ԼՐԱՀՈՍ
լրահոս
Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ
June 6, 2026, 12:39 am
Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ
June 6, 2026, 12:37 am
Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի
May 25, 2026, 1:16 am
19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան
May 6, 2026, 10:27 pm
«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ
April 5, 2026, 6:37 pm
ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները
March 12, 2026, 11:10 pm
Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու, պատերազմը կարող է շուտով ավարտվել. Թրամփ
March 11, 2026, 10:37 pm
Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա
March 10, 2026, 9:00 pm
«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ
March 7, 2026, 4:11 pm
Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին
March 3, 2026, 11:14 pm
Հայաստանը կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ամբողջությամբ
February 9, 2026, 10:30 pm
ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստան կժամանի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը
February 8, 2026, 9:48 pm
Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ նմուշներ
February 8, 2026, 9:26 pm
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ
January 22, 2026, 11:00 pm
Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով
December 5, 2025, 10:02 pm
Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան
November 15, 2025, 9:31 pm
Բրիտանական ոստիկանությունը որոնում է սխալմամբ ազատ արձակված երկու բանտարկյալի. BBC
November 6, 2025, 12:14 pm
Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են
October 20, 2025, 12:20 pm
Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ
October 17, 2025, 4:51 pm
ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար
October 17, 2025, 11:53 am
Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց
October 16, 2025, 11:04 am
Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է
October 13, 2025, 11:08 pm
Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն
October 12, 2025, 12:09 am
«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին
October 2, 2025, 11:20 pm
ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից
October 2, 2025, 8:47 pm
Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Փաշինյան
October 1, 2025, 9:52 pm
Ամենամեծ զորակոչը 2016-ից ի վեր. Պուտինը հրամանագիր է ստորագրել
September 30, 2025, 9:35 am
Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն
September 23, 2025, 11:55 am
Լեհաստանը զգուշացրել է ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք մտած բոլոր օբյեկտները կխոցվեն
September 22, 2025, 11:06 pm
Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է
September 19, 2025, 11:25 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
982
Իսպանիայի Վալենսիա քաղաքում անցկացված Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսի ընթացքում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միրիամ Լեքսմանն ու Ռասա Յունկևիչյենեն բարձր են գնահատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ու դեպի Եվրամիություն ընթանալու Հայաստանի ջանքերը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԽ պատգամավորները նման հայտարարություններ են արել Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսի՝ «Հայաստանում ընթացիկ քաղաքական իրավիճակը» վերնագրով բանաձևի ընդունման ժամանակ։
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ ընդունված բանաձևը նպատակ ունի աջակցել Հայաստանում վերջին քաղաքական զարգացումներին և օգնել Հայաստանին Եվրոպական Միության ուղղությամբ ընթացող իր նախաձեռնության մեջ։
«Մենք ցանկանում ենք աջակցել հայ ժողովրդի ցանկությանն՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունն իրենց երկրում և ցանկանում ենք հաստատակամորեն աջակցել Հայաստանին ու կանգնել Հայաստանի կողքին՝ իր աշխարհաքաղաքական պայմանների և ուղղվածության պատմական շրջադարձի պահին։ Հետևաբար, մենք ցանկանում ենք խթանել տնտեսական ավելի ամուր համագործակցությունը և զարգացումն, ինչպես նաև աջակցել բոլոր այն բարեփոխումներին, որոնց կարիքը Հայաստանն ունի»,- ընդգծել է Լեքսմանը։
Նա նաև նշել է, որ ԵԺԿ-ն շատ բարձր է գնահատում Հայաստանի ջանքերն՝ անելու ամեն հնարավորը՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման համար։
«Մենք իսկապես գնահատում ենք Թուրքիայի հետ Հայաստանի կառուցողական երկխոսությունը՝ հատկապես այսօր, այս օրերին, երբ հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Մենք տեսնում և գնահատում ենք Հայաստանի ջանքերը և առաջնորդությունն Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում՝ չնայած 2023 թվականի ռազմական հարձակմանը, որի հետևանքով տասնյակ հազարավոր հայեր տեղահանվեցին (խմբ․ նկատի է առնվում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունը և դրա հետևանքները)։ Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին անհապաղ և առանց նախապայմանների։ Եվ մենք նաև հիշեցնում ենք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու՝ հայկական փոքրամասնության երաշխավորված իրավունքի մասին»,-իր ելույթում ընդգծել է Միրիամ Լեքսմանը՝ հորդորելով լիակատար աջակցություն հայտնել Հայաստանին՝ Եվրոպական Միություն տանող ճանապարհին։
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսի ընթացքում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Ռասա Յուկնևիչյենեն, իր հերթին, ելույթի ընթացքում նշել է, որ դարեր շարունակ Ռուսաստանի հետ կապված լինելուց հետո Հայաստանը փորձում է գտնել իր ուղին դեպի Եվրոպա։
«Որոշ ուժեր մանիպուլացնում են այն նարատիվը, թե Եվրոպայում ոչ ոք հայերին չի սպասում։ Նրանք ասում են, որ Եվրոպական ինտեգրման օրենքի քննարկումից հետո Եվրամիությունից ոչ մի աջակցության ուղերձ չեն ստացել։ Մենք՝ ԵԺԿ-ն, ասում ենք, որ դա այդպես չէ։ Հայաստանը Եվրոպա է, և մենք ձեր կարիքն ունենք՝ վրացիների և Հարավային Կովկասի մյուս ժողովուրդների հետ միասին։
Քրիստոնեությունը պաշտոնապես առաջինը ճանաչած Եվրոպայի ամենահին պետությունը՝ Հայաստանը, վերադառնում է իր արմատներին։ Ցեղասպանություն վերապրած, իր տարածքի ու ժողովրդի մեծ մասը կորցրած այս ազգը ցանկանում է խաղաղ ապրել և հայտարարում է, որ Եվրոպան իր տունն է։ Մենք՝ ԵՄ-ն, պետք է ընդունենք հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցենք համագործակցության ամուր կամուրջներ։ Սա ոչ միայն հնարավորություն է Հայաստանի, այլև ամբողջ Սևծովյան տարածաշրջանի և մեզ՝ ԵՄ-ի համար»,-ելույթի ընթացքում ընդգծել է պատգամավորը։
Նյութի աղբյուր. armenpress.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ