ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանը պատասխանատու քաղաքականություն է վարում. Սերգեյ Լավրով

November 9, 2019, 4:21 pm

3717

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստան: Այցի նախօրեին նա բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքսին:

- Հարգելի պարոն Լավրով, չնայած հրապարակային հայտարարություններին, ռուսական լրատվամիջոցներում եւ փորձագիտական շրջանակներում հաճախ կարելի է հանդիպել դատողություններ առ այն, որ Ռուսաստանի ղեկավարությունը որոշակի «անվստահությամբ» է վերաբերվում Հայաստանի նոր իշխանություններին: Մեր երկրների հարաբերություններում կա՞ն արդյոք հարցեր կամ թեմաներ, որոնք իսկապես անհանգստացնում են Ռուսաստանի ղեկավարությանը:

- Իսկապես, 2018-ին ռուս-հայկական հարաբերությունները զարգանում էին Հայաստանում լուրջ ներքաղաքական փոփոխությունների ֆոնին:

Հարկ է նշել, որ ՀՀ նոր իշխանությունները, վարչապետ Ն.Վ.Փաշինյանի գլխավորությամբ, ցուցաբերեցին լուրջ տրամադրվածություն համապարփակ դաշնակցային հարաբերությունների եւ համագործակցության ընդլայնման ամրապնդման ուղղությամբ, ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն ձեւաչափերի շրջանակներում: Բարձրագույն եւ բարձր մակարդակով քաղաքական երկխոսության բարձր դինամիկան, միջգերատեսչական եւ միջխորհրդարանական կապերի ինտենսիվությունը դրա վկայությունն են: Այս տարի տեղի են ունեցել Ն.Վ.Փաշինյանի 4 հանդիպումները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի հետ: Նույնքան էլ՝ Ռուսաստանի Կառավարության նախագահ Դ.Ա.Մեդվեդեւի հետ: Կառուցողական, վստահելի բնույթ կրող ռուս-հայկական բարձր մակարդակի երկխոսությունը նպաստում է երկկողմ օրակարգում առանցքային հարցերի արդյունավետ լուծմանը, թույլ է տալիս հիմքեր ձեւավորել ապագայի համար:

Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերը. նրա մասնաբաժինը Երեւանի արտաքին առեւտրում կազմում է ավելի քան 26%: Օտարերկրյա բոլոր ներդրումների 45%-ը բաժին է ընկնում մեր երկրին: Իրականացվում են մի շարք լայնածավալ համատեղ ծրագրեր: Հանրապետությունում գործում են ռուսական կապիտալով ավելի քան 2 հազար ձեռնարկություններ: Առաջընթաց է ապրում միջտարածաշրջանային համագործակցությունը: Խորանում են մարդկանց շփումները, փոխանակումները մշակույթի, կրթության, գիտության ոլորտներում:

Իհարկե, այդպիսի ծավալի եւ բազմակողմանի հարաբերությունների պարագայում օբյեկտիվորեն կարող են առաջանալ որոշակի հարցեր, որոնց վերաբերյալ ի հայտ են գալիս տարընթերցումներ: Գլխավորը, որ մենք հայ ընկերների հետ միասնական ենք դրանք կառուցողական ճանապարհով լուծելու, փոխընդունելի լուծումների հասնելու անհրաժեշտության մեջ: Առաջացող խնդիրների կարգավորման համար մենք ձեւավորել ենք արդյունավետ մեխանիզմներ: Ռուս-հայկական հարաբերությունների ապագային նայում ենք լավատեսորեն:

- Հայաստանի ղեկավարները հայտարարում են, որ փորձում են «չխաղալ» մեր տարածաշրջանում գերտերությունների հակասությունների վրա, այլ, ընդհակառակը, ստեղծել պայմաններ դրանց հարթեցման համար: Որքանո՞վ հաջող եք համարում այդ փորձերը:

- Մեր կարծիքով՝ Երեւանի վարած արտաքին քաղաքականությունը կրում է հավասարակշռված, պատասխանատու բնույթ: Նշում ենք հայ ընկերների՝ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունն ու դաշնակցային հարաբերությունները պահպանելու եւ ամրապնդելու, հետխորհրդային տարածքում տարբեր բազմակողմ միավորումներին եռանդուն մասնակցության հակվածությունը:

ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայումս բավականին հետաքրքրված եւ արդյունավետ նախագահությունը դրա ցայտուն հաստատումն է: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Մոսկվան եւ Երեւանը համատեղ աշխատում են հավաքական անվտանգության ուժերի եւ միջոցների ներուժի հետեւողական ավելացման վրա: Հայ գործընկերների հետ մենք նաեւ ձգտում ենք առավելագույնս ներգրավել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծամասնությանը միավորող ԱՊՀ-ի զգալի հնարավորությունները:

- Ինչպե՞ս կգնահատեիք սիրիական հարցի կարգավորման քաղաքական գործընթացը

- Վերջին շրջանում այդ ուղղությամբ հնարավոր եղավ հասնել բավականին էական առաջընթացի: Առաջատար դերն այստեղ, անշուշտ, պատկանում է Աստանայի ձեւաչափին (Ռուսաստան, Թուրքիա, Իրան): Այդպես, հոկտեմբերի 30-ին Ժնեւում բացվեց սիրիական Սահմանադրական կոմիտեի առաջին նիստը, որում մասնակցում են կառավարության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Հիշեցնեմ, որ դրա ստեղծման մասին որոշումն ընդունվել է Սոչիում 2018թ.-ի հունվարին անցկացված սիրիական ազգային երկխոսության Կոնգրեսի արդյունքներով: Առաջին անգամ հնարավոր դարձավ գործարկել ուղիղ միջսիրիական ուղիղ երկխոսություն այն հարցերի շուրջ, որոնք կապված են Սիրիայի Արաբական Հանրապետության Հիմնական օրենքի հետ: Հիմա սիրիացիները պետք է ինքնուրույն, առանց որեւէ միջամտության, առանց արտաքին ճնշումների կամ արհեստական ժամկետներ պարտադրելու պայմանավորվեն համապատասխան հարցերի ամբողջ շրջանակով:

Այդ երկրում առկա իրավիճակի տեսանկյունից նշեմ Սոչիում հոկտեմբերի 22-ին Վ.Վ.Պուտինի եւ Ռ.Թ.Էրդողանի անցկացված բանակցությունների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածություններն այն միջոցների մասին, որոնք միտված են իրավիճակի լիցքաթափմանը Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արեւելքում: Ռուս-թուրքական հուշագիրը կարեւոր քայլ դարձավ Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգման գործում:

Անշուշտ, սիրիական ճգնաժամի վերջնական կարգավորման բաղկացուցիչ մաս կոչված է դառնալու Սիրիայի վերադարձը «արաբական ընտանիք»: Խոսքն Արաբական պետությունների լիգայում Սիրիայի անդամակցությունը վերականգնելու մասին է: Այս հարցը, մեր կարծիքով, վաղուց է հասունացել:

Քաղաքական «ուղու» առաջընթացի ֆոնին աճում է միջազգային հանրության ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ առանց որեւէ նախապայմանների բոլոր սիրիացիներին համակողմանի մարդասիրական օգնություն ցուցաբերելու առումով: Մենք գնահատում ենք հայկական կողմի ավանդը, որը մարդասիրական օգնություն է տրամադրում Սիրիային, աշխատանքներ է իրականացնում պայթուցիկ նյութերի ականազերծման եւ ոչնչացման ուղղությամբ, ինչպես նաեւ բժշկական օգնություն է տրամադրում: Մենք մեր հայ գործընկերների հետ համատեղ մարդասիրական գործողությունների փորձ ունենք: Համոզված եմ, որ պետք է շարունակենք այդ պրակտիկան:

Ռուսաստանն իր հերթին նույնպես ակտիվորեն նպաստում է Սիրիայում հումանիտար խնդիրների լուծմանը: Խմեյմիմ ավիակայանում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնն ամենօրյա հիմքով պարենամթերք եւ առաջին անհրաժեշտության իրեր է մատակարարում երկրի տարբեր մասեր: Ռուսաստանցի սակրավորները ականազերծել են բազմաթիվ բնակավայրեր եւ կարեւոր ենթակառուցվածքային օբյեկտներ:

- Վերջին 1.5 տարվա ընթացքում շփման գծում եւ միջպետական սահմանում արձանագրվող լարվածության որոշակի նվազումը չի նպաստել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցություններում համարժեք առաջընթացի: Եթե ավելի լայն նայենք հարցին, արդյո՞ք հնարավոր եք համարում հակամարտության կարգավորումն այն պայմաններում, երբ բանակցությունների ողջ ընթացքում Ադրբեջանը երբեւէ հրապարակային հայտարարություն չի արել այն մասին, որ պատրաստ է ընդունել հանրաքվեի արդյունքները, որը, միջնորդների առաջարկության համաձայն, նախատեսվում է անցկացնել Լեռնային Ղարաբաղում` քաղաքական կարգավիճակը որոշելու համար:

- Մենք ողջունում ենք հարաբերական կայունության պահպանումը սահմանին եւ շփման գծում: Մենք կարծում ենք, որ լարվածության հետագա նվազումը կարող է նպաստել բանակցային գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցին, ապա այն ամենադժվարներից է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն:

- Վերջերս լրացավ Շվեյցարիայում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման 10-ամյակը, որին դուք ներկա էիք եվրոպական եւ ամերիկյան դիվանագիտության ղեկավարների հետ միասին։  Հնարավոր համարո՞ւմ եք Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերակենդանացումը առանց այն ղարաբաղյան կարգավորման հետ կապակցելու եւ արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է դրանում դեր խաղալ:

- Ռուսաստանը կարեւոր դեր է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ապասառեցմանը այդ գործընթացի ակտիվ փուլում՝ 2007-2009 թվականներին:

Արդյունքը եղավ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Սլովենիայի Արտաքին գործերի նախարարների եւ ԵՄ Արտաքին  գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի ներկայությամբ երկու երկրների միջեւ «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների ստորագրումը։

Փաստաթղթերը ներառեցին երկու կողմերի համար զգայուն հարցեր՝ արձանագրությունների կատարման «որեւէ նախապայմանի բացակայության» մասին դրույթը եւ արձանագրությունները տարածաշրջանում իրադրության կարգավորմանն ուղղված ընդհանուր ջանքերի համատեքստում իրագործելու անհրաժեշտության մասին կետը:

Մեկնաբանելով արձանագրությունների ստորագրման արդյունքները՝ ես մեր երկրի անունից հայտարարել էի, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել այդ գործընթացին Հայաստանի եւ Թուրքիայի հետ համագործակցության ծրագրերի հետագա իրականացման միջոցով, առաջին հերթին՝ էներգետիկայի եւ տրանսպորտային-հաղորդակցական ոլորտներում:

Հայ-թուրքական կապերի կարգավորումը, նախ եւ առաջ, Երեւանի եւ Անկարայի երկկողմ օրակարգի հարց է: Ցավոք, այս փուլում մեր գործընկերներին առայժմ չի հաջողվում հասնել դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը: Հույս ունենք, որ Հայաստանն ու Թուրքիան կշարունակեն աշխատել այդ ուղղությամբ։ Կարծում ենք, որ նման հնարավորությունը պահպանվում է։ Մեր կողմից պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին։ Առավել եւս, որ հայ-թուրքական առկա տարաձայնությունների շուտափույթ կարգավորումը կծառայեր Անդրկովկասում ընդհանուր քաղաքական մթնոլորտի առողջացմանը, այնտեղ անվտանգության եւ կայունության ամրապնդմանը։

Նյութի աղբյուր. mediamax.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա