ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Հրայր Թովմասյանի անսպասելի խոստովանությունը. անելանելի վիճակ
January 25, 2020, 6:17 pm
3286
Մի օր մի որեւէ դատավոր պետք է պայքարեր իր անկախության համար, սա գուցե իմ խաչն է, եթե կուզեք, նախօրեին ասել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, իր տան խուզարկությունից հետո խոսելով լրագրողների հետ: Խուզարկությունն արել էր ՀՔԾ-ն՝ նոտարական գրասենյակների վերաբերյալ քրգործի շրջանակում, որով մեղադրանք է ներկայացված Հրայր Թովմասյանին:
Մի օր որեւէ մի դատավոր պետք է պայքարեր իր անկախության համար: «Եվ այդ դատավորը ես եմ», ասել է Հրայր Թովմասյանը:
Թե ինչ նկատի ունի նա «մի օր» ասելով, գուցե ինքը մեկնաբանի: Այսինքն, նա օրերը հաշվում է հեղափոխությունից հետո՞, թե՞ «մեր թվարկությունից առաջ», այսինքն նաեւ մինչեւ հեղափոխությունը: Համենայն դեպս, եթե Հրայր Թովմասյանը համարի, որ մինչեւ հեղափոխությունը Հայաստանում եղել է դատական անկախ համակարգ, այսինքն չի եղել դատավորների անկախության էական խնդիր, ապա նրա ներկայիս պայքարը կդառնա ամբողջապես անլուրջ:
Եթե ՍԴ նախագահն իր այդ նշանային հայտարարությամբ փորձում է լուրջ խոսել, ապա նա անխոս պետք է «մի օր» ասելով նկատի ունենար նաեւ այն օրերը, երբ ինքն էլ իշխանության ներկայացուցիչ էր, երբ ինքն էլ պատասխանատու էր արդարադատության համակարգի համար եւ թերեւս այդ դիրքում ամենից լավ էր զգում խնդիրները, որ կային այդ համակարգում դատավորների անկախության առնչությամբ:
Բայց Թովմասյանի հայտարարության խորքը թերեւս շատ ավելի տպավորիչ է, եթե առաջնորդվում ենք նրա հայտարարության լրջության կանխավարկածի հանդեպ միարժեք հարգանքով: ՍԴ նախագահն անշուշտ հիանալի է հասկանում, որ դատավորի անկախությունը միայն իշխանության հանդեպ հարաբերությամբ չափվող երեւույթ չէ, այլ չափվում է ընդհանրապես որեւէ այլ սուբյեկտի հանդեպ հարաբերությամբ:
Այլ կերպ ասած, եթե պայքարը դատավորի անկախության համար է, ապա այն պետք է ներառի նաեւ պայքար նախկին իշխող համակարգից անկախության համար: Ավելին, իշխանության հետ անկախության համար պայքարում հաջողության, ու նաեւ հանրային որոշակի ընկալման բարդագույն խնդիրը լուծելու համար Հրայր Թովմասյանն ուղղակի պարտադրված է պայքարել նաեւ նախկին իշխող համակարգից անկախության եւ այդ անկախությունը հանրությանը համոզիչ ներկայացնելու համար: Այլ կերպ ասած, Հրայր Թովմասյանը խոսում է իր համար իսկապես բարդ խնդրի մասին՝ լինել անկախ այն մարդկանցից, որոնք ներկայում դիրքավորվել են նրա պաշտպանության դիրքում, իսկ իրեն էլ փաստացի վերածել նախկին իշխող համակարգի մահապարտի:
ՍԴ նախագահը լրագրողների հետ զրույցում գործնականում բարձրացրել է իր այդ խնդիրը, երբ թվացյալ անմնացորդ պաշտպանությունը պաշտպանյալին դնում է առավել անելանելի վիճակում, քան կլիներ դրա բացակայության պարագայում:
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ