ՝  Արցախի ամենաառողջ ու կարող ուժերից մեկի՝ Միասնական Հայրենիք կուսակցության նախագահի մասին է՝ վկա աննախադեպ ճնշումների պայմաններում ձեր քաղաքական թիմի կողմից փայլուն կերպով իրականացված ստորագրահավաքը:

Սիրելի բարեկամներ, վերահաստատելով Ազատամարտիկների Դաշինքի անվերապահ աջակցությունը, մեր բոլոր մարտական ընկերների անունից վստահեցնում ենք, որ ամենայն ուշադրությամբ հետևելու ենք նախընտրական, ընտրական ու հետընտրական գործընթացներին և կտրուկ հակազդելու ենք ցանկացած անօրինականության: Աստված պահապան մեր ժողովրդին և մեր միասնական հայրենիքին:

Ազատամարտիկների Դաշինքի վարչություն 9.02.2020թ

Նյութի աղբյուր. hima.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա