ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Իրավիճակը կտրուկ փոխվում է. Սանիտեքի ղեկավարների անսպասելի խոստովանությունը

August 1, 2019, 5:51 pm

3861

Սանիտեք ընկերությունը հայտարարել է Երեւանի աղբահանության խնդրի վերաբերյալ Թբիլիսիում հայտարարված մամուլի ասուլիսի վայրը փոխելու եւ ասուլիսը Երեւանում անցկացնելու մասին: Անկասկած է, որ Սանիտեքի այդ որոշումը պայմանավորված է հանրային այն սուր արձագանքով, որ ունեցավ Թբիլիսիում ասուլիսն անցկացնելու վերաբերյալ որոշումը: Հայաստանի հանրությունը դա դիտարկեց խոր արհամարհանք Երեւանի, Հայաստանի, Հայաստանի քաղաքացիների հանդեպ:

Եվ ահա, Սանիտեքը հայտարարում է ասուլիսը Երեւանում անցկացնելու որոշման մասին: Սակայն, որոշման այդ կտրուկ փոփոխությունը ուղեկցվում է նաեւ անսպասելի խոստովանությամբ, որ նշմարվում է ասուլիսը Թբիլիսիում անցկացնելու վերաբերյալ որոշման պարզաբանման տողատակում:

«Որոշումը Թբիլիսիից մամուլի ասուլիսն իրականացնելու միակ ճանապարհն էր «Սանիթեք» ընկերության տնօրինության համար անձամբ ներկայացնելու խնդիրը` ելնելով քաղաքացիների և Երևան քաղաքի հանդեպ ունեցած հարգանքից և վերաբերմունքից, քանի որ նրանց ներկայությունը Երևանում այս փուլում ցանկալի չէ` չունենք երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի և ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ», ասված է Սանիտեքի հայտարարությանմ մեջ:

Սա առնվազն տարօրինակ հայտարարություն է, որն առաջին հայացքից անմիջապես ասոցացվում է հայկական հայտնի ասույթի հետ՝ «գող՝ սիրտը դող»: Ինչու՞ է Սանիտեք ընկերության ղեկավարների «սիրտը դող» եղել «ոչ իրավաչափ հետապնդման» վախով: Բանն այն է, որ աղբահանության այս ծավալվող պատմության ընթացքում կարծես թե չի եղել որեւէ դրվագ, որը կարող էր տալ այդօրինակ վախի կամ ռիսկի առիթ: Եվ ուրեմն, ինչի՞ց է վախեցել ընկերության ղեկավարությունը, որ չի ցանկացել գալ ու ասուլիս տալ Երեւանում: Կամ, ինչի՞ց է վախենում: Որովհետեւ ասուլիսը Երեւան տեղափոխելու մասին հաղորդագրության մեջ կա մեկ այլ ուշագրավ երանգ:

Թբիլիսիի առումով Սանիտեքը նշում է, թե բաժնետերերն ու ներկայացուցիչները անձամբ էին ուզում պարզաբանել խնդիրները: Երեւանի վերաբերյալ ասվում է, որ ասուլիս կտան ներկայացուցիչները, իսկ ահա բաժնետերերի մասին չի ասվում ոչինչ: Դա զուտ ձեւակերպմա՞ն հարց է, թե՞ բաժնետերերը այդուհանդերձ շարունակում են խուսափել Երեւանից ու ասուլիսը տեղափոխում են Երեւան, իսկ բաժնետերերին՝ ոչ:

Հայտնի է, որ Սանիտեքը լիբանանյան ընկերություն է, թեեւ Հայաստանում եղել են տարբեր խոսակցություններ ու մամուլի հրապարակումներ այդ ընկերությանը Հայաստանի այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի կամ նրա մերձավորի առնչության մասին: Իշխանափոխությունից հետո Երեւանի աղբահանության վիճակի կտրուկ վատթարացումը հանրության մոտ թողեց կազմակերպված սաբոտաժի տպավորություն, ավելի խորացնելով կասկածները, որ կա առնչություն նախկին իշխանության հետ:

Մյուս կողմից, եթե այդպիսին կա, եթե կա իրապես սաբոտաժ, ապա թե Երեւանի նոր իշխանությունը, թե իրավապահները պետք է զբաղվեին խնդրով եւ այդ առնչությամբ արդեն իսկ հստակ պատկեր ներկայացրած լինեին հանրությանը:

Միաժամանակ, մի քանի ամիս առաջ կառավարությունում քննարկման ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը ակնարկեց, որ Սանիտեքի հանդեպ չեն գնում կոշտ քայլերի, որպեսզի կոնֆլիկտը առավել չսրվի, եւ քաղաքի աղբահանությունն ընդհանրապես չենթարկվի աղետալի տապալման: Քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել համայնքային աղբահան կազմակերպության ստեղծմանը, եւ չի բացառվում, որ դրա ձեւավորումից հետո՝ երբ աղբահանության այդ համակարգը կսկսի աշխատել, լինեն Սանիտեքի հանդեպ ավելի կոշտ քայլեր:

Կառավարությունում նույն քննարկմանը Մարությանը հայտնել էր նաեւ, թե Սանիտեքի ղեկավարությունն իրեն ասել է, որ Տարոն Մարգարյանի հետ ունեցել են բանավոր պայմանավորվածություններ: Քաղաքային նոր իշխանությունը հայտնել է, որ աշխատելու են միայն պայմանագրով:

Մյուս կողմից, այստեղ իրավիճակը նուրբ է, քանի որ մեծ հավանականությամբ բանավոր պայմանավորվածությունների երաշխիքը Սանիտեքի համար եղել է պայմանագրային այսպես ասած առավելությունը: Մյուս կողմից, պետք չէ բացառել, որ Մարգարյանի համար էլ բանավոր պայմանավորվածություններն են երաշխիք եղել, ընդ որում ոչ միայն իշխանափոխության դեպքի համար, այլ նաեւ ներիշխանական դիրքերի, քանի որ նախկին իշխանության պարագայում էլ քաղաքապետի պաշտոնին հավակնում էին այլ ազդեցիկ ներիշխանական խմբեր, եւ սաբոտաժը կարող էր դիտարկվող մեխանիզմ լինել նաեւ այդ դեպքի համար:

Արդյոք այդ պայմանավորվածությունները ներառել են տարրեր, որոնք կարող են անհանգստություն առաջացնել Սանիտեքի ղեկավարների մոտ:

Այդուհանդերձ, այդ հարցերը երեւանցիներին անշուշտ հետաքրքրում են ամենաքիչը, քանի որ ամենաշատը հետաքրքրում է այն, որ բոլոր այդ հարցերը պարզաբանելու գործընթացում Երեւանը ոչ միայն չտուժի, այլեւ շահի, հնարավորինս արագ ու երկարաժամկետ լուծելով աղբահանության հարցը:

Նյութի աղբյուր. lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա