ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Նուբարաշենի բանտում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները բանտի ներսում կազմակերպել են «Նորագյուղցի Նվերիկը», «Վաչիկը», իսկ դրսում՝ «Կոկոն»

September 9, 2019, 7:26 pm

3527

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության մայոր Հովհաննես Պողոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում զանգվածային անկարգություններ կատարելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա սեպտեմբերի 5-ին, ժամը 15։30-ի սահմաններում Նուբարաշենի բանտում իրենց պատիժը կրող դատապարտյալներ՝ «Նորագյուղցի Նվերիկ» մականվամբ Ն. Կ-ն, «Վաչիկ» մականվամբ Վ. Գ.-ն, ովքեր կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ ընդունված են որպես «զոն նայողներ», Նուբարաշենի բանտում կազմակերպել են զանգվածային անկարգություններ։ «Նորագյուղցի Նվերիկն» ու «Վաչիկը» հայտարարել են հանցավոր աշխարհում, այսպես կոչված, «Պռագոն», որ իրենք այլևս չեն համարվում «զոն նայողներ», չեն աջակցելու բանտի աշխատակիցների և կալանավորված անձանց ու դատապարտյալների միջև առաջացած խնդիրների լուծմանը։ Նրանք հրահանգել են բանտի աշխատանքներում ներգրավված սնունդ բաժանող դատապարտյալներին, որպեսզի նրանք իրենց պարտականությունները չիրականացնեն, որից հետո մյուս կալանավորված անձանց ու դատապարտյալներին հրահանգել են բանտույմ իրականացնել զանգվածային անկարգություններ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նուբարաշենի բանտի 3-րդ և 4-րդ մասնաշենքերում գտնվող մի քանի խցերի կալանավորներ ու դատապարտյալներ «զոն նայողների» հրահանգի հիման վրա սկսել են կատարել զանգվածային անկարգություններ, մասնավորապես, ոչնչացնելու և վնասելու եղանակով սկսել են վնասել խցերի դռներին և կերակրադռնակներին՝ կոտրելով այն, իսկ 18։00-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում խցերից վառվող առարկաներ են նետել բանտի պահպանության տարածք, ինչի հետևանքով խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մարելու նպատակով օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայւթյան հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր էլ կրակը մեկուսացրել ու մարել են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն ժամանակահատվածում Նուբարաշենի բանտի մերձակա տարածքում հավաքվել են մոտ 30-ից ավելի ավտոմեքենաներ, և 100-ից ավելի անձինք, որենց մեջ է եղել Նուբարաշենի բանտի նախկին դատապարտյալ, «Դատապարտյալների հիվանդանոց»-ի»՝ ժողովրդի լեզվով ասած՝ «ЦБ»-ի «զոն նայող», «Կոկո» մակաբնմաբ Կ. Հ-ն։ Բանտի աշխատակիցները, տեսնելով, որ կուտակումներն ավելանում է, ահազանգում են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից ժամանում է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծվ տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ։ Հավաքվածները, տեսնելով ժամանած ոստիկաններին, ավտոմեքենաներով հեռանում են հիմնարկի տարածքից։ Նույն օրը, ժամը 21;00-ի սահմաններում Նուբարաշենի բանտում, կարծես, արշալույսները խաղաղվում են։ Ժամանում է կալանավայրերի վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը, ով օպերատիվ խմբերի հետ կարողանում են դադարեցնել զանգվածային անկարգությունները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրի զննությամբ պարզվել և հիմնվավորվել է, որ դիտավորյալ կոտրել են Նուբարաշենի բանտի մի քանի խցերի մուտքի դռների փականները, էլեկտրական մալուխների պաշտպանիչ պատյանների որոշ հատվածներ, ինչպես նաև մի քան խցերի պատուհանների ապակիներ։ Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեկան գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով։ Արդեն Էրեբունու քննիչները, կատարելով քրեական գործի նախաքննություն, օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ վերը նշված անկարգություններն ուղղորդված են եղել Նուբարաշենի բանտին հարակից տարածքում հավաքված մի խումբ անձանց, այդ թվում՝ «Կոկոյի» կողմից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նյութի աղբյուր. shamshyan.com

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա