ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Ռուսաստան-Թուրքիա. հարաբերությունների նոր սրացում. Լragir.am

February 8, 2020, 9:14 pm

4036

Այն պահից ի վեր, երբ Թուրքիայի խորհրդարանը հունվարի 2-ին հավանություն տվեց ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի կառավարությանը ռազմական օգնություն ցույց տալու գործադիրի որոշմանը, ողջ աշխարհը կորցրել է հանգիստը: Չնայած Լիբիայի վերաբերյալ Բեռլինում հունվարի 19-ին տեղի ունեցած միջազգային խորհրդաժողովին, որտեղ բոլոր մասնակիցների հետ միասին Թուրքիան համաձայնեց զինադադար հաստատել եւ չմիջամտել Լիբիայի գործերին, միջազգային զարգացումներն ընթացան բոլորովին այլ հունով: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիային մեղադրեց խորհրդաժողովում ստանձնած պարտավորությունները խախտելու մեջ` հղում անելով այն տեղեկատվությանը, թե Անկարան սկսել է Սիրիայից վարձկաններ տեղափոխել Լիբիա: Նա հայտնեց, որ ռազմական նավեր է ուղարկելու Միջերկրական ծովի արեւելյան հատված եւ ձգտելու է անվտանգության ոլորտում ռազմավարական համագործակցություն ստեղծել Հունաստանի, կիպրոսցի հույների եւ ԵՄ-ի հետ:

Լիբիայի գործերին միջամտելու մեջ ինքը` Թուրքիան, մեղադրեց Ֆրանսիային ու Իտալիային եւ հասկացրեց, որ ոչ մեկի կարծիքն իր համար օրենք չէ: Այդ խոսքերը նա անհապաղ ամրապնդեց գործով, բայց առայժմ ոչ այնքան Լիբիայում, որքան Սիրիայում: Դրա համար պատրվակ էին ծայրամասային Իդլիբում սիրիական բանակի` հունվարին սկսած ակտիվ գործողությունները: Մի քանի օրվա ընթացքում Բաշիր Ասադի բանակը ազատագրել է Մաարեթ-Նուուման քաղաքը, որը գրոհայինների վերահսկողության տակ էր գտնվում 2012 թվականից եւ խոշորագույն ամրություններից մեկն էր: Թուրքիայում փախստականների նոր ալիք բարձրացավ: Անցած շաբաթավերջին նախագահ Ռեջեբ Էրդողանը Սիրիայի վերաբերյալ պարտավորությունները խախտելու համար մեղադրեց Ռուսաստանին: Նա սպառնաց ռազմական ուժ կիրառել Իդլիբում Ասադի բանակի գրոհը կասեցնելու համար:

Թուրքիայի զորքերն իսկապես դուրս բերվեցին Իդլիբի գոտի, բայց սիրիական բանակի գործողությունների արդյունքում ընկան գնդակոծությունների տակ եւ կորցրին 8 մարդ: Թուրքիան սիրիական զորքերի զանգվածային հրթիռակոծում ձեռնարկեց: Ընդ որում՝ Ռուսաստանին հաղորդագրություն ուղարկեցին` չդիմակայել Իդլիբում թուրքական գործողությանը, քանի որ իրենց թիրախը Բաշար Ասադի վարչակարգն է: Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ գործողությունը շարունակվելու է: Իսկ իր գործողություններին որեւէ մեկի (նախեւառաջ` Ռուսաստանի) միջամտությունը թույլ չտալու` Թուրքիայի մտադրությունների լրջությունն այլ տեղ ցուցադրվեց: Փետրվարի 3-ին նախագահ Էրդողանն այցելեց Ուկրաինա: Նախօրեին ուկրաինացի դիվանագետներն ազդարարել էին Թուրքիայի կողմից Ուկրաինային ռազմական օգնության հատկացումը. ԶԼՄ-ներում մի թիվ էր առկայծում` 50 միլիոն դոլար: Բայց կարեւորը` Թուրքիայի նախագահը հերթական անգամ հայտարարեց, որ իր երկիրը չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին: Այսինքն` Թուրքիան որոշել է Ռուսաստանին «նեղը գցել» ուկրաինական ուղղությամբ:

Ռազմական փորձագետները մատնանշում են, որ Թուրքիայի ու Սիրիայի բանակների ուղիղ բախման դեպքում ուժերի հավասարակշռության դասավորվածությունը վերջինիս օգտին չէ: Ուրեմն հարց է ծագում` ի՞նչ կարող է անել Ռուսաստանն այդպիսի իրավիճակում: Անկասկած` այդ հարցն առաջին հերթին Թուրքիային է հետաքրքրում: Նա չէր ցանկանա, որ Ռուսաստանը խառնվի այդ հակամարտությանը: Բայց Ռուսաստանը չի կարող Իդլիբում թուրքական գործողության զարգացում թույլ տալ: Դա հարված կլիներ նրա հավակնություններին ու հեղինակությանը ողջ Մերձավոր Արեւելքում: Վերջին ամիսներին Ռուսաստանն ամբողջ տարածաշրջանում լուրջ խաղացողի դերին էր հավակնում: Սակայն նրա վիճակն այնքան էլ նախանձելի չէ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան 2017 թվականին Աստանայում (այժմ` Նուր-Սուլթան) պայմանավորվել էին Սիրիայում ստեղծել ապաէսկալացման չորս գոտի: Դրանցից երեքը 2018-ին անցել էին Դամասկոսի վերահսկողության տակ: Պայմանագիրը, փաստորեն, խախտվել էր: 2018-ի սեպտեմբերին Ռուսաստանը եւ Թուրքիան Սոչիում համաձայնագիր էին ստորագրել Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին, որը գտնվում է «Ազատագրման ազգային ճակատ» եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» թուրքամետ խմբավորումների վերահսկողության տակ` ընդամենը շուրջ 30 հազար գրոհային: Եվ այդ պայմանագիրը նույնպես խախտված է, թեեւ տվյալ գոտում ռուսական եւ թուրքական զորքերի համատեղ վերահսկման ենթակա 12 պահակետ կա: Թե Ռուսաստանի համար ինչ կարող է նշանակել այդ գոտում թուրքական եւ սիրիական զորքերի մեծածավալ բախումը` ավելորդ է ասել: Բայց դա չէ ամենակարեւորը: Էլ ավելի բարդ իրավիճակում է գտնվում Ռուսաստանը մեկ այլ գոտում:

2019 թվականի հոկտեմբերի 22-ին Սոչիում ընդունված` Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխըմբռնման մասին հուշագիրն ամրակայել է Սիրիայի այն տարածաշրջանի ստատուս-քվոն, որը սահմանակից է Թուրքիային: Այնտեղ` այսպես կոչված անվտանգության գոտում, նույնպես սահմանված է ռուսական եւ թուրքական զորքերի համատեղ վերահսկման պայմանակարգ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այդ «նվերը» ժամանակին ըստ արժանվույն չէր գնահատվել: Բայց շատ փորձագետներ արդեն այն ժամանակ նշում էին, որ Թուրքիայի եւ քրդերի հակամարտության մեջ Ռուսաստանի ներքաշվելը կարող է ծուղակ դառնալ Ռուսաստանի համար: Սիրիայի նախագահ Ասադի հետ Թուրքիայի հակասությունները չեն կարող ոչ մի համեմատության մեջ մտնել Թուրքիայի համար քրդական հիմնախնդրի հետ: Եթե Թուրքիայի եւ Ռուսաստանի հակասությունները խորանան, ապա վաղը քրդերի հարցում էլ Ռուսաստանին կարող են ասել. «չհամարձակվեք դիմակայել Թուրքիայի գործողությանը»: Այդպիսի հեռանկարն այնքան էլ անիրական չէ:

Ռուսաստանի վիճակը կարող են թեթեւացնել միջերկրածովյան արեւելյան հատվածի եվրոպական երկրների հետ Թուրքիայի խորացող հակասությունները, ինչի մասին նշվել էր հոդվածի սկզբում: Թուրքիան այդտեղ եւս չի կարող դաշնակից ունենալ՝ ի դեմս Ռուսաստանի. վերջինս ե´ւ Լիբիայի, ե´ւ Կիպրոսի իրավիճակում պատրաստ է ավելի շուտ դիմակայել Թուրքիային: Փաստորեն Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ եղած հակասությունների վրա սիրախաղեր տալու` Թուրքիայի դարավոր ավանդույթը ներկայում սկսել է խափանումներ տալ: Համաշխարհային խնդիրներն արմատապես փոխվել են: Միջերկրածովյան արեւելյան հատվածի եւ Մերձավոր Արեւելքի քննարկվող խնդիրներում Արեւմուտքն ու Ռուսաստանը առանձնապես հակասություններ չունեն: Բայց դրանից Ռուսաստանի վիճակը չի թեթեւացել` նրա համար գլխացավանքը բուն Թուրքիան է, որը ԱՄՆ-ի եւ ողջ ՆԱՏՕ-ի քաղաքականությունում անտեր է մնացել: 2015-ին մտնելով Սիրիա, Ռուսաստանը չէր կարող պատկերացնել, որ արեւմտյան հակառակորդներն իրեն բարդ հարաբերությունների մեջ են ներքաշում հենց Թուրքիայի հետ:

Իսկ ժամանակը չի սպասում: Հունվարի 4-ին Սիրիայի գլխավոր շտաբը հայտարարեց, որ Սարակիբ քաղաքի (Իդլիբի գավառ) գրոհայիններին վերջին հնարավորությունն է տալիս վայր դնել զենքը, իսկ Սիրիայի զորքերը պատրաստ են ետ մղել Թուրքիայի ցանկացած գրոհ: Ընդգծվում է, որ Թուրքիայի ուժերը Սիրիայում են որպես ագրեսոր: Եվ ի՞նչ անի Ռուսաստանը: Առայժմ նկատելի է Ռուսաստանի կոշտ դիրքորոշումը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիային մեղադրում է պայմանավորվածությունները խախտելու մեջ: Դա, Լավրովի հայացքով, չափազանց տխուր իրավիճակ է: Խոսք չկա՝ իսկապես տխուր է…

Նյութի աղբյուր. lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա