ԼՐԱՀՈՍ

լրահոս

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

April 26, 2025, 2:03 pm

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

April 25, 2025, 12:13 am

Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին

April 24, 2025, 11:03 pm

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու

April 24, 2025, 1:40 pm

Գլխավոր դատախազության պատասխանը` Վանեցյանի հայտարարություններին

February 7, 2020, 1:51 am

3111

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրապարակում եմ ի պատասխան ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ երեկվա հանդիպման ժամանակ արված և այսօր հրապարակված հայտարարությունների առանձին դրվագի կապակցությամբ պարզաբանում ստանալու մի քանի լրատվամիջոցների հարցմանը ՀՀ դատախազության արձագանքը:
Ի պատասխան ձեր հարցման՝ տեղեկացնում ենք հետևյալը.
Միհրան Պողոսյանի կողմից առերևույթ տարբեր հանցագործություններ կատարելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրությամբ տեղեկացվել է 2018թ. օգոստոսի 31-ին:

Ի ապահովումն քրեադատավարական ընթացակարգերի պատշաճ պահպանման՝ 2018թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից Արթուր Վանեցյանին պատասխան նամակով պարզաբանվել է, որ նկարագրված տեղեկությունների էական մասը հանդիսանում են այնպիսի նոր հանցագործությունների վերաբերյալ տվյալներ, որպիսիք Միհրան Պողոսյանի վերաբերյալ քննված և վարույթը կարճված գործով քննության և իրավական գնահատականի առարկա չեն հանդիսացել, հետևաբար որևէ իրավական արգելք չկա, ու հանձնարարվել է այդ փաստերի կապակցությամբ սկսել քրեադատավարական գործընթաց և հարուցել քրեական գործ:
Իսկ Միհրան Պողոսյանի վերաբերյալ քննված և վարույթը կարճված քրեական գործի քննության առարկա փաստերի կապակցությամբ հայտնվել է, որ վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1 գլխով սահմանված կարգով (նոր երևան եկած հանգամանքի հիմքով վարույթի վերանայումը) հիմքեր ձեռք բերելու դեպքում, ըստ գործող ընթացակարգերի, այսինքն, նոր երևան եկած հանգամանքով վարույթ հարուցելու և հիմքերը հաստատվելու պարագայում, այդ որոշումը կվերացվի:

Ի կատարումն այդ հանձնարարության՝ ԱԱԾ-ում իրականացված նոր քրեադատավարական վարույթի շրջանակներում 05.10.2018թ. միայն հարուցվել է նոր քրեական գործ, որը ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 09.10.2018թ.: Ընդ որում՝ քրեական գործի հարուցման մասին ՀՀ գլխավոր դատախազությանը գրավոր տեղեկացվել է 08.10.2018թ., իսկ ըստ առկա տվյալների՝ Միհրան Պողոսյանը ՀՀ տարածքը լքել է 07.10.2018թ.:
Այդ պահի դրությամբ դեռևս կարճված գործի վերանայման համար նոր երևան եկած հանգամանքներ դատախազություն ներկայացված չեն եղել:

Հետագայում արդեն հարուցված նոր քրեական գործով, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՀՔԾ վարույթում, ձեռք են բերվել օրենքով վերը նշված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1 գլխով նախատեսված այնպիսի նոր երևան եկած հանգամանքներ, որոնց պայմաններում կարող էր վերանայվել ավարտված քրեական գործի վարույթը կարճելու որոշումը: Այդ հիմքերի առկայության պայմաններում անմիջապես ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից 17.01.2019թ. որոշում է կայացվել նախկինում կայացված վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ: Երկու գործերը միացնելուց հետո համատեղ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա միայն 13.04.2019թ. է բավարար ապացույցների համակցությամբ որոշում կայացվել Միհրան Պողոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոց կալանավորումն ընտրելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի կողմից հնչեցված այն հարցադրումներին, թե ինչո՞ւ Միհրան Պողոսյանը մեկնեց, կամ ո՞վ նրան տեղեկացրեց, ապա նախ՝ հարկ ենք համարում կրկնել, որ վերջինս ՀՀ տարածքը լքել է այն ժամանակահատվածում, երբ քրեական գործը դեռևս գտնվում էր ԱԱԾ-ում: Երկրորդ, Արթուր Վանեցյանը շուրջ մեկ տարի, որպես ՀՀ ԱԱԾ տնօրեն, ի պաշտոնե ուներ դրանց բացահայտման համար անհրաժեշտ ողջ գործիքակազմը և այդպիսի պաշտոնեական պարտականություն, սակայն այդպիսիք չեն բացահայտվել:

Այդուհանդերձ, եթե պարոն Վանեցյանին հայտնի են իր կողմից նշված հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ, այժմ էլ կարող է առանց որևէ կաշկանդվածության դրանք ներկայացնել պատկան մարմիններին, որի բացահայտման ուղղությամբ դատախազությունը կցուցաբերի առավելագույն հետևողականություն»:

Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա