ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
ՌԴ դեսպանը լյուստրացիա է անում Հայաստանում. այդ հանդիպումների վրա սևեռվել պետք չէ
June 23, 2019, 6:21 pm
3831
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Պաշտոնական հաղորդագրությունը հայտնում է, որ հանդիպումը եղել է դեսպանի նախաձեռնությամբ:
Չնայած դեսպանի՝ ԱԳՆ հրավիրվելու և Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու կոնտեքստում զրույցին, զարմանալի է, որ այս հանդիպումը գործնականում դարձյալ ներքին գործերին միջամտության տրամաբանության մեջ է՝ հաշվի առնելով Հրայր Թովմասյանի և դատաիրավական համակարգի շուրջ վերջին զարգացումների հանգամանքը և քաղաքական համատեքստը: Ստացվում է, որ Հայաստանի ԱԳՆ զրույցը դեսպանի համար չի՞ ունեցել որևէ նշանակություն:
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ թեպետ քաղաքական իմաստով դեռ որոշակի խնդիրներ կան, այդուհանդերձ պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ոչ մի բանի մեջ չի մեղադրվում։ «Նա Հայաստանում պաշտոնատար անձ է, որի հետ հանդիպումը տեղավորվում է դիվանագիտական հարաբերությունների շրջանակներում։ Կարելի է ասել, որ այստեղ մեծ խնդիր չկա, գուցե սա Ռուսաստանի կողմից կարող է քաղաքական մեսիջ լինել Հայաստանին, որ այն հանդիպումը ոչինչ չէր նշանակում։ Բայց եթե Քոչարյանի հետ հանդիպումն անտեսենք, ապա ՌԴ դեսպանի հանդիպումը Հրայր Թովմասյանի հետ, կարծում եմ, որ տեղավորվում է դիվանագիտական հարաբերությունների շրջանակներում», «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր այն դիտարկմանը, թե արդյոք խնդրահարույց չէ նաև այն հանգամանքը, որ Հրայր Թովմասյանն առնվազն ասոցացվում է նախկին ռեժիմի հետ, Ղևոնդյանը պատասխանեց. «Այո՛, ասոցացվում է հին համակարգի հետ, բայց դեռևս որևէ գործողություն Սահմանադրական դատարանի կողմից չենք տեսել, որը ցույց կտա, թե Սահմանադրական դատարանը պաշտպանում է հին համակարգի շահերը։ Հետևաբար, ամբողջապես ենթադրություններ են այն գնահատականները, թե Հրայր Թովմասյանը պաշտպանում է հին համակարգի շահերը։ Հաշվի առնելով նաև Վահե Գրիգորյանի հայտնի հայտարարությունը, պետք է սպասենք տեսնելու, թե ինչ զարգացումներ են հնարավոր»։
Ըստ քաղաքագետի՝ այս պահին հանդիպումը պետք չէ քաղաքականացնել ու այն պետք է դիտարկել դիվանագիտական հարթության մեջ։ «Քանի որ մեր շահերից էլ չի բխում սևեռվել այդ հանդիպման վրա և բողոք հայտնել, թե ինչու է հանդիպել։ Այլ երկրի ցանկացած ներկայացուցիչ, հատկապես դիվանագետ՝ ազատ է հարաբերություններ ստեղծել իշխանության ցանկացած ճյուղի ներկայացուցչի հետ»,- եզրափակեց նա։
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով, մինչդեռ, նման հանդիպումները խիստ անցանկալի են։ «Ընդհանրապես, ես կարող եմ ասել, որ Ռուսաստանի դեսպանի կողմից անցանկալի ակտիվություն է նկատվում։ Դա հանրապետությունում որոշակի ֆոն ստեղծելու համար է արվում, այդպիսի հոգեբանական նպատակ է հետապնդում։ Տարօրինակ ձևով այդ ակտիվությունը նկատվում է նախկին ռեժիմի դերակատարների հետ հանդիպումներում», «Առաջին լրատվականի»-ի հետ զրույցում ասաց նա։
Շիրինյանն ընդգծեց. «Մնում է, որ մեր իշխանությունները միջպետական պայմանագրերին նայեն միջազգային իրավունքի տեսանկյունից։ Նրան ԱԳՆ կանչելը, եթե օգուտ տված չլիներ, ավելին եղած կլիներ։ Տեսեք՝ Վրաստանում մի թեթև կրակից հրդեհ բռնկվեց, իրենք այնտեղ տաքացնում են իրավիճակը և նման քաղաքականություն են վարում ամենուր։ Իշխանությունը պետք է շատ հանգիստ ու հետևողական գործի»։
Ըստ մեր զրուցակցի՝ այս քայլերն անթաքույց աջակցություն է նախկին ռեժիմին, և Հայաստանի նոր իրողությունները չընդունելու քայլ է. «Կարող են ասել, որ ՌԴ դեսպանը լյուստրացիա է իրականացնում։ Պաշտոնական մակարդակով իշխանությունների հետ են աշխատում, երկրորդ շերտով՝ իրենց մարդկանց հետ, այսինքն՝ լյուստրացիա է անում, թե ովքեր են իրենց մարդիկ»։
Նյութի աղբյուր. Առաջին լրատվական
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ