ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

April 26, 2025, 2:03 pm

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

April 25, 2025, 12:13 am

Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին

April 24, 2025, 11:03 pm

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու

April 24, 2025, 1:40 pm

Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը

April 24, 2025, 1:02 pm

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

April 24, 2025, 10:17 am

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

April 23, 2025, 11:57 pm

6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում

April 23, 2025, 6:38 pm

Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար

April 23, 2025, 6:33 pm

Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան

April 23, 2025, 6:27 pm

radar.am «Ալիևը ձգձգում է, որպեսզի կարողանա իր ստորագրությունը հնարավորինս թանկ վաճառել». Միքայել Հայրապետյան

April 16, 2025, 11:21 am

234

Radar Armenia-ի զրուցակիցն է հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը։ 

Գյումրիում ընտրությունների արդյունքները քաղաքական դաշտում խմորումների առիթ դարձան։ Մի մասը շտապում է հայտարարել իշխանությունների վարկանիշի նվազման մասին, իշխանություններից տեղի ունեցածը պառլամենտական բնական գործընթաց են համարում։ Ըստ Ձեզ՝ ինչ ցույց տվեցին Գյումրիում ընտրությունները։

- Ըստ իս՝ Թուրքիայի սահմանի բերանին գտնվող Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, որ մեր երկիրն արժեքային խորը ճգնաժամի մեջ է։ Նախ՝ երկրորդ տեղն է զբաղեցնում աթեիստական հստակ գաղափարաբանական հենքով երկար տասնամյակներ եկեղեցիներ քանդած ու հոգևորականությանը գնդակահարած կումունիստական կուսակցության թեկնածուն, որի երկու բառից մեկն Աստվածաշնչից է. սա զավեշտ է հայ ժողովրդի հասցեին, պետականության անլրջացման փորձ ու ձախողվածության ցուցիչ։ Երկրորդ՝ առաջին տեղը բռնածի կեսի չափ քվեներ հավաքած քրեական արկածներով՝ առնվազն լրագրական հատույթում հայտնի այդ երկրորդ տեղի աստվածապաշտ կոմունիստին են փարձում քաղաքապետ դարձնել նրանք, որոնց մանկուրտ չդարձած բնակչությունը չնչին քվեներ է վստահել. եթե սա արժեքայի քաոս ու հայ ժողովրդի ծանակում չէ, ապա ի՞նչ է։ Երրորդ՝ իշխող ուժն իր լծակների արգասիք քվեներից բացի՝ այլ ձայներ գրեթե չունեցավ. սա ևս պետականության կազմաքանդվածության և տոտալ անվստահության, արժեքային ճգնաժամի վկայություն է։ Չորրորդ՝ արևմտյան քաղաքակրթական արժեքների դրոշակակիր հանդես եկող քաղաքական ուժերը միասին չկարողացան գոնե մրցակից ներկայանալ կլեպտոկրատիկ-փարիսեցիական-ռևանշիստ-քայլերթական խաժամուժին, ինչը հայաստանյան քաղաքականության ապաքաղաքական լինելու վկայություն է, այսինքն՝ դարձյալ քաոս ու շիլափլավ։ Հինգերորդ՝ որևէ օտարերկրյա հատուկ ծառույթյուն չէր կարող երազել հայ հասարակության հոգեբանական քայքայված վիճակի մասին այսպիսի տեղեկատվություն ստանալու մասին, ինչը կապույտ եզրաշերտով սկուտեղով մատուցեց մեր քաղաքական ընտրանին։ Կատարվածը ահազանգում է պետականության օրհասական վիճակի մասին, որին ձեռք ձեռքի տված հասցրել են նախկին-ներկա նույնածագում իշխանությունները։

- Գյումրիում ավագանու կազմ անցած ուժերից 3-ը միավորվել են երկրոդ տեղը զբաղեցրած ուժի շուրջ՝ հայտարարելով, որ իրենց քվեն կտան նրանց թեկնածուին՝ առանց կոալիցիայի։ Ի՞նչ ռիսկեր է պարունակում քաղաքի կառավարումը մի քանի ուժի կողմից առանց կոալիցիայի։

- Սա առանձին վերցրած, մանավանդ, կրկնեմ՝ Թուրքիայի սահմանաբերանին գտնվող քաղաքի ողբերգություն ու ահազանգ չէ միայն, այլև ամբողջ պետականության վտանգավոր շեմին հասած լինելու ցուցիչ։ Ռիսկերից առաջին հերթին այն պետք է մեզ լրջորեն մտահոգի, որ իշխանություններն ու ընդդիմություն կոչվածը հերթական մանիպուլյացիոն գործիքը ստացան՝ միասնաբար աղմկալի բեմականացումներ անելու՝ քաղաքացիների ուշադրությունը կենսական խնդիրներից շեղելու մշտական նպատակով։

- Վերջին շրջանում ակտիվացել են երկրորդ և երրորդ նախագահների թիմներում եղած հակասությունները։ Ինչի՞ հետ սա կարելի է կապել, ի՞նչն է նրանց հիմնական խնդիրը։

- Սատանան իրենց հետ. կերան լուսե Արցախի գլուխը։ Հիմա էլ սիամական այս եռյակը Հայաստանի Հանրապետության գլուխն է ծարավել։ Բոլորի էլ հիմնական խնդիրը մեկն է՝ մինչև իրենց տերերի կողմից մեր երկրի լուծարման վերջին վայրկյանը հնարավորինս ծծել երկրի արյունն ու ավիշը։

- «Խաղաղության համաձայնգրի» դրույթները կարծես վերջնականապես հաստատված են։ Հայկական կողմից մի քանի անգամ պատրաստակամություն են հայտնել ստորագրել այն, այնինչ Ադրբեջանը դեռևս պայմաններ է առաջ քաշում։ Ի՞նչ կտա մեզ դրա ստորագրումն, ու ինչո՞ւ է Ադրբեջանը փորձում ձգձգել։

- Այդպիսի պայմանագիրը շատ քիչ բան կարող է տալ, թեև այդ փաստաթղթին ո՛չ ես, ո՛չ Դուք ծանոթ չենք։ Տվածն էլ այն կարող է լինել, որ մերոնք իրավունք ունենան աղետից հետո բղավել. «Մենք ամեն ինչ արեցինք», և արյունոտ խղճով Խատիսյանի պես հուշեր գրել։ Ադրբեջանը, հասկանալով, որ այդ թղթի կտորը մեծ հաշվով ոչինչ չի նշանակելու, այնուամենայնիվ, ձգձգում է, որպեսզի կարողանա իր ստորագրությունը հնարավորինս թանկ վաճառել Ռուսաստանին, Արևմուտքին, Թուրքիային՝ իր համար տարածաշրջանային «ասողի»՝ հեգեմոնի կարգավիճակի խնդիր լուծել։

- Ալիևը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը։ Ի՞նչ հիմնավորումներ կարող են լինել այս պահանջին, և ի՞նչը կարող է մտահոգել նրան այս հարցում։

- Ալիևին առնվազն այս պահին ոչինչ էլ չի մտահոգում այդ հարցում։ Կրկնեմ՝ նա հեգեմոնի կարգավիճակի հարց է լուծում՝ Սահմանադրության փոփոխության պահանջ ներկայացնելով. նա ավելի հիմնավորապես կդառնա ՀՀ-ում օրակարգ ձևավորող, կվաստակի և ճանաչել կտա իր այդ իրավունքը։ Եթե մենք Սահմանադրության փոփոխություն երբևէ անենք, ապա միայն մեկ դրույթ ավելացնելու համար, որ ՀՀ-ում առաջին, երկրորդ, երրորդ դեմքեր, հոգևոր անվտանգության և Զինված ուժերի բաղադրիչների առանցքային պոստերին չի՛ կարող հավակնել ՀԽՍՀ իրավահաջորդ ՀՀ-ի սահմաններից դուրս ծնված ցանկացած մեկը։

- Ադրբեջանի պահանջների մեջ բացի Սահմանադրական փոփոխություններից նաև Մինսկի խմբի լուծարումն է։ Ի՞նչ դեր ունի այս խումբն այժմ, և ինչո՞ւ է Ալիևն այդքան վախենում այս խմբի գոյությունից։

- Պատմությունը միագիծ չի զարգանում։ Սա պատմական փիլիսոփայության, պատմության ընկալման խնդիր է։ Մենք վարչապետի պես կարծում ենք, որ Հայաստանը տարածաշրջանայի՞ն երկիր է, թե՞ իրավունք ունի ազատորեն դառնալու միջազգային ընտանիքի մաս։ Հայաստանի այդ կարգավիճակից՝ ազատորեն ընտրելու իրավունքից է վախենում «կիրթ» Ալիևը։ Մինսկի խմբի պահպանումը մեզ կենսականորեն անհրաժեշտ է, եթե նապաստակ չենք, բացառապես ռուս-թուրքական շահերի ներկայացնողը չենք, այլ պետություն ունենալու արժանի ազգ ենք։

Անժելա Պողոսյան

Նյութի աղբյուր. radar.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա