ԼՐԱՀՈՍ

լրահոս

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

June 6, 2026, 12:39 am

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ

June 6, 2026, 12:37 am

Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի

May 25, 2026, 1:16 am

19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

May 6, 2026, 10:27 pm

«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ

April 5, 2026, 6:37 pm

ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները

March 12, 2026, 11:10 pm

Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու, պատերազմը կարող է շուտով ավարտվել. Թրամփ

March 11, 2026, 10:37 pm

Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա

March 10, 2026, 9:00 pm

«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ

March 7, 2026, 4:11 pm

Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

March 3, 2026, 11:14 pm

Հայաստանը կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ամբողջությամբ

February 9, 2026, 10:30 pm

ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստան կժամանի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը

February 8, 2026, 9:48 pm

Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ նմուշներ

February 8, 2026, 9:26 pm

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ

January 22, 2026, 11:00 pm

Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով

December 5, 2025, 10:02 pm

Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան

November 15, 2025, 9:31 pm

Բրիտանական ոստիկանությունը որոնում է սխալմամբ ազատ արձակված երկու բանտարկյալի. BBC

November 6, 2025, 12:14 pm

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են

October 20, 2025, 12:20 pm

Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ

October 17, 2025, 4:51 pm

ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար

October 17, 2025, 11:53 am

Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց

October 16, 2025, 11:04 am

Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է

October 13, 2025, 11:08 pm

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

October 12, 2025, 12:09 am

«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին

October 2, 2025, 11:20 pm

ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից

October 2, 2025, 8:47 pm

Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Փաշինյան

October 1, 2025, 9:52 pm

Ամենամեծ զորակոչը 2016-ից ի վեր. Պուտինը հրամանագիր է ստորագրել

September 30, 2025, 9:35 am

Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն

September 23, 2025, 11:55 am

Լեհաստանը զգուշացրել է ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք մտած բոլոր օբյեկտները կխոցվեն

September 22, 2025, 11:06 pm

Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է

September 19, 2025, 11:25 pm

Ռոբերտ Քոչարյանը բացում է խաղաքարտերը

July 30, 2019, 7:08 pm

3756

«Աշնանն ընդդիմադիր դաշտում գործընկերության համախմբումն ու ձևավորումը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգային և մասշտաբային բնույթ»,- «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Թերթի հարցին, թե որքան երկար է ինքը հետևելու սպասողական մարտավարությանը, և որ պահին կհայտարարի ընդդիմության կոնկրետ ձևաչափի իր պատկերացումների մասին, որի խնդիրը լինելու է «կոնսենսուս մինուս մեկ» իրավիճակի ստեղծումը, Քոչարյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ քաղաքական դաշտում «կոնսենսուս մինուս մեկ» գաղափարն արդեն իսկ ձևավորվել է։ Բոլորն են տեսնում, որ պետական ապարատը սպասարկում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերը, այլ մեկ մարդու բնազդներն ու քմահաճությունները, որ բխում են նրա չափազանց պարզունակ աշխարհընկալումից։ Այսինքն՝ ընդդիմադիր դաշտում համախմբման հողն ավելի քան նպաստավոր է։ Սակայն չեմ կարծում, որ միանգամից ևեթ կձևավորվի համախմբման մեկ կենտրոն։ Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժ ունեցող կենտրոնները մի քանիսը կլինեն, բայց նրանց միջև կստեղծվի ակտիվ փոխգործակցություն։ Ընդ որում, հենց այնտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ և ինտելեկտուալ մասը։ Երկրին առողջ ուժերի լայն համախմբում է հարկավոր։ Այդ գործընթացը կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, հակառակ պարագայում այն կկորցնի իր ընտրազանգվածին։ Աշնանը ընդդիմադիր դաշտում գործընկերության համախմբումն ու ձևավորումը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգային և մասշտաբային բնույթ»։

Ռոբերտ Քոչարյանն ասել է նաև, որ քաղաքական զարգացումները ընթանալու են փողոցային պայքարի հարթությունում՝ հանգեցնելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ «Կարծում եմ, որ իշխանության հարցն ամեն դեպքում լուծվելու է փողոցում… խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Կառավարման նման որակով այս իշխանությունը երկար չի մնա և վերընտրվելու հեռանկարներ չունի»,- ասել է նա։

Այսպիսով Քոչարյանը, ինչպես ընդունված է ասել, բացում է խաղաքարտերը։ Նա խոստովանում է, որ իշխանության դեմ պայքարում ցանկանում է առաջնորդվել ցանցային գործողություններով՝ ստեղծելով իրար հետ համագործակցող դիմադրության օջախներ, որոնք անհրաժեշտ պահին կմիավորվեն՝ ստեղծելով այնպիսի ֆորս-մաժորային իրավիճակ, որը կհանգեցնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

Այս իմաստով Քոչարյանի հարցազրույցը մարտահրավեր է ոչ միայն գործող իշխանությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլ նաև պետությանն ու հասարակությանը, քանի որ Հայաստանը ևս մեկ ֆորս-մաժոր հաղթահարելու, արտահերթ ընտրական գործընթացներով անցնելու ռեսուրս չունի, դա չափազանց թանկ կլինի պետության ու հասարակության համար։ Հասկանալի է՝ Քոչարյանին այդ հարցերը չեն հուզում, նա իր քաղաքական ակտիվությամբ փորձում է լուծել նվազագույն և առավելագույն խնդիրներ՝ նվազագույնը հայտնվել ազատության մեջ, առավելագույնը՝ ֆորս-մաժորային զարգացումների արդյունքում հասնել իշխանության։

Քոչարյանի հայտարարությունները պետք է սթափեցնեն գործող իշխանությանը, որն իր լեգիտիմությունն ու հանրային վստահությունը մսխում է ամեն օրվա հետ։ Բավական է նշել միայն Ստամբուլյան կոնվենցիայի օրինակը. պետության ու հասարակության համար որևէ ու առավել ևս՝ առաջնային նշանակություն չունեցող այդ հարցը իշխանության թեթև ձեռքով դարձել է քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչ՝ երկփեղկելով հասարակությանը, հանրությանը բաժանելով երկու՝ կողմ և դեմ հատվածների։ Այն իսկական նվեր է դարձել իշխանության ընդդիմախոսների համար, որոնք Ստամբուլյան  կոնվենցիայի կեղծ, էժանագին ազգային փաթեթավորմամբ կարողանում են մանիպուլյատիվ քարոզչություն իրականացնել՝ բորբոքելով հասարակության զգալի հատվածի էմոցիաները։

Նման անկարևոր հարցերը դարձնելով դիսկուրսի առարկա ու դրանց վրա ուղղելով հանրային էներգիան՝ իշխանությունը մաշում, ջլատում է հասարակության վստահությունն ու համախմբվածությունը։ Ընդ որում, հանրային համախմբվածության առումով կա հետաքրքիր նրբերանգ. կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի գործի, ընդհանրապես նրա անձի հանդեպ առկա էր կամ գուցե դեռ առկա է հանրային լայն կոնսոլիդացիա՝ հասարակությունը միակարծիք է այն հարցում, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է  պատասխանատվության ենթարկվի։ Իշխանությունը, սակայն, հանրային այդ համախմբվածությունը փոշիացնում է՝ հրապարակ բերելով երկրի համար որևէ կենսական նշանակություն չունեցող խնդիրներ։

Այսպիսով, 2018 թվականին հանրային համերաշխությամբ ու այդ համերաշխությունը ամրապնդելու մանդատով հեղափոխություն իրականացրած Նիկոլ Փաշինյանը, նրա իշխանությունն այսօր անում են քայլեր, որոնք վտանգում են այդ նույն հանրային համերաշխությունը։ Մինչդեռ հեղափոխությանը հաջորդած սկզբնական շրջանում Նիկոլ Փաշինյանն ինքը ամեն առիթով խոսում էր այդ մասին՝ վկայաբերելով ժողովրդի իշխանության մասին թեզը, բոլոր որոշումները հրապարակում և/կամ հանրաքվեների միջոցով կայացնելու անհրաժեշտությունը։ Այդ խոստումներն ու հայտարարությունները մնացել են անցյալում, և այսօր նույն այդ իշխանությունը առանց հասարակության կամքը հաշվի առնելու կայացնում է իմպերատիվ որոշումներ, որոնք ոչ միայն չեն նպաստում հանրային համերաշխությանը, այլև խորացնում են հասարակության պառակտվածությունը։

Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում ուղիղ հայտարարում է, որ ամեն ինչ անելու է քաղաքականությունը փողոց տանելու համար։ Իշխանության անհաշվենկատ գործողությունների, իշխող թիմի խորհրդարանական անդեմ խմբակցության ու որպես դրա հետևանք՝ խորհրդարանի դերի զրոյացման պայմաններում քաղաքականությունն այսօր առանց այդ էլ փողոցում է, քանի որ քաղաքական գործընթացները հիմնականում ծավալվում են իշխանության ու նախկին ռեժիմի՝ խորհրդարանական ընտրություններում հասարակության կողմից մերժված ներկայացուցիչների միջև։

Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին ռեժիմի դեմ պայքարում իշխանության համար առաջին դաշնակիցը պետք է լիներ առողջ քաղաքական համակարգը, առաջին հերթին՝ պառլամենտական քաղաքականությունը, որն անցած մեկուկես տարիների ընթացքում հասցվել է անթույլատրելիորեն ցածր մակարդակի։ Հենց դա է պատճառը, որ Քոչարյանն այսօր այդքան ինքնավստահ խոսում է քաղաքականությունը փողոց տանելու մասին։ Քոչարյանին նման ինքնավստահություն տվել է առաջին հերթին իշխանությունը՝ իր հակաքաղաքական, ապաքաղաքական, իզմեր չդավանող գործունեության, շատ հաճախ՝ անգործության պատճառով։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Նյութի աղբյուր. Առաջին լրատվական

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա