ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

April 26, 2025, 2:03 pm

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

April 25, 2025, 12:13 am

Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին

April 24, 2025, 11:03 pm

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու

April 24, 2025, 1:40 pm

Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը

April 24, 2025, 1:02 pm

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

April 24, 2025, 10:17 am

Լավրովը ժամանեց Երևան

November 11, 2019, 1:08 am

2947

Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, երկօրյա պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում են Լավրովի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, ինչպես նաև այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:

Նշված է նաև, որ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները կմասնակցեն «Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը», բացի այդ ռուսաստանցի հյուրը զրույց-քննարկում կունենա Դիվանագիտական դպրոցի սաների և Հայաստանի տարբեր բուհերի ուսանողների հետ:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով` թե՛ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օրերս կատարած հայաստանյան այցը, որն, ի դեպ, դարձյալ առաջինն էր թավշյա հեղափոխությունից հետո, թե՛ Լավրովի այս այցը վկայում են, որ հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգանում են, և անհիմն էին այդ դատողությունները, որ հայաստանյան հեղափոխությունը կարող է վնասել Կրեմլի հետ հարաբերություններին:

«Նախկին երկու նախագահների կողմնակիցները ջանք ու եռանդ չեն խնայել այս մեկուկես տարվա ընթացքում թունավորելու համար հայ-ռուսական հարաբերությունները՝ փորձելով այդ հարաբերություններում գործոն դարձնել Ռոբերտ Քոչարյանի և նաև նախկին իշխանության այլ ներկայացուցիչների դեմ հարուցված քրեական գործերը՝ հասնելու համար ինդուրգենցիայի։ Բայց, ակնհայտորեն Հայաստանի իշխանություններն անդրդվելի մնացին իրենց դիրքորոշումներում, որևէ այլ քայլ չիրականացրին, իսկ Ռուսաստանի այն շրջանակները, որոնք հույս էին փայփայում, որ այս մեկուկես տարվա ընթացքում կկարողանան խլել Նիկոլ Փաշինյանի ձեռքից իշխանությունը, նույնպես տապալվեցին մի քանի կոնտրհեղափոխական դիրքերում, և այժմ Ռուսաստանին ոչինչ չի մնում, քան կառուցել իր հարաբերությունները Հայաստանի հետ, որովհետև ՌԴ-ի համար արժեք ներկայացնում են ոչ թե Հայաստանի իշխանությունները, որևէ շրջանի իշխանությունները, այլ Հայաստանի դիրքն ու վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ», - ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Լավրովի այցին ընդառաջ պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Լավրովը Երևանում քննարկելու է երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ ու ԱՊՀ գծով, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցներում ու հարթակներում արտաքին քաղաքական փոխգործակցությունը, ինչպես նաև նախատեսվում է ստորագրել Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների 2020-2021թթ․ ծրագիրը:

Բացի այդ, հաղորդագրությունն ընդգծում է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվ դերակատարությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում, այս հարցում կողմերին ցուցաբերվող աջակցությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, իսկ կարգավորման գործընթացը գտնվում է նախագահի ուշադրության կենտրոնում:

«Մեր խորին համոզմամբ, հակամարտությունը պետք է կարգավորվի միայն քաղաքա-դիվանագիտական և կողմերի միջև երկխոսության ճանապարհով: Կարծում ենք, որ քաղաքական կամքի առկայության դեպքում դիվանագիտական ջանքերը վաղ թե ուշ թույլ կտան առաջընթաց արձանագրել և հասնել փոխզիջման», - ասված է հաղորդագրության մեջ:

Այցին ընդառաջ Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել նաև «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը․ «Երևանի վարած արտաքին քաղաքականությունը կրում է հավասարակշռված, պատասխանատու բնույթ: Բազմակողմանի հարաբերությունների պարագայում օբյեկտիվորեն կարող են առաջանալ որոշակի հարցեր, որոնց վերաբերյալ ի հայտ են գալիս տարընթերցումներ: Գլխավորը, որ մենք հայ ընկերների հետ միասնական ենք դրանք կառուցողական ճանապարհով լուծելու, փոխընդունելի լուծումների հասնելու անհրաժեշտության մեջ», ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Նյութի աղբյուր. azatutyun.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա