ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

ՀԱՊԿ-ի արձագանքը ՀՀ-ի համար բավարար չէ, գլխավոր քարտուղարի գալ-գնալով հարցը չի լուծվում. Սիմոնյան

March 20, 2023, 5:33 pm

1685

Այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ի գործողությունները, արձագանքը  բավարար չեն Հայաստանի համար, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստան գալ-գնալով միայն հարցը չի լուծվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարությանը, որ Հայաստանում մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից՝ Սիմոնյանը պարզաբանեց. ««ՀԱՊԿ-ը դուրս է գալիս տարածաշրջանից»  արտահայտությունը նշանակում է, որ այն գործողությունները, որ ՀԱՊԿ-ը պետք է անի, չի անում և ցույց է տալիս իր բացակայությունը»:

Անդրադառնալով դիտարկմանը, որը ՀԱՊԿ-ը չի ասում, թե դուրս է գալիս ՀՀ-ից, գլխավոր քարտուղարն էլ պաշտոնական այցով եկել էր Հայաստան՝ ԱԺ նախագահը նկատեց՝ գալը չի նշանակում, թե դուրս չի գալիս: «Որ եկել է, ի՞նչ, որ եկավ, ի՞նչ փոխվեց»,-նշեց ԱԺ նախագահը:

Սիմոնյանն ընդգծեց, որ Հայաստանն, անկախ ամեն ինչից, իր քայլերն անում է: «Չկա որևիցե քայլ, որն անելու համար ՀԱՊԿ-ի անդամ լինելը մեզ խոչընդոտում է: Անկախ նրանից, թե որ կազմակերպության մեջ ենք ու ինչ հետևություններ կարող ենք անել այս իրավիճակից՝ մենք շարունակում ենք բոլոր հնարավոր ճանապարհները փնտրել Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար: Իսկ քաղաքական առումով՝ ինքը եկավ-գնաց, թող գան, գնան, հարցը դրանով չի լուծվելու: Իրենք կգան, կգնան, դա չի խանգարի, օրինակ, 2 օր հետո որևէ գործողության: Դրա փորձը մենք ունեցել ենք էլ ավելի բարձր պաշտոնյաների այցելությունից հետո»,-ասաց ԱԺ նախագահը:

Նա վերահաստատեց՝ անկախ նրանից, թե որ համակարգում է երկիրը, Հայաստանը մշտապես փորձում է, փնտրում է ու աշխատում է բոլոր հնարավոր ձևերով ապահովել անվտանգությունը: Եվ դա հաճախ բավականին սուր արձագանք է ստանում  ՀԱՊԿ անդամ երկրների կողմից: «Դրա պատճառով են այդ սուր արձագանքները: Միևնույն ժամանակ մենք հավատարիմ ենք մեր ստորագրությանը: Եվ այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ի այն գործողությունները, այն արձագանքը, որ կա, ՀՀ-ին բավարար չեն: Եվ այցելությունը, այսպես ասած՝ տեսական մասն ապահովելը, չգիտեմ, թե որքանով բավարար կլինի հողի վրա որևիցե բան կանգնեցնելու»,-նշեց Սիմոնյանը:

Նյութի աղբյուր. armenpress.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա