ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Անսպասելի հրաժարական. ինչպիսի՞ «անակնկալ» Հայաստանին
September 11, 2019, 8:14 pm
3891
Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնին պաշտոնանկ անելու մասին: Թրամփը հայտարարել է, որ կտրականապես համաձայն չէ նրա մի շարք մոտեցումների հետ, ընդ որում ոչ միայն ինքը, այլ նաեւ աշխատակազմի զգալի մասը:
Հատկանշական է, որ Թրամփի այդ թվիթերյան գրառմանը զուգահեռ, հրաժարականի վերաբերյալ գրառում է արել Բոլթոնը, փաստացի խոսելով այն մասին, որ հրաժարականի մասին Թրամփին հայտնել է ինքը: «Երեկ ես հայտնեցի իմ հրաժարականի մասին, եւ նախագահ Թրամփը ասաց՝ եկ այդ մասին խոսենք վաղը», սեպտեմբերի 10-ին իր թվիթերյան էջում գրառում է արել Ջոն Բոլթոնը:
Բոլոր դեպքերում, նախաձեռնությունը եկել է Թրամփից, թե Բոլթոնից, ակնառու է, որ հրաժարականի հիմքը անհամաձայնությունն է, ամենայն հավանականությամբ իրանյան թեմայի շուրջ: Բոլթոնը, որ ընդհանրապես դիտվում էր Թրամփի վարչակազմի եւ ամերիկյան քաղաքականության «բազեներից», Թրամփի արտաքին քաղաքականության համատեքստում համարվում էր Իրանի հանդեպ կոշտ դիրքորոշումների «կնքահայր»:
Ի դեպ, հատկանշական է, որ Բոլթոնի հրաժարականի մասին է հայտարարվում մի շրջափուլում, երբ հնչել են ամերիկա-իրանյան հնարավոր բանակցության վերաբերյալ հայտարարություններ, թե իրանցի, թե ամերիկացի դիվանագետների շուրթերից: Ավելին, Բոլթոնի հրաժարականի մասին տեղեկությունից կարճ ժամանակ առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ խոսվում է Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի շրջանակում Թրամփ-Ռոհանի հանդիպման հնարավորության մասին:
Օրինակ, այդ մասին գրառում էր արել արեւելագետ Արմեն Պետրոսյանը. «Ասում են՝ ԱՄՆ և ԻԻՀ նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են․ դրանք իրականացվել են ստվերային պայմաններում՝ Սպիտակ տան նախաձեռնությամբ։ Ենթադրվում է, որ Դոնալդ Թրամփն ու Հասան Ռուհանին դեմ առ դեմ հանդիպելու են սեպտեմբերի վերջին Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի ԳԱ հերթական նստաշրջանի շրջանակներում», գրել էր նա:
Եթե տեղեկությունները եւ խոսակցությունները հավաստի են, ապա այդ ֆոնին առավել քան հետաքրքիր է ստացվում Բոլթոնի պաշտոնանկությունը: Չի բացառվում, որ «մավրն արել է իր գործը եւ մավրը կարող է հեռանալ»:
Այսինքն, Բոլթոնի քաղաքական կոշտ գիծը Իրանի ուղղությամբ դիտարկվել է փակուղային, բերևելով պաշտոնանկության, կամ էլ Բոլթոնի կոշտ գիծը տվել է իր արդյունքը, եւ Թեհրանն ի վերջո սեղմվող օղակի պայմաններում համաձայնել է գնալ բանակցության ԱՄՆ համար նախընտրելի միջավայրի շրջանակում:
Ի վերջո, Դոնալդ Թրամփն էլ նախագահի պաշտոնը ստանձնելուց եւ միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո հայտարարում էր, որ իր նպատակը նոր բանակցությունն է, արդեն այլ պայմանով:
Թրամփը Բոլթոնի կոշտ գծով հասե՞լ է իր նպատակին: Այդ կանխավարկածի դեպքում Բոլթոնի հրաժարականը կարող է լինել ժեստ Իրանի քաղաքական ղեկավարությանը, դա իրանական հանրության համար ներկայացնելով որպես դիվանագիտական հաջողություն:
Միաժամանակ հնարավոր է, որ ԱՄՆ նախագահը այդ գործընթացը փաթեթով կփորձի մատուցել ամերիկյան հանրությանը՝ արդեն 2020 թվականի նախագահի ընտրությանն իր վերընտրության նպատակի համատեքստում:
Եթե Բոլթոնի հրաժարականը բերի ամերիկա-իրանյան լարվածության թուլացման, ապա դա անշուշտ կհանգեցնի թե մերձավորարեւելյան, թե կովկասյան ռեգիոնալ նոր իրավիճակի:
Մյուս կողմից, հայ-ամերիկյան երկխոսության տեսանկյունից Երեւանը կարծես թե լավ հաղորդակցություն էր հաստատել հենց Բոլթոնի հետ, եւ այդ իմաստով հետաքրքիր է, արդյոք նրա պաշտոնանկությունն անակնկալ էր Հայաստանի համար, եւ ինչպիսի՞ անակնկալ: Հատկապես որ սեպտեմբերի վերջին սպասվում է նաեւ Հայաստանի վարչապետի այցը ԱՄՆ՝ ՄԱԿ ԳԱ նստաշրջանի առիթով:
Նյութի աղբյուր. lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ