ԼՐԱՀՈՍ

լրահոս

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

June 6, 2026, 12:39 am

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ

June 6, 2026, 12:37 am

Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի

May 25, 2026, 1:16 am

19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

May 6, 2026, 10:27 pm

«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ

April 5, 2026, 6:37 pm

ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները

March 12, 2026, 11:10 pm

Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու, պատերազմը կարող է շուտով ավարտվել. Թրամփ

March 11, 2026, 10:37 pm

Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա

March 10, 2026, 9:00 pm

«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ

March 7, 2026, 4:11 pm

Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

March 3, 2026, 11:14 pm

Հայաստանը կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ամբողջությամբ

February 9, 2026, 10:30 pm

ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստան կժամանի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը

February 8, 2026, 9:48 pm

Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ նմուշներ

February 8, 2026, 9:26 pm

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ

January 22, 2026, 11:00 pm

Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով

December 5, 2025, 10:02 pm

Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան

November 15, 2025, 9:31 pm

Բրիտանական ոստիկանությունը որոնում է սխալմամբ ազատ արձակված երկու բանտարկյալի. BBC

November 6, 2025, 12:14 pm

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են

October 20, 2025, 12:20 pm

Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ

October 17, 2025, 4:51 pm

ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար

October 17, 2025, 11:53 am

Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց

October 16, 2025, 11:04 am

Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է

October 13, 2025, 11:08 pm

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

October 12, 2025, 12:09 am

«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին

October 2, 2025, 11:20 pm

ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից

October 2, 2025, 8:47 pm

Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Փաշինյան

October 1, 2025, 9:52 pm

Ամենամեծ զորակոչը 2016-ից ի վեր. Պուտինը հրամանագիր է ստորագրել

September 30, 2025, 9:35 am

Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն

September 23, 2025, 11:55 am

Լեհաստանը զգուշացրել է ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք մտած բոլոր օբյեկտները կխոցվեն

September 22, 2025, 11:06 pm

Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է

September 19, 2025, 11:25 pm

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԲՈՂՈՔ-ԻՐԱԶԵԿՈՒՄ. ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

April 21, 2023, 9:13 pm

2250

Քաղաքական գործիչ, հրապարակախոս Միքայել Հայրապետյանի հրապարակային բողոք-իրազեկումը՝ ուղղված ՀՀ վարչապետին և արդարադատության նախարարին.

«ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին,

Պատճենը՝ ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին

21․04․2023թ․

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԲՈՂՈՔ-ԻՐԱԶԵԿՈՒՄ

Սույն հրապարակային բողոք-իրազեկմամբ համարակալմամբ կբարձրաձայնեմ այն խայտառակ վիճակները, որոնց մեջ, անկախ ձեր կամքից, հայտնվել եմ անձամբ՝ Կառավարության ստորաբաժանումների անձեռնահասության պատճառով։

1․ Ս/թ․ ապրիլի 20-ին, ժամը 11։31 և 11։35-ին հեռախոսազանգ եմ ստացել «Հայփոստից», որպեսզի ինքս գնամ և փոստային բաժանմունքից ստանամ մի նամակ։ Ըստ այդ նամակի, որ տպված է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակության ձևաթղթի վրա և կնքված Պետական ռեգիստրի կնիքով, ապրիլի 20-ին ժամը 11։00-ին, կրկնում եմ՝ ժամը 11։00-ին, այսինքն՝ կես ժամ առաջ, հրավիրված եմ եղել ՀՀ Արդարադատության նախարարություն։ Դուք գո՞հ եք «Հայփոստի» աշխատանքից․ Դուք գո՞հ եք ձեր աշխատանքից, եթե ունեք այդպես աշխատող կառույց։

2․ Ձեր ենթակայությամբ գործող Արդարադատության նախարարության պետական ռեգիստրը նամակը հասցեգրել է ինձ՝ որպես Պահպանողական կուսակցության նախագահի։ Բացի բարձր աշխատավարձ և հավելավճարներ ստանալուց, ի՞նչով է զբաղված այդ կառույցը, եթե չգիտի, թե ով է երկրում գրանցված այդ կուսակցության նախագահը։ Ըստ կարգի՝ մամուլով և հեռուստաընկերությունների եթերներում ԲԱԶՄԻՑՍ հրապարակվել է կուսակցությունից դուրս ելնելու իմ հայտարարությունը, որը տեղի է ունեցել 17․07․2022թ․-ին։ Արդյո՞ք սա այն նույն անտեղյակությունը չէ, որով Կառավարության համապատասխան մարմինները չեն իմանում, թե քանի՞ ադրբեջանցի լրտես է մտել երկիր, և այդ ստորաբաժանումների գործն անվճար անում են սովորական հայ գյուղացիները՝ վնասազերծելով ահաբեկիչներին։ Հիմա ես այդ հայ գյուղացին եմ, որի վճարած հարկերով դուք սնվում եք և սնում մեր ուռճացված ու անպիտան կառավարման համակարգը։

3․ ԱՆ հասարակական միավորումների գրանցման բաժնի պետը նամակում ինձ՝ ոչ կուսակցականիս հայտնում է (ծրարի վրա էլ իբրև հասցեատեր ինձ ներկայացնում է որպես կուսակցության նախագահ), որ իմ նկատմամբ վարչական վարույթ է սկսում։ Լավ է անում։ Բայց մի՞թե այդ նույն ԱՆ համակարգի հետ ոչ մի կապ չունեն ՀՀ դատարանները, ըստ որոնց մի քանի որոշման (վերջինը՝ 28․11․2022թ․ ՀՀ Վարչական դատարանի որոշումը) մերժվել է իմ դեմ հայցը։ Այս անտեղյակությունն անփութությո՞ւն է, անձեռնահասությո՞ւն, հարկատուների միջոցների վատնո՞ւմ, սեփական որովայնի պարարտացո՞ւմ։ Որպեսզի տարակուսանք չառաջանա, պարոնայք վարչապետ և նախարար, ասեմ, որ երբ ես այդ կուսակցության նախագահն էի, չեմ կատարել ինչ-որ հասարակական կազմակերպության պահանջները և չեմ պատասխանել ինձ հասցեագրված հարցերին։ Լավ եմ արել և արհամարհել եմ։ Արհամարհել և չեմ մասնակցել որևէ դատավարության, արհամարհել և անգամ ներկայացուցիչ չեմ ուղարկել այդ դատերին։ Այդքանից հետո, այնուամենայնիվ, դատարանն անաչառ է գտնվել և մերժել է իմ դեմ հայցը․ տարօրինակ է, որ Հայաստանում դատավոր Դ․ Դանիելյանի պես (որին չեմ ճանաչում և ում հետ որևէ կապ չունեմ) ադեկվատ մարդիկ դեռևս կան։ Եթե Արդարադատության նախարարության մի ձեռքը չգիտի, թե ինչ է անում մյուս ձեռքը, ապա ի՞նչ սրտով եք աշխատավարձ ստանում և այդ հացը տանում երեխաների բերանը։ Կառավարական ստորաբաժանումները նորից թող փորձեն ապօրինաբար վարույթ սկսել, նորից փորձեն պետական միջոցներ վատնել ու աշխատավարձ ստանալ․ միևնույն է՝ արհամարհված են լինելու իրենց հրավերները, քանի որ անտեղյակ ու վատ աշխատող կառույցների հանդեպ հարգանք ունենալը այդ տնայնավարությանը մասնակից դառնալ կնշանակի։

4․ Հիմա էլ 6 (վեց) թերթ պետական թուղթ վատնել ու նամակով պահանջել, որ անկուսակցականս պարտավոր եմ եղել մինչև այս տարվա փետրվարի 20-ը գործակալությանը ներկայացնել կուսակցության ինչ-որ հայտարարագրեր, զավեշտալի է, թեև նաև ողբերգական է։ Ի՞նչ իրավունքով կարող էի դա անել, երբ՝ ա) այդ կուսակցության անդամ չեմ, բ) կնիքներին չեմ տիրապետում․ օրինախախտությո՞ւն է պահանջվում ինձանից։ Ավելի լավ է՝ դատվել ձե՛ր ապօրինության համար, քան ինքս ապօրինություն թույլ տամ։ Պարոնայք, դուք եթե այս մանր հարցում տեղեկատվության չեք տիրապետում, ապա ինչպե՞ս սովորական քաղաքացիս ձեզ վստահի մեր երկրի սահմանների անձեռնմխելիության, սերունդների կրթության, քաղաքացիների հոգևոր անվտանգության․․․ հարցերի լուծումները։ Դուք գոնե գիտե՞ք, թե ովքեր են իմ օրոք պարտաճանաչորեն բոլոր կարգերը պահպանած կուսակցության ներկա պատասխանատուները, դուք հասկանո՞ւմ եք ումից ինչ եք պահանջում։ Դուք ոչինչ չգիտեք․ չգիտեք այնպես, ինչպես չգիտեիք, թե երկիր թափանցած ադրբեջանցի ահաբեկիչները ե՞տ են վերադարձել Ադրբեջան՝ կրկնակի ստորացնելով սահմանը պահելու կոչվածներին, թե՞ դեռ դեգերում են երկրում ու մարդ սպանում։ Սա խայտառակության գագաթնակետն է։ Եվ սեփական տկարամտության հետևանքը հիմա էլ դարձել է չպատկանածս կուսակցության ինչ-որ հայտարարագրեր չներկայացնելու համար նոր վարույթ սկսելու հոխորտանքը։ Պարոնայք վարչապետ և նախարար, սկսեք վարույթը․ դա՛ է իսկ ձեր վարձքը։ Բայց խնդրեմ՝ հրահանգեք հարկատուներիս միջոցներից բարձր աշխատավարձ ստացող ձեր անտեղյակներին, որ հետայսու ինձ ոչ մի գրություն չուղարկեն՝ իրենց օլիմպիական բարձունքներից ինչ-որ բան պահանջելով, միևնույն է՝ այդ ապօրինություններն արհամարհելու եմ մշտապես։ Առավելագույնը, ինչ կարող եք անել՝ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ինձ տուգանելն է, որում ձեզ լիակատար հաջողություններ եմ մաղթում։ Կարող եք նման ԱՊՕՐԻՆԻ պահանջներ ներկայացնել դարձյալ ոչ այդ կուսակցության անդամ հանգուցյալ պապիս շիրմին, որը ձեր այսպիսի գործունեության պատճառով սահմանամերձ է դարձել։

Ամենասովորական քաղաքացի Միքայէլ Հայրապետեան

Հ․Գ․ Չեմ կարծում, թե ձեր հասարակայնության հետ կապի բաժինները պատշաճորեն կներկայացնեն ձեզ այս գրությունը, նրանք ևս երևի ռեգիստրի և «Հայփոստի» պես են վերաբերում ամեն բանի, բայց պարտքս եմ համարում մեկ անգամ ևս այստեղ տեղադրել ԲԱԶՈՒՄ լրատվամիջոցներով տարածված՝ գրեթե մեկ տարվա վաղեմության դիմում-հայտարարությունս։

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆԻՑ

Պատճենը՝ ՀԻՐԱԶԵԿՈՒՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՊՐՆ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

17.07.2022թ., Երևան

Ելնելով այն հանգամանքներից, որ՝

ա) մերժում եմ բանսարկությունները, խարդավանքներն ու դավադիր գործելու մեթոդոլոգիան,

բ) ՊԿ-ն իմ ղեկավարած տարիներին (1998-2022թթ.) եղել է անբասիր քաղաքական կառույց, և պատրաստ չեմ այն թեկուզ մտքի ծայրով դիտարկել նաև որպես բիզնես-պրոյեկտ,

գ) Պահպանողական կուսակցության հիմնարար փաստաթուղթ «Ռազմավարական Ծրագրի» «Քաղաքական ոլորտ» բաժնի գաղափարակցության և հոգեկցության մասին դրույթն այժմ մասամբ է գործում կուսակցության ներսում,

դ) նպատակահարմար չեմ գտնում դիմակայել ի դեմս կուսակցության նախագահի՝ կուսակցության վարկաբեկման համակարգված արշավանքին, և պատրաստ եմ անձնապես շանթարգելի գործառույթ ստանձնել,

ե) անպատվաբեր եմ համարում մանրուքների ձեռամբ՝ որոշ կառույցների հրահրած խարդավանքների մեջ ներքաշվելը,

զ) երկրի ներկա քաղաքական վայրիվերումների և անհանդուրժողականության շրջանում իմ առաքելությունը շարունակում եմ տեսնել բացառապես գաղափարական անշեղության պահպանման ու երկրում քաոս և թշնամանքի մթնոլորտ ստեղծելու ռուսական իմպերիալիստական ծրագրի խափանման մեջ, ինչի անհնարինությանն եմ բախված` քաղաքական կազմակերպության առաջնորդի կարգավիճակում,

է) ընդունում եմ իմ տեսակի և անձամբ իմ պարտությունը ներկա բարոյազուրկ դասավորության պայմաններում,

սույնով հայտարարում եմ Պահպանողական կուսակցության նախագահի պաշտոնից և անդամությունից իմ հրաժարման մասին:

Այսօրվանից սկսյալ՝ ՊԿ նախագահի անունով իմ ստորագրությամբ որևէ փաստաթուղթ չի կարող վավեր համարվել:

Շնորհակալություն եմ հայտնում Պահպանողական կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության հիմնադրման տարեդարձի օրն՝ ինձնից առաջ հրաժարական ներկայացրած ՊԿ փոխնախագահ Զավեն Վարդանյանին և ՊԿ ղեկավար մարմինների անդամներին, ինչպես նաև բոլոր ազնիվ ու անկաշառ պահպանողականներին՝ քաղաքական 24-ամյա համատեղ գործունեության համար»:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

 

Նյութի աղբյուր. hima.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա