ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
ՀՀ նախկին վարչապետը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ
April 18, 2023, 2:55 pm
1650
Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2006 թվականից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով հանրային պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ, անցել է պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ՝ վստահված անձանց միջոցով մասնակցել է ավազի արդյունահանմամբ զբաղվող «Ավազահատիկ» ՍՊ ընկերության կառավարմանը՝ օրինականացնելով դրա արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է, որ Հ.Ա.-ն, 1995-2016 թվականների ընթացքում զբաղեցնելով տարբեր պաշտոններ (ՀՀ ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր, Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ, Արտաշատի քաղաքապետ, Արարատի մարզպետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀ չորրորդ գումարման ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ազգային ժողովի նախագահ, ՀՀ վարչապետ) ավազի արդյունահանում իրականացնող «Ավազահատիկ» ՍՊ ընկերության 60 տոկոսի բաժնետեր Գ.Գ.-ի բաժնեմասին ապօրինի տիրանալու և վստահված անձանց միջոցով ընկերության կառավարմանը մասնակցելու դիտավորությամբ, 2006 թվականի վերջից մինչև 2008 թվականի ամառն ընկած ժամանակահատվածում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների միջոցով խոչընդոտներ է ստեղծել «Ավազահատիկ» ՍՊ ընկերության կողմից Արարատի մարզի Նորամարգ համայնքից վարձակալած 5 հա հողատարածքից օրենքով սահմանված կարգով իրականացվող ավազի արդյունահանումը իրականացնելու համար, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկել արդյունահանումը դադարեցնելու ուղղությամբ:
Այդ ընթացքում Հ.Ա.-ի և այլ պաշտոնատար անձանց բանավոր ցուցումով Հ.Ա.-ի եղբայրը՝ Հե.Ա.-ն հանձնարարել է Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ս.Գ.-ին լուծել համայնքի ու «Ավազահատիկ» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագիրը՝ «Ավազահատիկ» ՍՊ ընկերությանը վարձակալությամբ տրամադրված հողատարածքը ոչ նպատակային շահագործելու պատճառաբանությամբ: Համայնքի ղեկավար Ս.Գ.-ն, մտավախություն ունենալով, որ նշված պահանջը չկատարելու դեպքում իր համար կարող են առաջանալ անբարենպաստ հետևանքներ, ընդհուպ՝ զբաղեցրած պաշտոնից ազատում, 2007 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 81 որոշմամբ միակողմանի լուծել է «Ավազահատիկ» ՍՊ ընկերության հետ կնքված վարձակալության պայմանագիրը և, մինչև հողի նպատակային նշանակության փոփոխումը, արգելել է ավազի հանույթը:
2008 թվականի հունիս 11-ին, 24-ին, հուլիսի 2-ին, 7-ին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Հ.Ա.-ն, «Ավազահատիկ» ՍՊ ընկերության 60 տոկոսի բաժնետեր Գ.Գ.-ի ընկերոջ՝ Կ.Կ.-ի միջնորդությամբ, իր աշխատավայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, Գ.Գ.-ին ներկայացրել է ապօրինի պահանջ, այն է՝ «Ավազահատիկ» ՍՊ ընկերության 60 տոկոս բաժնեմասը իր եղբոր՝ Հե.Ա.-ի և տվյալ պահին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Ա.Ս.-ի ներկայացուցչի անվամբ համամասնորեն գրանցելու վերաբերյալ: Գ.Գ.-ն, այլ ելք չունենալով, ընկերության հետագա գործունեությունը շարունակելու նպատակով, ստիպված ընդունել է այդ պահին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Հ.Ա.-ի առաջարկը և իրեն պատկանող բաժնեմասի 30 տոկոսը վաճառել է վերջինիս եղբորը՝ Հե.Ա.-ին, իսկ մյուս 30 տոկոսը՝ Ոստիկանության պետ Ա.Ս.-ի եղբոր՝ Ք.Ս.-ի աներորդուն՝ Խ.Ա.-ին:
Այնուհետև, Հ.Ա.-ի եղբայր Հե.Ա.-ն, Նորամարգի գյուղապետարանում հանդիպել է համայնքի ղեկավար Ս.Գ.-ին և վերջինիս հետ ձեռք բերել պայմանավորվածություն՝ 5 հա հողատարածքը վարձակալությամբ կրկին «Ավազահատիկ» ՍՊ ընկերությանը տալու ձևական մրցույթ կազմակերպելու շուրջ: 2008 թվականի հուլիսի 22-ին կայացած ձևական մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Ավազահատիկ» ՍՊ ընկերությունը: Դրանից հետո կնքվել է պայմանագիր, որով նշված հողատարածքն ավազի արդյունահանման նպատակով 25 տարի ժամկետով 90 հազար դրամ տարեկան վարձավճարով կրկին վարձակալության է տրամադրվել «Ավազահատիկ» ՍՊԸ-ին, այդպիսով՝ փաստացի հնարավորություն տալով նշված ընկերությանը իրականացնել ավազի հանույթ:
Վերոնշյալ եղանակով արտոնություններ և առավելություններ են տրամադրվել «Ավազահատիկ» ՍՊ ընկերությանը, որից հետո Ընկերությունը շարունակել է ավազի արդյունահանումը՝ եկամուտներ ապահովելով դրա 60 տոկոս բաժնեմասին փաստացի տիրապետող Հ.Ա.-ի համար:
2008-2015 թվականների ընթացքում Հ.Ա.-ն վստահված անձանց միջոցով, ապօրինի մասնակցելով «Ավազահատիկ» ՍՊ ընկերության գործունեությանը, ավազի հանքի շահագործումից ստացել է շուրջ 230 մլն 400 հազար դրամի շահույթ:
Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ձեռք բերված վերոնշյալ դրամական միջոցներն օրինականացնելու դիտավորությամբ, դրանց հանցավոր ծագումը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով Հ.Ա.-ն վերոնշյալ գումարը միախառնել է իր այլ եկամուտների հետ, ապա տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքների, այդ թվում՝ տարբեր գույքեր ձեռք բերելու, բանկային գործարքներ կատարելու եղանակներով, դրանց հաղորդել է օրինական տեսք:
Մասնավորապես՝ Հ.Ա.-ն, ինչպես 2008-2015 թվականների ընթացքում, այնպես էլ դրանից հետո՝ ներառյալ 2018 թվականը, ձեռք է բերել և իր ու իր հետ փոխկապակցված անձանց անուններով հաշվառել է մեկ տասնյակից ավելի, տարբեր արժողության գույքեր:
Վերոնշյալ գործողությունների հետևանքով թաքցվել է գույքերի իրական պատկանելիությունը, խեղաթյուրվել է դրանց հանցավոր ծագումը, ինչի արդյունքում օրինականացվել է հանցավոր ճանապարհով ստացված նշված առանձնապես խոշոր չափերի՝ 230 մլն 400 հազար դրամը:
Հսկող դատախազը սեփական նախաձեռնությամբ 2023 թվականի ապրիլի 17-ին որոշում է կայացրել Հ.Ա.-ի նկատմամբ 18.03.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)), 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Որոշումը նույն օրն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ Հ.Ա.-ին մեղադրանք ներկայացնելու համար:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութի աղբյուր. armenpress.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ