ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
«Հավաստի տվյալներ կան, որ Փաշինյանը որոշում է ընդունել ձերբակալելու Սերժ Սարգսյանին». Հայկ Մարտիրոսյան
August 18, 2019, 6:05 pm
4151
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարևոր... Չճշտված, բայց հավաստի թվացող և հավաստի աղբյուրներից եկող տվյալներ կան, որ Փաշինյանի իշխանությունը որոշում է ընդունել ձերբակալելու Սերժ Սարգսյանին՝ Ամուլսարի խնդիրը ետին պլան մղելու և այն հօգուտ «Լիդիան»-ի լուծելու համար: Սա գավառական մակարդակի հնարք է, որ կարող է և փաշինյանամոլների բանակում ծափահարություններով ընդունվել և որոշակի արդյունքներ տալ: Սերժ Սարգսյանին անհրաժեշտ էր ձերբակալել Փաշինյանի վարչապետ ընտրվելու հենց նույն օրն իսկ, ոչ թե թողնել մեկ և կես տարի և միայն Ամուլսարի պես ճակատագրական պահին գնալ այդ քայլին: Եվ եթե, այնուամենայնիվ, որոշում կա ձերբակալելու, որ շատ լավ է, ապա դա պետք է արվի Ամուլսարի խնդիրը հօգուտ ժողովրդին լուծելուց անմիջապես հետո: Հակառակ պարագայում, եթե տեղեկատվությունը հաստատվի փաստով, ապա այս կառավարությունը կկատարի իր հաջորդ տմարդի և հակաժողովորդական, հակապետական քայլը: Հնարավոր է, որ, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի ձերբակալությունը հիմա տեղի չունենա: Հնարավոր է, որ այլ որոշում ընդունվի: Ամեն բան հնարավոր է: Փաշինյանի մտադրության անփոփոխելիության վերաբերյալ պնդում անել ես չեմ կարող: Բայց որ այդ մտադրությունն այս պահին առկա է, վկայում են մի շարք վստահելի աղբյուրներ: Ամեն դեպքում մենք բոլորս պարտավոր ենք սթափվել և թույլ չտալ, որ մի խումբ փաշինյանապաշտներ որոշեն բոլորիս և մեր երկրի ապագան: Անհրաժեշտ է հասկանալ, որ սա այլևս հակազագային և հակապետական իշխանություն է: ժամանակն է սթափվելու, հանելու վարդագույն ակնոցները և ստիպելու մեզ տեսնելու ճշմարտությունը: Ամեն պարագայում հաստատ է, որ Փաշինյանն Ամուլսարի հանքը բացելու որոշում արդեն ունի: Միայն հանրային և ազգային հուժկու ճնշումը կարող է նրան ստիպել ևս մեկ անգամ խաղարկել իր ժողովրդահաճո քարտը և հանդես գալ այն չբացելու որոշմամբ: Եվ այս հարցում իր եսակենտրոն մոտիվները մեզ հետաքրքիր չեն: Եթե ճնշվեց և չբացեց, ապա դա պետք է մեզ միայն ուրախացնի: Բայց դրան հասնելու համար անհրաժեշտ է մեծացնել ճնշումը: Վճռվում է Հայաստանի ապագան և չի կարելի թույլ տալ, որ այն կործանելու որոշում ընդունի այս ապազգային, հակապետական իշխանությունը:
Հ.Գ. Ես չեմ պնդում: Ասում եմ այն, ինչ տեղեկատվություն, որ ստանում եմ և որն ինձ հավաստի է թվում: Դրա հավաստիությունը, այնուամենայնիվ, չեմ պնդում»:
Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ