ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Գիշերային ամոթալի միջադեպից 6 տարի անց
September 4, 2019, 2:27 am
3774
Այսօր սեպտեմբերի 3-ն է. 6 տարի առաջ Սերժ Սարգսյանը գիշերը հրաժարվեց Հայաստանի եվրասոցացումից եւ հայտարարեց Եվրասիական միություն մտնելու մասին: 6 տարի անց Հայաստանը չի կարողանում դուրս գալ եվրասիական ճահճից, էլ ավելի խորը խրվելով՝ չնայած թավշյա հեղափոխությանը:
Բավարար է միայն աչքի անցկացնել այսօրվա նորությունները՝ ողջ պատկերը տեսնելու համար:
Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասում է, որ վարորդական իրավունքի մասին ռուսական օրենքը խտրական է Հայաստանի հանդեպ: Նա ասում է, որ 3 տարի է Հայաստանին չի հաջողվում համոզել Ռուսաստանին իր օրենքում մի բառ ավելացնել՝ Հայաստան, եւ հանել բոլոր հարցերը: Այսինքն, չնայած ԵԱՏՄ կանոնակարգումներին՝ Ռուսաստանը չի ճանաչում հայկական վարորդական իրավունքները:
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը զգուշացնում է, որ 2020 թվականի հունվարից ԵԱՏՄ-ում Հայաստանի մաքսային արտոնությունները կորցնում են ուժը եւ պետք է պատրաստ լինել թանկացումներին: Նա ասում է, որ մաքսատուրքերի բարձրացումը կչեզոքացնի վերջին 2-3 տարիների տնտեսական աճն ու եկամուտների աճը:
Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը փորձում է Իրանից Հայաստան գազի մատակարարման սխեմաներ մտածել, որ «Ռուսաստանի ու այլ հարեւանների խանդը չառաջացնի»: Դրա համար նա համաձայն է անգամ սվոփով գազ ստանալ Թուրքմենստանից՝ փաստացի խոստովանելով, որ Ռուսաստանը չի ցանկանում Իրանին մոտ թողնել հայկական գազային շուկային:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վարդան Տողանյանը հաստատում է, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի է, եւ Մոսկվան նրան չի հանձնի Հայաստանին: Ինչ վերաբերում է Միհրան Պողոսյանին, Մոսկվան դեռ վերջնականապես չի որոշել՝ արտահանձնել նրան, թե ոչ:
2019 թվականի հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից դրամական փոխանցումների արտահոսքն աճել է գրեթե 2 անգամ՝ կազմելով 126 մլն 400 հազար ԱՄՆ դոլար, իսկ արտերկրից Հայաստան փոխանցվող գումարների ծավալը կրճատվել է մոտ 1.4 տոկոսով, հայտնում է Կենտրոնական բանկը: Դեպի Ռուսաստան դրամական փոխանցումների ծավալն աճել է 7 տոկոսով, իսկ դեպի ԱՄՆ փոխանցումների ծավալն աճել է 2.4 անգամ։ Ինչպես պարզաբանում է Կենտրոնական բանկն՝ արտահոսքի աճը հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաների ծավալների ներմուծման աննախադեպ շարունակական աճով:
Հայկական լրատվամիջոցները գրում են, որ Վլադիմիր Պուտինը մտադիր է հոկտեմբերի 1-ին Հայաստան այցի ժամանակ բանտում տեսակցել Ռոբերտ Քոչարյանին: Լրատվամիջոցներն ակնարկում են նաեւ, որ եթե Պուտինի պայմանները չբավարարվեն, ԵԱՏՄ վեհաժողովը կարող է տեղափոխվել Մոսկվա:
Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ «մենք միշտ համարել ենք Ռուսաստանին մի ուժ, որ եվրոպական արժեքները ներդրել է մեր տարածաշրջանում»։
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ