ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Լեհաստանի ռաբբիի կոշտ պատասխանը Պուտինին: Նախիջեւանի, Կարսի եւ Սուրմալու-Արարատի վերադարձի հարցը
January 2, 2020, 3:33 am
5074
Լուսանկարում՝ Պուտինը դասախոսություն է կարդում ԱՊՀ երկրների ղեկավարների համար
Լեհաստանի գլխավոր րաբբի Միխաիլ Շուդրիխը և Լեհաստանի հրեական կրոնական համայնքների միության նախագահ Կլարա Կոլոձեյսկա-Պոլտինը քննադատել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքն այն մասին, որ հիտլերյան Գերմանիայում Լեհաստանի նախկին դեսպան Յուզեֆ Լիպսկին «հակասեմիտ խոզ» էր: Շուդրիխը Պուտինի խոսքը մանիպուլյացիա էր անվանել և ասել, որ ԽՍՀՄ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսել է որպես հիտլերյան Գերմանիայի դաշնակից:
Նրանց նամակը հրապարակել է Rzech Pospolita հանդեսը: Նամակում նշված է, որ համատեքստից կտրված մեկ առաջարկի վրա հիմնվելով Լիպսկուն հակասեմիտ անվանելը ծայրահեղ անպատասխանատու քայլ է:
Հրեա գործիչները նշում են, որ Գերմանիայի ներկայիս իշխանությունները ճշմարտությունն են հայտնում այդ պատերազմի մասին, որ իրենց երկիրը տեղի ունեցած հանցագործն ու մեղավորն էր: Նրանք կոչ են անում Ռուսաստանի իշխանություններին նույնպես ազնիվ լինել:
Պուտինի հայտարարությունից հետո Լեհաստանի ԱԳՆ-ն կանչել էր Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևին: Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Մոլոտով-Ռիբենտրոպի պակտն անվանել է ռազմական դաշինք, որը Եվրոպան կիսել է ազդեցության երկու գոտիների:
Երկրորդ աշխարհամարտի թեման Ռուսաստանում ներկայում դարձել է Կրեմլի նոր «գաղափարախոսությունը» ռուսական աշխարհի եւ ուղղափառ միասնության հայեցակարգերի տապալումից հետո: Երկրորդ աշխարհամարտի մեկնարկն ազդարարող Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը հայտարարվել է ռուսական դիվանագիտության նվաճում, Պուտինն անձամբ դասախոսություններ է կարդում ՊՆ-ում, ԱՊՀ երկրների ղեկավարների համար: Այս վերջինն առավել քան հետաքրքիր է, նկատի առնելով այն տեսակետները, այդ թվում նույնիսկ այդ երկրների որոշ ղեկավարների կողմից, թե ինչ կապ ունեն այդ ժողովուրդները «հայրենական պատերազմի հետ»:
Մոսկվան այլոց դատապարտելով պատմությունը վերաշարադրելու հարցում, ինքը զբաղված է այդ նույն պատմության ագրեսիվ «վերաիմաստավորմամբ»: Երկրորդ աշխարհամարտի թեմայով գրեթե գրաքննություն է ԶԼՄ-ներում եւ հրատարակություններում, թեեւ ժամանակակից աշխարհում դժվար է «փակել» ոչ վաղ անցյալի լիարժեք փաստաթղթավորված իրադարձությունները:
Դրանք գնալով հայտնի են դառնում հանրային առավել լայն շերտերի, շատերին այդ թեման չի հետաքրքրում ընդհանրապես, եւ հարց է առաջանում՝ ինչի համար է այս տեղեկատվական-քաղաքական անհամարժեք ագրեսիվ ու երբեմն զավեշտալի արշավը մոսկովյան ժամկետանց վարչակարգի ու պրոպագանդայի կողմից: Գուցե ԽՍՀՄ-ը, Արեւելյան Եվրոպան վերահավաքելու գաղափարական հենք ստեղծելու համա՞ր, որպեսզի այդ ժողովուրդներին նաեւ «հիմնավորեն», թե ինչի եւ ում համար են միլիոնավոր զոհեր տվել:
Հայերի համար այդ պատերազմում ահռելի կորուստները գուցե իմաստավորված լինեին ռուս-թուրքական 1921 թ. պայմանագրի չեղարկման ու Հայաստանի օկուպացված շրջանների՝ Նախիջեւանի, Կարսի եւ Սուրմալու-Արարատի վերադարձի պարագային: Առավել եւս, որ հայերին նման խոստումներ կարծես թե տալիս էին՝ նրանց եվրոպական եւ այլ մարտադաշտերի մսաղաց ուղարկելուց առաջ:
Իսկ հրեաները երկրորդ աշխարհամարտից հետո իրականացրին իրենց երազանքը՝ պետականության ստեղծումը:
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ