ԼՐԱՀՈՍ

լրահոս

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Զելենսկին Պորոշենկոյին կոչ է արել իր հետևից չվազել հեռուստաալիքներով 18:07 • 15.04.19

April 16, 2019, 3:20 pm

3795

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին, դիմելով իր մրցակից, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին, կոչ է արել իր հետևից հեռուստաալիքներով վազելու փոխարեն իրական գործերով զբաղվել: Բացի այդ, նա Պորոշենկոյին նախագահական ընտրությունների 2-րդ փուլից երկու օր առաջ՝ ապրիլի 19-ին, հրավիրել է բանավեճի, հայտնում է ria.ru-ն: «Ցանկանում եմ դիմել շատ լուրջ՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդուն: Պարո՛ն Պորոշենկո, շատ եմ ցանկանում, որ Դուք «ես լսեցի»-ից անցում կատարեիք «ես կանեմ»-ին: Մասնավորապես՝ բանտ ուղարկեիք ակտիվիստուհի Կատերինա Գանձյուկին սպանողներին, պաշտպանական ոլորտում յուրացման խոշոր դեպքերին առնչություն ունեցող Սվինարչուկներին, ինչպես նաև հիշեիք այն, ինչի մասին մոռացել եք՝ մեր նավաստիների մասին, որոնք հիմա ազատազրկված են ու սպասում են, մինչև որ Դուք կհոգնեք Զելենսկիի փնտրտուքներով տարված հեռուստաալիքներով վազելուց, անալիզներ հանձնելուց ու մարզադաշտում բղավելուց»,-իր տեսաուղերձում ասել է թեկնածուն: Զելենսկին հավելել է, որ «շոումենը կարող է նախագահ դառնալ, իսկ այ շոումեն դարձած նախագահն արդեն տխուր է»: Պորոշենկոն ապրիլի 11-ին եկել էր «Իշխանության իրավունք» հաղորդման տաղավար և հեռախոսով Զելենսկիին առաջարկել 40 րոպեի ընթացքում գալ բանավեճի: Վերջինը հրաժարվել էր՝ պատճառաբանելով, որ գտնվում է դեպի Ֆրանսիա ճանապարհին: Թեկնածուներին չէր հաջողվել պայմանավորվել բանավեճի անցկացման ժամկետի շուրջ, նրանք սկսել էին վիճել և ընդհատել մեկը մյուսին: Դրանից հետո Զելենսկին անջատել էր հեռախոսը: Մի քանի օր անց՝ ապրիլի 14-ին, Պորոշենկոն եկել էր Կիևի «Օլիմպիական» մարզադաշտ, որտեղ պետք է բանավիճեր Զելենսկիի հետ, սակայն թեկնածուն նախագահին մոտ մեկ ժամ սպասեցնելուց հետո այդպես էլ չէր ներկայացել: Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել էր մարտի 31-ին: Դրա առաջատարը Զելենսկին էր: Այժմ նա և գործող նախագահ Պորոշենկոն մրցելու են երկրորդ փուլում, որը կայանալու է ապրիլի 21-ին:

Նյութի աղբյուր. Tert.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա