ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
«Ստորև ներկայացվում է սովետական շրջանում Թուրքիային տրված օգնության ցուցակը». Տիգրան Խզմալյան
June 19, 2019, 2:10 pm
4452
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պուտինն Էրդողանի համար այն է, ինչ Լենինն էր Քեմալի համար. Ռուսաստանի գլխավոր ռազմավարական դաշնակիցն այսօր Թուրքիան է, սա անհերքելի փաստ է։ Ոչ թե Չինաստանը, ինչպես սիրում են երազել Կրեմլում, ոչ էլ ԱՊՀ/ԵՏՄ/ՀԱՊԿ երկրները, ինչպես կեղծավոր քմծիծաղով ասում են այնտեղ, այլ հենց Թուրքիան, որի հետ 100 տարի առաջ՝ 1921թ․ մարտի 16-ին, Սովետական Ռուսաստանը կնքեց իր առաջին միջպետական պայմանագիրը «բարեկամության և եղբայրության մասին» և որը մեկ դար անց վերադարձավ նույն ձևաչափով ի շրջանս յուր։ Ռուսաստանի քաղաքական, տնտեսական, ռազմական և տեխնոլոգիական համագործակցությունը Թուրքիայի հետ աննախադեպ է, նկատի առնելով, որ վերջինս դեռևս մնում է ՆԱՏՕ-ի անդամ և անցյալում տասնյակից ավելի անգամ պատերազմել է ցարական Ռուսաստանի հետ։ Սակայն անցյալն անցյալում է, իսկ ներկայում Ռուսաստանը ներում է Թուրքիային և ռուս դեսպանի սպանությունը, և ռուսական օդանավի ոչնչացումը, և ռուս զբոսաշրջիկ(ուհի)ների պարբերական ստորացումները թրքական ծովափներում։ «Պոմիդորներով չեք պրծնի»՝ Պուտինի սպառնալիքն Էրդողանին այժմ քաղաքական հումորի դասագրքերում է։ Ռուսաստանը թուրքական պոմիդորների դիմաց մատակարարում է Թուրքիայի ոչ միայն զենք՝ չարաբաստիկ Ս-400 ՀՕՊ համակարգն ավելի շուտ ծխավարագույր է շատ ավելի լուրջ՝ ատոմային զենք Թուրքիային փոխանցելու նպատակով։ Չէ՞ որ Մոսկվան կառուցում է Թուրքիայի համար Ակքույու վայրում ատոմակայան, որի սպասարկման համար պատրաստվող թուրք մասնագետները ձեռք են բերում նաև միջուկային զենքի պատրաստման հմտություններ, սարքեր և գիտելիքներ։ Այսինքն, 60 տարի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան այսպես էլ Արևմուտքից չստացավ միջուկային տեխնոլոգիաներ, անգամ ատոմակայան կառուցելու թույլտվություն, 1963-ին Քենեդին հանեց Թուրքիայի տարածքից ամերիկյան ատոմային ռումբեր, իսկ ահա Ռուսաստանից Էրդողանն այսօր ստանում է ևʹ մեկը, ևʹ մյուսը։ Ի՞նչ կա որ, Մոսկվան Ստալինի օրոք փոխանցել էր ատոմային ռումբի տեխնոլոգիան Չինաստանին, հետո Հյուսիսային Կորեային, որին վերջերս, արդեն Պուտինի հրամանով մատակարարեց նաև միջմայրցամաքային հրթիռների շարժիչներ։ Հանուն թուրքական ատոմային ռումբի Էրդողանն անգամ ՆԱՏՕ-ից է պատրաստ դուրս մնալ։ Ու քանի որ Թուրքիան կորցրել է ԵՄ անդամակցելու հույսը, այն ձգտում է հիմա գերակայել Միջին Արևելքում, ընդդեմ Իրանի և Սաուդյան Արաբիայի՝ տարածաշրջանում Ռուսաստանի հետ միասին դաշինք կազմելով, որպես ռուսական գազի ու նավթի և թուրքական բաժանարարի համալիր։ Թուրքիան զգում է Արևմուտքից եկող և քրդերի միջոցով իրականացվող իր տրոհման վտանգը։ Թուրքիան վաղուց է հասկացել, որ ԽՍՀՄ փլուզումից հետո կորցրեց տարածաշրջանում արևմտյան միջնաբերդի իր դերը և այժմ դասական թուրքական ոճով պատրաստվում է փոխել ճամբարը։ Ավելին, Արևմուտք-Ռուսասատն նոր սրացման պահին, Թուրքիան քաղաքական բնազդով զգում է իր բնական համախոհին և անցնում է Պուտինի կողմը` դառնալով Ռուսաստանի վերջին դաշնակիցը։ 100 տարվա պատմական շրջանը փակվում է՝ Լենին-Քեմալ պայմանագիրը դառնում է Պուտին-Էրդողան դաշնություն։ Մեզ մնում է հիշել ու հիշեցնել մոռացկոտ հայ ժողովրդին, որ 100 տարի առաջ ռուս-թուրքական դաշինքը կայացավ Հայաստանի տարածքի, ունեցվածքի, միլիոնավոր զոհերի հաշվին։ Ռուս-թուրքական 1921թ․ մարտի 16-ի պայմանագիրը ոտնահարել էր միջազգային իրավունքը և Հայաստանի Հանրապետության օրինական շահերը։ Հայաստանի իշխանությունը ոչ թե կարող է, այլ պարտավոր է պահանջել Մոսկովյան ապօրինի և հանցավոր պայմանագրի չեղարկումը` որպես իրավական նախադեպ օգտագործելով 1939թ․ Մոլոտով-Ռիբենտրոպ սովետա-գերմանական պայմանագրի չեղարկումը ԽՍՀՄ-ի կողմից 1991թ․: Ռուս-թրքական գործարքի 100-ամյակին մնում է 1,5 տարի։ Սակայն, ունի՞ արդյոք Հայաստանի Հանրապետությունն այսքան պատմական ժամանակ ավատնելու սպասողական անգործությամբ. կասկածում եմ։ Ռուս-թրքական մերձեցումը միշտ իրականացվում էր Հայաստանի ու հայության հաշվին։ Կանխատեսել այս զարգացումներն արդեն նշանակում է կանխելու գործընթացի սկիզբ։ Շտապենք, քանի ուշ չէ։ Ստորև ներկայացվում է սովետական շրջանում Թուրքիային տրված օգնության ցուցակը և դրան նվիրված հատուկ շքանշանը, որ թողարկվել էր 1934-ին»։
Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ