ԼՐԱՀՈՍ

լրահոս

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

April 26, 2025, 2:03 pm

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

April 25, 2025, 12:13 am

Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին

April 24, 2025, 11:03 pm

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու

April 24, 2025, 1:40 pm

Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը

April 24, 2025, 1:02 pm

Պուտինը եւ Էրդողանը «Թուրքական հոսքի» կառուցումը և շահագործման հանձնումը դիտարկում են որպես սեփական/միասնական հաղթանակ Արևմուտքի նկատմամբ. lragir.am

January 11, 2020, 8:40 pm

2971

Լragir.am-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը

Պարոն Գաբրիելյաննախօրեին Էրդողանն ու Պուտինը պաշտոնապես բացեցին «Թուրքական հոսք» գազատարը։ Թուրքիան գազային խոշոր հանգո՞ւյց է դառնում։

Կարող ենք ասել, որ սա ընդհանրապես Թուրքիայի հերթական քայլերից մեկն էր գազային խոշոր հանգույց դառնալու ուղղությամբ և երկրորդ կոնկրետ քայլը տվյալ համատեքստում գազատարների կառուցման մասով։ Թուրքիան փաստացի դառնում է տարանցիկ երկիր՝ կապված ԵՄ-ին ռուսական գազի մատակարարումների հետ։ Սա շատ կարևոր է թուրքական կողմի համար, քանի որ մինչ այս նա ռուսական գազ ստանում էր զուտ իր ներքին սպառման համար (Ռուսաստանը Թուրքիայի խոշորագույն գազամատակարարն է՝ մոտ 55%)։ Ստացվում է, որ Թուրքիան հասավ նրան, որ կարողացավ կյանքի կոչել միմյանց մրցակից «Անդրանատոլիական» (TANAP) և «Թուրքական հոսք» գազատարների նախագծերը, անել այնպես, որ թե՛ ադրբեջանական, թե՛ ռուսական գազը դեպի ԵՄ ուղարկվեն իր տարածքով։ Թեև «Թուրքական հոսք» գազատարով ԵՄ-ին մատակարարվելու է 15.75 մլրդ մ3 ռուսական գազ, իսկ  TANAP գազատարով՝ 10 մլրդ մադրբեջանական գազ, կարծում եմ, որ առաջիկայում TANAP-ը կարող է ավելի մեծ դեր խաղալ Թուրքիայի, ինչպես նաև ԵՄ-ի համար։ Բանն այն է, որ եթե Կասպից ծովի հատակով կառուցվի «Անդրկասպյան» գազատարը, ինչին դեմ է ՌԴ-ը և կողմ են ԱՄՆ-ն ու ԵՄ-ը, ապա TANAP գազատարով դեպի ԵՄ կարող է ուղարկվել նաև միջինասիական երկրների գազը։ Բացի այդ, նոր գազատարների կառուցման դեպքում TANAP գազատարով տեսականորեն հնարավոր կդառնա Եվրոպային մատակարարել Իրանի, Իրաքի, Կիպրոսի, Իսրայելի, Եգիպտոսի, Կատարի գազը։ Ստացվում է, որ տեսականորեն հնարավոր է, որ Թուրքիայով դեպի ԵՄ ուղարկվի մոտ 10 երկրի գազ, որով և Թուրքիան կդառնա աշխարհի թերևս խոշորագույն գազային հանգույցը։ Սակայն այդպիսի արդյունքի հասնելու համար Թուրքիայից (Էրդողանից) պահանջվում է լավ հարաբերություններ պահպանել թե՛ էներգակիրներ արտահանող, թե՛ էներգակիրներ ներկրող երկրների հետ, ինչին որ ականատես չենք այս պարագայում։ Էրդողանի՝ նեոօսմանյան ու իսլամական աշխարհի առաջնորդ դիտարկվելու հավակնությունները հակասում են դրան, և հենց դա է պատճառը, որ Իսրայելը և Կիպրոսը չեն ցանկանում իրենց գազը դեպի ԵՄ ուղարկել ամենակարճ ճանապարհով՝ Թուրքիայի տարածքով։

Ռուս-թուրքական մերձեցումը որքանո՞վ կպահպանվի առաջիկայում։

Ինչպես քանիցս առիթ ունեցել ենք նշելու, վերջին շրջանում ՌԴ-Թուրքիա հարաբերություններին գերակայում են Պուտին-Էրդողան հարաբերությունները, և այդ մերձեցումը առաջին հերթին պայմանավորված է այս երկու անձերի գործոնով։ Հետևաբար ռուս-թուրքական մերձեցումը մեծ մասով կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ ՌԴ-ի ու Թուրքիայի ղեկին մնում են Պուտինն ու Էրդողանը։ Ստամբուլյան այդ հանդիպումը նրանց 22-րդ շփումն էր վերջին 2 տարում։ Բացի այդ, 2016թ․ ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած 39 ամսում Պուտինն ու Էրդողանը շփվել են 69 անգամ, որոնցից 24-ը եղել են հանդիպումներ, իսկ 45-ը՝ հեռախոսազրույցներ։ Սրանք խոսուն թվեր են և նրանց մերձեցման ցուցիչներ։ Երկու առաջնորդներին միավորում են շատ գործոններ և հատկապես Արևմուտքի դեմ միասնական ճակատ կազմելը և թույլ չտալը, որ Արևմուտքը և հատկապես ԱՄՆ-ը զբաղվի տարածաշրջանի խնդիրների կարգավորմամբ․ նրանց կարծիքով՝ այդ խնդիրների լուծմամբ պետք է զբաղվեն տարածաշրջանային տերությունները և ոչ թե արտատարածաշրջանային երկրները։

Չափազանց կարևոր է նաև այն, որ մի շարք հարցերում Պուտինն ու Էրդողանն առաջնորդվում են անձնական շահերով, ինչը հակասում է ՌԴ-ի ու Թուրքիայի պետական շահերին։ Այդ պատճառով եթե մի շարք հարցերի (S-400 համակարգեր, տիեզերական ու միջուկային ոլորտում Թուրքիային ՌԴ-ի ցուցաբերած աջակցություն և այլն) մենք նայում ենք ՌԴ-Թուրքիա հարաբերությունների պրիզմայով, ապա դրանք թվում են անտրամաբանական, մինչդեռ եթե նույն հարցերին նայում ենք Պուտին-Էրդողան հարաբերությունների պրիզմայով, ամեն ինչ ընկնում է իր տեղը։

Պուտինը գազատարի բացմանը նշեց, որ ռուս-թուրքական համագործակցությունը գնալով խորանում է՝ չնայած որոշ միջազգային խաղացողներ ամեն կերպ փորձում են խոչընդոտել դրան։ Ինչ էր ակնարկում։

Կարծում եմ, որ նա առաջին հերթին նկատի ուներ ԱՄՆ-ին, ով նախորդ տարեվերջին պատժամիջոցներ սահմանեց արդեն ավարտական փուլում գտնվող «Թուրքական հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների կառուցմանը մասնակից ընկերությունների նկատմամբ։ ԱՄՆ-ը ցանկանում է նվազեցնել ՌԴ-ից ԵՄ-ի գազային կախվածությունը, և վերոնշյալ երկու նախագծերը հակասում են դրան։ «Թուրքական հոսքի» պարագայում նկատենք, որ Թուրքիան, «կանաչ լույս» վառելով այդ նախագծի առջև, դրանով իսկ նպաստեց, որ Ուկրաինան զրկվի դեպի Թուրքիա ռուսական գազի տարանցիկ լինելու երկրի կարգավիճակից։ Նկատի ունեմ այն, որ նախկինում Թուրքիան ռուսական գազ ստանում էր թե՛ Սև ծովի հատակով անցնող «Երկնագույն հոսք» գազատարով, թե՛ «Արևմտյան» (Անդրբալկանյան) գազատարով․ վերջինս անցնում էր Ուկրաինայի, Ռումինիայի ու Բուլղարիայի տարածքներով ու հասնում էր Թուրքիայի եվրոպական հատված։ Բնական է, որ «Թուրքական հոսքի» կառուցմամբ Թուրքիային «Արևմտյան» գազատարով ռուսական գազի մատակարարումները դադարեցվում են, ինչը, մեղմ ասած, չի բխում Ուկրաինայի շահերից։

Թուրքիայի աշխարհքաղաքական դերը որքանո՞վ է մեծանումայս նախագծերի արդյունքում։

 Կարելի է ասել, որ Թուրքիան գործի կեսը կամ մի փոքր ավելին կատարել է՝ վերածվելու համար աշխարհի թերևս խոշորագույն գազային հանգույցի։ Նկատի ունեմ TANAP և «Թուրքական հոսք» գազատարների նախագծերի իրագործումը («Անդրկասպյան» գազատարի կառուցումը մեծ հաշվով կախված չէ Թուրքիայից)։ Ըստ էության՝ մնացել է հասնել երկու գազատարի կառուցման՝ Իրանից և Իսրայելից (Կիպրոսից)։ Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում, որ Իրանը սեփական գազը դեպի ԵՄ ուղարկի հենց իր տարածքով, ինչը հնարավոր 3 տարբերակներից մեկն է։ Թուրքական տարբերակից բացի, Իրանը կարող է դա անել նաև Հայաստանի/Վրաստանի և Իրաք/Սիրիա/Լիբանանի տարածքներով։ Ռուսական «Գազպրոմի» հայտնի դիրքորոշումը մինչ այս Հայաստանը բացառել է այդ տարբերակների թվից, և այս համատեքստում մենք ունենք պայքարելու տեղ։ Ինչ վերաբերում է 3-րդ ուղղությանը, ապա Իրանն ընտրել էր հենց այն․ 2011թ․ հուլիսին (Սիրիական հակամարտության մեկնարկից ամիսներ անց) ստորագրվել էր այսպես կոչված «շիական» գազատարի պայմանագիրը, որն անցնելու էր Իրաքի ու Սիրիայի տարածքներով։ Նաև սա էր պատճառը, որ Բաշար Ասադի հանդեպ Էրդողանի դիրքորոշումը շուտով փոխվեց, և Թուրքիան սկսեց ավելի բորբոքել Սիրիայի, ապա նաև Իրաքի հայտնի դեպքերը, ինչն իր հերթին բացառեց այդ գազատարի կառուցումը։ Փաստորեն Իրանին մնացել էր ընտրել միայն մեկ տարբերակ՝ Թուրքիա։

Թուրքիան հիմա էլ պայքարում է, որ Արևելյան Միջերկրածովում հայտնաբերված գազը դեպի ԵՄ ուղարկվի հենց իր տարածքով։ Բայց քանի որ, Թուրքիան բարդ հարաբերությունների մեջ է Իսրայելի, Կիպրոսի, Եգիպտոսի ու Հունաստանի հետ, որոշվել է այդ գազը ԵՄ ուղարկել EastMed գազատարով, որի երկարությունը կազմելու է 1900 կմ և արժենալու է մոտ 7 մլրդ եվրո։ Ընդ որում՝ գազատարն անցնելու է բավական խորը (3000 մ) տարածքներով և սեյսմիկ ակտիվ գոտով։ Մինչդեռ առավել պակաս ծախսատար «Իսրայել-Թուրքիա» գազատարի երկարությունը, որով կարող էր արտահանվել նաև կիպրական գազը, պետք է կազմեր 500-550 կմ։ Սակայն Թուրքիան չի հանձնվում, և վերջերս Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ նրա կնքած պայմանագիրը միտված էր հենց Թուրքիայի ծովային սահմանները ընդլայնելուն և այդպիսով EastMed գազատարի կառուցումը արգելափակելուն։ Ի դեպ, բացի իր տարանցիկ հնարավորությունները մեծացնելուց, Թուրքիան այդ գազատարների կառուցմամբ կդիվերսիֆիկացնի նաև իր գազամատակարարումները և կնվազեցնի ՌԴ-ի դերն իր գազային շուկայում։

Այդպիսով Թուրքիան էներգետիկ և աշխարհաքաղաքական առումներով զգալիորեն մեծացնում է իր դերը։ Սա կարող է հանգեցնել նաև նրան, որ Թուրքիան փորձի դառնալ իր տարածքով անցնող գազի վերավաճառող և էներգետիկ շանտաժի ենթարկել ԵՄ-ին։ ԵՄ-ը, տարված լինելով ՌԴ-ից իր գազային մեծ կախվածությունը նվազեցնելով, պետք է ուշադիր լինի, որպեսզի նույնատիպ, բայց արդեն տարանցիկ մեծ կախվածության մեջ չընկնի Թուրքիայից։

«Թուրքական հոսքի» նախագծի իրագործումը, իհարկե, ավելի է մերձեցնում Պուտինին ու Էրդողանին, սակայն հակված չեմ կարծել, թե այն Թուրքիայի համար մեծ հնարավորություններ է բացում ռուսական զենք գնելու և ռազմական այլ գործարքների մասով։ Բանն այն է, որ ՌԴ-ը մեծապես շահագրգռված է Թուրքիային զենքի մատակարարումներով, որոշ դեպքերում՝ նաև զենքի արտադրման տեխնոլոգիաների տրամադրմամբ ու համատեղ արտադրություն կազմակերպելով։ Սա նշանակում է, որ այդ ոլորտում Պուտինի կողմից չկան լուրջ խնդիրներ, որոնց լուծմանը կնպաստեր «Թուրքական հոսքը»։ Մյուս կողմից, չպետք է թերագնահատել «Թուրքական հոսքի» նախագծի կարևորությունը Պուտինի իմիջը փրկելու տեսանկյունից։ Հիշեցնեմ, որ Պուտինն ավելի վաղ առաջ էր քաշել «Հարավային հոսք» գազատարի նախագիծը, որում Թուրքիայի փոխարեն ներկայացված էր Բուլղարիան։ Վերջինս, սակայն (Արևմուտքի ճնշմամբ), հրաժարվեց այդ նախագծից, և Պուտինին օգնության հասավ Էրդողանը՝ առաջարկելով օգտվել Թուրքիայի տարածքից։ Արդյունքում, «Հարավային հոսքը» վերափոխվեց «Թուրքական հոսքի», և Թուրքիան հերթական անգամ հմտորեն օգտվեց Արևմուտք-ՌԴ դիմակայությունից՝ իր շահերն առաջ տանելու համար։ Մյուս կողմից էլ փաստորեն Էրդողանն Արևմուտքի աչքի առջև պարզերես արեց Պուտինին, որոշակի փրկեց նրան՝ թույլ չտալով մնալ ձեռնունայն ու ամոթահար վիճակում։ Անկասկած եմ համարում, որ այժմ թե՛ Պուտինը, թե՛ Էրդողանը «Թուրքական հոսքի» կառուցումը և շահագործման հանձնումը դիտարկում են որպես սեփական/միասնական հաղթանակ Արևմուտքի նկատմամբ։

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա