ԼՐԱՀՈՍ
լրահոս
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ․․․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
September 27, 2023, 4:48 pm
2070
Քաղաքականությանը, քաղաքական գործընթացների դինամիկային ու տրամաբանությանը փոքրիշատե ծանոթ մարդկանց համար ի սկզբանե պարզ էր, որ այսպես կոչված ընդդիմությանը (նկատի ունեմ խորհրդարանական ընդդիմությունն ու դրա փողոցային արբանյակները), չնայած ահռելի նյութական, ֆինանսական և այլ ռեսուրսներին, չի հաջողվելու հասնել իշխանափոխության։
Պատճառները շատ-շատ են։ Նախ առաջնորդող քաղաքական ուժերի ու գործիչների գրեթե զրոյական վարկանիշը, խարիզմատիկ առաջնորդների բացակայությունը (եթե ասենք, որ ամենախարիզմատիկը Թևանյան Անդրանիկն էր, կարող ենք էլ ոչինչ չասել), ժողովրդի կարճ հիշողության վրա դրված սխալ խաղադրույքը, իրենց իշխանության օրոք կապը, հեռահաղորդակցությունը, էներգետիկան, երկաթուղին, ասել է թե երկրի գրեթե ողջ ռազմավարական պոտենցիալը գռոշներով Ռուսաստանին հանձնելը, բանակի ու տնտեսության ահռելի չափերի հասնող թալանը, կեղծված ընտրությունները, ընդդիմադիրների նկատմամբ կիրառված անօրինակ բռնությունները, հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը․․․ Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել։ Եթե սրան գումարենք նաև հասարակության մի մասի խոր հիասթափությունը բոլոր իշխանություններից, մյուսների նյութապաշտությունը, ապազգայնությունը, մարդկային ու բարոյական դեգրադացիան, պատկերը գրեթե ամբողջական կդառնա։
Ճշմարտության առաջ չմեղանչելու համար պետք է փաստենք, որ վերոգրյալը որքան կործանարար է եղել ընդդիմության համար, նույնքան պաշտպանիչ վահան է դարձել գործող իշխանության համար։ Վահան, որը սակայն վերջին ամիսներին աստիճանաբար, իսկ վերջին օրերին արագորեն կորցնում է իր դիմադրողականությունը։ Արցախում Ռուսաստանի բացահայտ հովանավորությամբ իրականացված ադրբեջանական ագրեսիան և սկիզբ առած բացահայտ ցեղասպանությունը միանգամից օրակարգից հանել են նույնիսկ ներքին օգտագործման համար անպիտան դարձած նախկին-ներկա, սև-սպիտակ կաղապարները, դրանք փոխարինելով բացառապես մեկ՝ Ռուսաստան, թե Արևմուտք երկվությամբ։
Բոլորի՝ ԲՈԼՈՐԻ համար պարզ է, որ վերջին տասնամյակներին Ռուսաստանին քծնելու, ռուսների սարքած սուտ համակարգերում ու կազմակերպություններում թաքնվելու քաղաքականության վրա մեր ոխերիմ դաշնակիցը թքած ունի և իր իրական դաշնակցի հետ գնալու է մինչև վերջ, իսկ մեզ արևմուտքը չի օգնելու (առնվազն այնպես, ինչպես ակնկալում ենք), որովհետև անբնական, անտրամաբանական է օգնել մի երկրի, որը շարունակում է հայտարարել, թե իրենց թշնամու դաշնակիցն է։ Խորապես համոզված եմ, որ վերջին օրերին երկրի վարչապետի, ԱԺ նախագահի, այլ պաշտոնատար անձանց կողմից Ռուսաստանի վերաբերյալ արված բավականին կոշտ արտահայտություններն ու հայտարարությունները մեղմ ասած բավարար չեն։ Մենք հասել ենք մի չափազանց ճակատագրական հանգրվանի, որում մեր ասած անգամ ամենալավ բաները երկու կողմից էլ կարող են մեր դեմ օգտագործվել, եթե դրան չհաջորդեն կոնկրետ, իրական, շոշափելի քայլեր։ Ուստի կենսականորեն անհրաժեշտ է ոչ թե առաջիկա ամիսներին, առաջիկա շաբաթներին, այլ անհապաղ՝ առաջիկա մի քանի օրերի ընթացքում սառեցնել ՀՀ անդամակցությունը ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ կոչված կեղծ կառույցներում, վավերացնել Հռոմի ստատուտը, որից հետո միայն դիմել արևմտյան երկրներին ռազմական և այլ տիպի օգնություն ստանալու, Հայաստանի ինքիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու խնդրանքով։
ԱՄՆ-ի կողմից Զանգեզուրի միջանցքի հարցում Թուրքիային ու Ադրբեջանին պարտադրված թայմ աութը չի կարող հարատև լինել, իսկ այդ դեպքում, առանց հրապարակներում գեթ մեկ ցուցարարի ներկայության, իշխանափոխությունը տեղի կունենա, և դեռ հարց է հաջորդը կլինի պետակա՞ն, թե՞ մունիցիպալ իշխանություն։
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ