ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

«Արցախում դիկտատուրա է տիրում». Սամվել Բաբայանի գրասենյակը դիմում է ԱՀ ԱԱԾ-ին և Ոստիկանությանը

July 10, 2019, 12:47 am

3413

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտՍամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Արցախում մեկնարկած ստորագրահավաքը, որն ընթանում է սահմանադրական կարգի նորմերով՝ այսինքն ըստ օրենքի, սկսած պահից, դրանից առաջ և հընթացս անցնում է պարզ, թափանցիկ և իր մեջ չի կրում որևէ սադրիչ, էլ ուր մնաց՝ սահմանադրական կարգը տապալող տարրեր, քանզի նախատեսված է հենց սահմանադրորեն։ Ստորագրահավաքը դեռևս չհասած իր վերջնակետին ու դեռ չհանձնված ԱԺ քննարկմանը՝ պատգամավորների մակարդակով հնչում են հստակ կողմնորոշումներ, որ հարյուր տոկոսն էլ հատի, չենք ընդունելու կամ իրենց հույսն են ու վստահությունն են հայտնում, որ Գերագույն դատարանը չի հաստատի այս նախագծի օրինականությունը։ Մինչդեռ սահմանադրական փոփոխությունների այս նախագիծը ընդգրկում է այն երանելի փափագը իրականացնելու առաջին քայլը, որը ընդունվել է 1989թ․ դեկտեմբերի 1-ի որոշումով և սևով սպիտակի վրա գրվել՝ վերամիավորվել Մայր Հայրենիքի` Հայաստանի հետ, ինչպես նաև իրականացնելու Արցախի ժողովրդի անսասան կամքը՝ զարգացնելու և պաշտպանելու ինքնորոշ­ման իրավունքի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը ամրագրված է ԱՀ սահմնադրության նախաբանում։ Միանշանակ տարիներ շարունակ վերարտադրվող իշխանությունը այս կարևորագույն խնդիրը չի կարող ընդունել, քանի դեռ իշխանությունը փոխանցում է իր գաղափարական հետնորդներին, այսինքն չի ուզում կորցնել իշխանությունը Արցախում։ Ապա այս իշխանությունը, որը գրեթե 20 տարի է երկիրը պահում է ռազմական դրության մեջ, անընդհատ հիշեցնելով, որ ամեն րոպե կարող է պատերազմ սկսել, զարմնալի է, որ խոսում է ժողովրդավարությունից, երբ փաստացի երկրում դիկտատուրա է տիրում, որտեղ ոտնահարված է սահմնադրությունը և սահմանադրորեն նախատեսված քայլերը դիտվում են որպես սահմնադրական կարգի տապալում։ Իրականում այս իշխանությունները թքած ունեն սահմանադրության և նրա կարգի պահպանման վրա, որովհետև նույնիսկ անտեղյակ են սեփական ձեռքով գրված օրենքներից, որտեղ հստակ խոսվում է հանրահավաքներ անցկացնելու ձևի մասին, որ հանրահավաքները թույլ են տրվում ըստ սահմանադրության անցկացնել այն դեպքում, երբ տանս օր շուտ տեղեկացվում է դրանց մասին պատկան մարմիններին։ Այսինքն, ինչի՞ համար են ԱԱԾ-ի և Ոստիկանության կոչերն սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ, եթե նույնիսկ դեռ սահմանադրորեն հաստատված հանրահավաքների անցկացման համար դիմում չեն ստացել։ Հղում տալով Սամվել Բաբայանի հարցազրույցին, մասնավորապես, երբ Սամվել Բաբայանը նշեց որ այդ մարդիկ, ովքեր ստորագրել են վաղ, թե ուշ գալու են իրենց ստորագրության հետևից՝ չնշելով որևէ ժամկետներ, կոչեր անելու փոխարեն ուղղակի մի աղավաղեք մարդկանց խոսքը՝ մեկնաբանելով այն այնպես, ինչպես ձեզ է հարմար, որովհետ այդ ամենը կարող է բերել լարվածության, որը դրդելու եք դուք ու դառնալու եք դրա միակ պատասխանատուն։ Ուստի չեղած բանը դարձնել քննարկման առարկա ու դեռ կոչեր ու հայտարարություններ անել նախօրոք, անլուրջ է և հարիր չէ իրավապահ մարմիններին։ Իհարկե, նաև գիտակցում ենք, որ սրանով փորձում եք վախ տարածել հանրության մեջ, որ, ըստ ձեզ, հանրահավաքներին խուսափեն մասնակցելուց։ Սա է ձեր գործելաոճը՝ պահել ժողովրդին առաջինը դիկտատուրայի պայմաններում՝ այսինքն մշտապես ռազմական դրության վախի մեջ, կամ վախեցնել ներքին ազդակներով, այն է՝ Ոստիկանություն կամ ԱԱԾ ։ Ստորագրահավաքը, ստորագրահավաքին հաջորդող բոլոր գործընթացները անցկացվելու են միայն սահմանադրությամբ հաստատված օրենքների շրջանակում, ուստի սահմանադրական կարգի տապալողներին կոչ ենք անում փնտրել այլ տեղ։ Եվ բավական է ԱԱծ-ն և Ոստիկանությունը ծառայեցնել որպես սեփական վախերը փարատելու գործիք։ Կոչ ենք անում ԱԱԾ և ոստիկանության համակարգը սպասարկող աշխատակիցներին ծառայել միմիայն սեփական ժողովրդի շահերին, այլ ոչ թե իշխանական բուրգին։ Եվ մի մոռացեք, որ Ստորագրահավաքը նախաձեռնող խումբը ունի 218 անդամ, որոնց միացել է նաև Սամվել Բաբայանը, այն միայն Սամվել Բաբայանի անունը չի կրում։

Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա