ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Հայկ Հարությունյանը ԱԺ հանձնաժողովում ասել էր, որ Մարտի 1-ին դիպուկահար է եղել և վնասազերծել է ինչ-որ մեկին

September 27, 2019, 8:15 pm

3472

2008-2009 թվականներին գործող՝ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը Factor.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ կասկածներ չի՞ ունեցել, որ ժամանակին հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը կեղծված են եղել, ինչպես պնդում է ՀՔԾ-ն՝ ըստ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին ներկայացված մեղադրանքի, ասաց. «Հանձնաժողովը չէր կարող կասկածել, հանձնաժողովը պետք է դիմեր պետական մարմիններին, և պետական մարմինները պետք է պատասխանեին սահմանված ժամկետում»։

Հստակեցմանը՝ նշանակո՞ւմ է, արդյոք, որ Մարտի 1-ի գործով ԱԺ հանձնաժողովի զեկույցները նույնպես արժանահավատ չեն, եթե հիմնվել են այդ փաստաթղթղերի վրա, Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Դիմել ենք հրապարակային, պատասխանը ստացել ենք։ Հանձնաժողովը լիազորված չէր քննելու՝ դա այդպե՞ս է, թե՞ այդպես չէ։ Եղել են փաստեր, որ մենք մերժել ենք։ Եթե հիշում եք, Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում զենք գտնվեց, ներարկիչներ, թմրանյութեր։ Պետական տեսակետն այն էր, որ դա ցուցարարներինն է, հանձնաժողովը դիմեց և պահանջեց հիմքերը՝ մատնահետքեր, փորձաքննության արդյունքներ, և մեզ բավարար տեղեկություն չտրվեց: Ապա հանձնաժողովը հրապարակային հայտարարեց, որ պաշտոնական տեսակետը, թե դա պատկանում է ցուցարարներին, հիմք չի հանդիսանում։ Չընդունեցին այդ վարկածը, որովհետև ապացույցներ չկան»։

Ըստ Նիկոյանի՝ ԱԺ հանձնաժողովը հանգել էր եզրակացության, որ Մարտի 1-ին արտակարգ դրությունը Ռոբերտ Քոչարյանը պետք է անգամ 2 ժամ շուտ հայտարարեր։

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, որին օրեր առաջ մահացած գտան, ԱԺ հանձնաժողովում հայտարարել էր, որ մարտի 1-ին դիպուկահար է եղել։ «Նպատակաուղղված կրակոցներ  տեղի չեն ունեցել՝ բացառությամբ դիպուկահարի, թեկուզ դրա իրավական հիմքերը կային»,- ասել էր Հայկ Հարությունյանը։

Հարցին՝ սա նշանակո՞ւմ է, որ Հայկ Հարությունյանը ստիպված էր լինելու դատարանում նոր բացահայտումներ անել, Նիկոյանը պատասխանեց. «Այո՛, այդ պատասխանում եղել է, որ նա վնասազերծել է ինչ-որ մեկին: Դիպուկահարը վնասազերծել է ինչ-որ մեկին, որը կրակել է Լեո փողոցի վրա կանգնած Ներքին զորքերի ուղղությամբ։ Վնասազերծել է նրան, որը վիրավոր վիճակով փախել է։ Որևիցե պետական մարմին դիպուկահարի լինելը չի հերքել»։

Քննչական կոմիտեն օրերս հայտարարեց, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար: Խոսքը  զինվորականներին բնակարանների հատկացման գործով չարաշահման մասին է։ Հարցին՝ սա նշանակո՞ւմ է, որ անգամ ՀՀԿ վերնախավը չի խորշել կեղծիքներից ու կոռուպցիայից, կուսակցության գործադիր մարմնի անդամը հայտարարեց. «Դա չի նշանակում: Սա նշանակում է քաղաքական հայտարարություն։ Վիգեն Սարգսյանը մաքրամաքուր տղա է։ Հազար մարդու գումարես, նրա ինտելեկտը չունի։ ՀՔԾ-ն ավելի լավ քաղաքական հայտարարություններ է անում, քան քաղաքական գործիչները: Ցավում եմ, որ ՀՔԾ-ն մտել է քաղաքական հայտարարությունների դաշտ»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան

Նյութի աղբյուր. factor.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա