ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
ՄԻԱԿ ԻՐԱԿԱՆ ԱՅԸՆՏՐԱՆՔԸ
August 19, 2019, 3:38 pm
4978
Սամվել Բաբայանի դեմ տեղեկատվական պատերազմը նոր թափ է ստանում:
Արցախում սպասվող ընտրություններին ընդառաջ, Արցախի հեռացող իշխանությունն առաց միջոցների միջև խտրություն դնելու իր տեղեկատվական բոլոր միջոցներն օգտագործում է մարտական գեներալին անվանարկելու ու վարկաբեկելու համար: Հատկանշական է, որ որևէ այլ հավանական թեկնածուի դեմ նման քաղաքականություն չի վարվում: Սա ցույց է տալիս, որ բոլորի և առաջին հերթին Բակո Սահակյանի ու իր մերձավորների համար պարզ է, որ գործող ապօրինի իշխանության միակ այլընտրանքը Սամվել Բաբայանն է: Ակնհայտորեն անդեմ Մասիս Մաիլյանի և գերկոռումպացված Արայիկ Հարությունյանի կերպարների ,,ռասկռուտկան,, ամենայն հավանականությամբ ցանկալի արդյունքների չի հանգեցնում ուստի սեփական կաշին ու թալանածը փրկելու համար ամեն կերպ իրենց իշխանությունը վերարտադրել փորձող իշխանագողերը փորձում են օգտագործել իրենց զինանոցի վերջին զենքը՝ զրպարտությունը:
Ովքե՞ր են գրում Սամվել Բաբայանի դեմ: Անզեն աչքով անգամ կարելի է տեսնել, որ պատվիված հերյուրանքների հեղինակները, կամ անդեմ սոցցանցային ֆեյքեր են, կամ իրենց լրագրող հորջորջող ծախու գրչակներ, ովքեր մի քանի գռոշով մեկ օրում մի քանի տրամագծորեն իրարամերժ նյութեր են հրապարակում: Սամվել Բաբայանի հստակ, հավասարակշիռ հարցազրույցներն ու իր գրասենյակի դիպուկ, թիրախային պատասխանները կարողանում են չեզոքացնել ապատեղեկատվությունն ու հերյուրանքները, ուստի այս պահին դրանց անդրադառնալը նպատակահարմար չեմ համարում:
Այս ֆոնի վրա չափազանց ուրախալի է Ազատամարտիկների Դաշինքի կեցվածքը: Այս կառույցում միավորված հարյուրավոր մարտական հրամանատարներն ու ազատամարտիկները չերկնչեցին բացահայտորեն սատարել իրենց մարտական ընկերոջն ու հրամանատարին և իմ ունեցած տեղեկատվության համաձայն պատրաստվում են իրենց ողջ ներուժն օգտագործել գալիք ընտրություններում Սամվել Բաբայանին ու նրա նորաստեղծ կուսակցությանն օժանդակելու համար: Արցախի ազատությունը զենքով կռած մարտիկները պատրաստվում են արդեն որպես Քաղաքացիներ, քաղաքացիական գործիքներով, ամրագրել իրենց հաղթանակը:
Կարծում եմ արդեն ժամանակն է, որ նրանց օրինակին հետևեն նաև Բաբայանի մյուս մարտական ընկերները: Մենք տեսել ենք, որ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԵՐԲ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ:
Վահրամ Ամատունի (ազատամարտիկ)
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ